Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Антикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile
uncategorized

Արթուր Սաքունց. «Մարտի 1–ի հանցագործության էությունը 10 հոգու սպանությամբ չի սահմանափակվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրացավ մարտի 1–ի դեպքերի 10–ամյակը: Սրանից ուղիղ 10 տարի առաջ անհիմն սպանվեցին 10 քաղաքացիներ, տասնյակները հալածվեցին, խոշտանգումների ենթարկվեցին: Սակայն մինչ օրս ոչ ոք պատասխան չի կրել այդ ամենի համար:

«Փաստ»–ը թեմայի շուրջ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

– Դեպքերից հետո 10 տարի է անցել: Այս ընթացքում ինչ–որ բան բացահայտելու առումով դրական շարժ եղա՞վ:

– Նոր բան չկա բացահայտելու, որովհետև ի սկզբանե բացահայտված էր, հայտնի էր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, մյուս պաշտոնատար անձանց դեպքերը, դրանց մասին տեղյակ էին, բացահայտված էր բազմաթիվ տեսանյութերով, բացահայտված էին ապօրինի դատապարտություններով, բացահայտված էին սպանված առնվազն 10 հոգու դատաբժշկական եզրակացություններով: Բացահայտման խնդիր չկա: Խնդիրն այն է, որ մինչ այժմ որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել:

– Իսկ նրանք ո՞ր դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն:

– Եթե օրենքն աշխատի, եթե իրավապահ մարմինները գործեն, եթե դատախազությունը, քննչական ծառայությունը գործեն օրենքին համապատասխան:

– Օրեր առաջ ԱԺ–ում մարտի մեկի իրադարձություններին վերաբերող նախագիծը միաձայն քվեարկությամբ ընդգրկվեց օրակարգ: Սա դրական կարո՞ղ ենք համարել:

– Սա դեռ չի նշանակում, որ իրենք կողմ են այդ հայտարարությանը: Խնդիրն այստեղ հայտարարությունն ընդունելը կամ չընդունելը չէ: Խնդիրն այն է, որ բավարար հիմքեր կային և կան, որպեսզի քրեական գործ հարուցվի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի, Միքայել Հարությունյանի, Վովա Գասպարյանի, ոստիկանության բոլոր բաժինների պետերի նկատմամբ իշխանությունը չարաշահելու, զանգվածային ահաբեկման, մարդկանց նկատմամբ զենք կիրառելու, ապօրինի քրեական գործեր հարուցելու, մարդկանց ազատությունից զրկելու, խոշտանգումների ենթարկելու և ի վերջո՝ սահմանադրական կարգի դեմ ուժով գործողություններ կատարելու և իշխանությունը զավթելու համար:

– Պարոն Սաքունց, որոշ մարդիկ ասում են, թե մարտի 1–ն այլևս արդիական չէ: Այն արդիական է միայն դեպքերից տուժածների կամ սպանվածների հարազատների համար:

– Ես չգիտեմ, թե ովքեր են նման արտահայտություններ կատարում, բայց նման արտահայտություն կատարողների մոտ կամ տրամաբանության խնդիր կա, կամ՝ մտածողության, որովհետև առավել քան համոզված եմ, որ նույն այդ մարդիկ շատ ավելի ջերմեռանդորեն, ոգևորված կխոսեն Ցեղասպանության փաստի մասին, չնայած ո՛չ իրենք են ականատես եղել, ո՛չ վկաներ ունեն, ո՛չ էլ կարող են հղում կատարել որևէ մի կենդանի վկայի, որ այդ Ցեղասպանության անմիջական զոհն է եղել: Բայց այնպիսի մի ոգևորությամբ, հայրենասիրական ճառերով հանդես կգան Ցեղասպանության վերաբերյալ, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ և չի վերաբերել իրենց:

Մարտի 1–ի հանցագործությունը վերաբերում է ոչ միայն 10 սպանվածներին: Մարտի 1–ի հանցագործությունը արդեն Օսմանյան Թուրքիայի կառավարության օրոք չէ և ոչ էլ՝ Խորհրդային Միության ղեկավարության: Սա ՀՀ իշխանության օրոք է, անկախ Հայաստանի պայմաններում: Եվ պահանջը, խոսքը վերաբերում է գնահատական տալուն իշխանությունը բռնազավթածներին, սահմանադրական կարգը ոչնչացրածներին:

Նման կարծիք արտահայտողները ուղղակի որակում են իրենց հանցագործության աջակիցներ, պետական ահաբեկչության կողմնակիցներ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք էլ կմիանան ընդդեմ ՀՀ–ի և ընդդեմ ՀՀ քաղաքացիների:

Մարտի 1–ի դեպքերի հետևանքով մահացել է 10 հոգի, բայց դրա արդյունքում հալածանքների են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ, հազարավորները՝ լքել երկիրը: Այդ հանցագործության բուն էությունը 10 հոգու սպանությամբ չի սահմանափակվում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում