Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Օսկանյանի և Օհանյանի կամավոր դատապաշտպանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին ներկայում մեր քաղաքական դաշտում ընթացող գործընթացները հետզհետե հեռանում են քաղաքական բովանդակությունից և վերածվում այս կամ այն գործչի փիառի, քարոզչության կամ փաստաբանության դրսևորման։ Առավել տհաճ է դառնում այն իրավիճակը, երբ նման գործընթացների մեջ են ներքաշվում ոչ հեռու անցյալում հանրային վստահության բավական մեծ չափաքանակ ստացած գործիչները։
Հենց այս տեսանկյունից առնվազն զարմանալի էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ստանձնած դերը։ Ընդհանրապես վերջին օրերին կարծես տարբեր անկյուններից հայտնված քաղաքական ու հասարակական գործիչներ սկսում են զբաղվել Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի փաստաբանությամբ։ Նախ Ազատ Արշակյանն է հայտարարում, թե Օհանյանը համաձայն չլինելով մարտիմեկյան իրադարձությունների և հոկտեմբերի 27–ի հետ` դուրս է եկել համակարգից, ապա Արթուր Ալեքսանյանը նշում է, թե այս երկու ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել երկրի զարգացման ճանապարհին և պետք չէ դրանց վրա կանգ առնել։ Վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանն է հանդես գալիս մի հարցազրույցով, որը որևէ կերպ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Մասնավորապես «Ժառանգության» առաջնորդը ուղղակիորեն զատում է Վարդան Օսկանյանին, Սեյրան Օհանյանին, որոնց հետ պատրաստվում է դաշինք կնքել, մարտիմեկյան իրադարձություններից։ Ընդ որում Րաֆֆի Հովհաննիսյանը դա անում է շատ հետաքրքիր ձևով։ Նա իր յուրօրինակ ոճով ընդհանրացնում է երևույթը և պաթոսով հայտարարում, թե մարտի մեկի իրադարձությունների մեջ մեղավոր են բոլորը՝ հենց ինքն անձամբ, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, Հայաստանի երեք նախագահները, մարդկանց վրա կրակողները և այլն։ Հասկանալի է, Հովհաննիսյանը դա անում է պաթոսով՝ առանց մեղադրանքի և զուտ էմոցիոնալ դաշտում, ընդ որում հետաքրքիր է, որ ըստ «Ժառանգության» առաջնորդի, Սեյրան Օհանյանի ամենամեծ բացթողումներից մեկն այն է, որ զինվորները ստիպողաբար են քվեարկել։
Թե ինչ սկզբունքներով է «Ժառանգության» առաջնորդը մոտենում պետական բարձրագույն պաշտոններում բացթողումների, իսկ որոշ դեպքերում էլ հանցագործությունների խնդրին, թերևս հենց իր անձնական գործն է, սակայն եթե նման կերպ է Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում սրբագրել իր հնարավոր դաշնակիցներին Հայաստանի անկախության տարիների ամենաողբերգական իրադարձությանը մասնակցությունից, ապա պետք է փաստել, որ հնարավոր կուսակցական դաշինքի կայացման համար, «Ժառանգությունը» և իր առաջնորդը չափազանց անշնորհակալ գործ են ձեռնարկել, քանի որ նույն տրամաբանությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում էր, թե Օսկանյանը կրակելու հրաման չի տվել։ Սա ի դեպ այն դեպքում, երբ Մարտիրոսյանն անձամբ ներկա է եղել մարտիմեկյան բոլոր գործընթացներին և հիրավի հարգանքի արժանի կեցվածքով սադրանքից պաշտպանել է ոստիկանի՝ վիրավորում ստանալով։
Սակայն սա թողնելով մի կողմ, պետք է նշել, որ ցանկացած քաղաքական կուսակցություն և գործիչ, ինքն է որոշում թե ինչ ուժերի հետ բանակցի, դաշինք կազմի կամ չկազմի և այստեղ քննադատել «Ժառանգությանը» իր ցանկությունների մեջ գործնականում նպատակահարմար չէ, սակայն սա չի նշանակում, թե հանուն նման դաշինքի կամ Ազգային ժողովում հայտնվելու հեռանկարի, արժի քաղաքական սկզբունքները փոխարինել դեմագոգիայով, առավել ևս այն դեպքում, որ «Ժառանգությունը» հայաստանյան քաղաքական դաշտի համեմատաբար մաքուր կենսագրություն ունեցող ուժերից է, որն իրավամբ որոշակի հարգանք է վայելում իր հասարակական ու քաղաքական կեցվածքի համար։
Գուցե ամեն դեպքում պետք չէ ժողովրդական լեզվով ասած «փոզմիշ» անել այդ հեղինակությունն ու հարգանքը՝ զբաղվելով բավական անշնորհակալ քաղաքական փաստաբանությամբ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: