Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью
uncategorized

Ներկա մոդելով մեր երկիրն ապագա չունի. ի՞նչ անել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, դուք մշտապես ասում եք` որպեսզի մեր երկիրն ապագա ունենա, պետք է համախմբվեն բոլոր խելացի մարդիկ՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից ու քաղաքական հայացքներից, ու նոր պրոցեսի սկիզբ դնեն: Որովհետև ներկա գործող մոդելն այլևս ապագա չունի: Բայց այդ մարդկանց կհաջողվի՞: Ի վերջո, գիտենք, որ անգրագետ խավն առավել մարտնչող է ու իր նպատակներին հասնող:

– Իսկ ես այսպես ասեմ, եթե մեր ազգի խելացի զանգվածը չհամախմբվի, ուրեմն պետք է հասկանան, որ իրենք խելացի չեն: Քանզի եթե նրանք ապրելու են Հայաստանում, ապա պետք է գիտակցեն, որ ներկա վիճակով Հայաստանը կործանվելու է: Եվ կործանվելու է իրենց հետ միասին:

Օրինակ, Ադրբեջանում անցյալ տարի պաշտոնական տվյալներով մոտ 15 մլրդ դոլարի ներդրումներ են կատարվել: Իսկ Հայաստանում չգիտենք էլ, թե ինչքան են եղել ներդրումները: Մի մասն ասում է 100 միլիոն դոլար է եղել, մի մասը 800 միլիոնից է խոսում:

Անզեն աչքով էլ պարզ է, որ Հայաստանը մրցակցությանը չի դիմանալու: Մենք պոլիտ կոռեկտ ժամանակներ չենք ապրում, որ ինչ–որ բաներ դնենք կշռենք: Մեր վիճակն օրհասական է:

Ավելի վտանգավոր է վիճակը, քան Սարդարապատի ժամանակ էր: Ի վերջո Սարդարապատից մի վեց ամիս հետո Թուրքիան Մուդրոսյան պայմանագրով պարտված համարվեց: Իսկ մեր ժամանակներում Թուրքիայի պարտության հույս չկա, այն զարգացող, հզոր երկիր է: Կողքին էլ բարձրանում է ուժեղ Ադրբեջանը, որն արդեն պաշտոնապես հայտարարում է, թե Հայաստանը կեղծ կատեգորիա է և Արևմտյան Ադրբեջանն է ընդամենը:

Իսկ այս ամենը ինտուիտիվ զգալով՝ ժողովուրդը փախչում է այստեղից: Երկրում ստեղծվել է հայրենական մեծ արտագաղթ: Մարդիկ, ոտքով քվեարկելով, ասում են, որ իրենք չեն հավատում իրենց ապագային, չեն հավատում իրենց երկրի ապագային:

– Իսկ մեր իշխանությունները քաղաքական օրակարգ ունե՞ն այս իրավիճակի համար: Ո՞րն է դա:

– Հայաստանում քաղաքական օրակարգ չկա: Կա ընդամենը անձերի խնդիր, թե ով կլինի վարչապետը, ով կլինի այսինչ պաշտոնում:

Եվ այս անիմաստ երկընտրանքներն են, որ մատուցվում են հանրությանը: Անիմաստ երկընտրանքներ են թե՛ քաղաքական, թե՛ հանրային և թե՛ երկրի ապագայի առումներով:

– Այսօր մարդկանց խմբեր կան, որոնք հանդես են գալիս նախաձեռնություններով: Օրինակ, հենց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը. հայրենիքը նախ ստեղծենք մեր հոգիներում, որից հետո այն իրականություն կդառնա:

Նման նախաձեռնությունները կարո՞ղ են թմբիրից հանել մեր ազգին, վտանգը նրան զգացնել տան…

– Ես պասիվ մարդ չեմ: Բայց նրանցից որևէ ռացիոնալ միտք չեմ լսել: Չեմ լսել, թե ինչ են առաջարկում: Նշանակում է՝ հասարակ քաղաքացին էլ տեղյակ չի կարող լինել:

Ասելիքս այն է, որ եթե մարդը մտահոգ է, դա դեռ քիչ է: Նա պետք է կարողանա գործունյա լինել, և կարողանա ծրագիր առաջարկել: Եվ այդ ծրագիրը լինի առարկայական:

– Անկախանալով՝ մենք չձևակերպեցինք մեր երկրի օրակարգը: Այսինքն՝ իրական ինքնորոշում չապրեցինք: Մենք մեր մասին ու մեր վաղվա ստեղծելիք երկրի մասին մեր պատկերացումը չունեցանք: Գուցե նաև դրանի՞ց է, որ առայսօր խարխափելով ենք առաջ գնում:

– Անշուշտ, այդպես է: Որովհետև մենք չինքնորոշվեցինք որպես անկախ ազգ: Միայն Ղարաբաղի հարցում էինք ինքնորոշված. ամենքս ուզում էինք, որ Ղարաբաղը մերը լինի:

Սակայն այնպես եղավ, որ ԽՍՀՄ–ը փլուզվեց, ու անկախ եղանք մեր ցանկությունից դուրս: Օրինակ, Էստոնիայի համար այլ բան էր անկախությունը: Նրանք անկախանում էին ռուսական իմպերիայից: Եվ Ռուսաստանից անկախանալով՝ դարձան Եվրամիության անդամ:

Իսկ մենք անկախանալու նման գաղափար չունեինք: Որովհետև մտածում էինք, որ ռուսական իմպերիայից անկախանալով, կհայտնվենք թուրքի բերանում:

Իսկ նման պայմաններում պետք է ոչ ստանդարտ ձևակերպում տրվեր, թե մեզ համար ի՞նչ է նշանակում անկախությունը: Այսինքն՝ ասվեր, թե մենք ի՞նչ դաշտում կարող ենք անկախանալ և անկախ պետություն ստեղծել: Որովհետև մենք չունեինք այն ռեսուրսը, որը կար Բալթյան երկրների պարագայում: Բայց մյուս կողմից ցանկանում էինք անկախանալ ու կառուցել մեր պետությունը:

Ըստ իս, սրա պատճառն այն էր, որ գրագետ այն մարդիկ, ովքեր կարող էին այդ ձևակերպումը տալ, գոնե այն տարիներին չկային իշխանության մեջ: Իշխանության մեջ էին ինժեներներ, մաթեմատիկոսներ, հումանիտար մասնագիտության մարդիկ ընդամենը:

Ապա այս մարդկանց 2000–ական թվականներին փոխարինեցին կոլխոզի նախագահի մակարդակի մարդիկ: Հիմա արդեն վերջիններիս փոխարինել են քրեական աշխարհի մարդիկ: Նրա՛նք են մեր քաղաքական և տնտեսական վերնախավը:

Այս ամենը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն օբյեկտիվորեն պատրաստ չէր պետականության. նա վերնախավ չուներ:

Ինչ որ է. փաստն այս է: Բայց քանի որ հայտնվել ենք նման իրավիճակի մեջ, շատ արագ պարտավոր ենք եղած ռեսուրսներից վերնախավ «ծնել»: Եվ դա անել շատ արագ: Որովհետև այն հրամայական է մեր երկրի համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում