Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

2018–ի բյուջեն՝ զարգացման բյուջե. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը

– Պարոն Մարգարյան, ինչպիսի՞ բյուջե կանվանեք 2018–ի բյուջեն. սովորաբար մեր բյուջեներին վերջին շրջանում անուններ են դնում:

– Որպես ամբողջական փաստաթուղթ, այն կայունացումից դեպի զարգացում տանող բյուջե է: Որովհետև 2017 թվականի բյուջեն ուներ կայունացման խնդիր, այն իմաստով, որ 2016–ին ծախսային և եկամտային մասի խախտված հավասարակշռությունը հանգեցրել էր դեֆիցիտի՝ նորմատիվից էական գերազանցման: Իսկ կայունությունը բյուջետային որոշում է, երբ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ–ի 3%–ը: Իսկ այն մոտեցել էր 6%–ին:

Այնպես որ, կրկնեմ՝ 2018–ի բյուջեն կայունացումից գնում է զարգացում:

2018–ի բյուջետային եկամուտները 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ են, որն այս տարվա եկամտային մասի նկատմամբ նախատեսում է 8%–ի աճ: Իսկ 2016–ի եկամտային մասի նկատմամբ ավելին են 15,1%–ով:

Ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ: Այս տարվա ծախսերի համեմատ ավելին են 7,7%–ով, իսկ 2016–ի ծախսերի համեմատ՝ 3,1%–ով:

Իսկ դեֆիցիտը որոշ չափով ավելանալու է. ավելի ստույգ՝ 5,8 մլրդ դրամով, կամ 3,8%–ով: Սակայն 2016–ի դեֆիցիտի նկատմամբ այն կրճատվում է մոտավորապես 45%–ով:

Սա նշանակում է, որ պետությունը թանկ փողերի միջոցով չի ֆինանսավորելու դեֆիցիտը, այն է՝ արտաքին պարտքի և ներքին պետական պարտատոմսերի ներգրավմամբ: Եվ չնայած այս հանգամանքին՝ նախատեսվում է դեֆիցիտի նման կրճատում: Այսինքն՝ կայունության որոշակի հիմքի վրա ապահովվում է մակրոտնտեսական և ընդհանուր տնտեսական զարգացում:

– Իսկ տնտեսության զարգացման այդ հեռանկարի համար հիմքեր դրվեցի՞ն այս նոր կառավարության օրոք, եթե այն նոր անվանենք: Եվ ի՞նչ հիմքեր էին դրանք:

– Իհարկե, այս նոր կառավարության քաղաքականության առանցքը եղել է նախ և առաջ ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը: Հետևաբար և՝ ինստիտուցիոնալ բնույթի համապատասխան ռեֆորմների իրականացումը: Եվ այս տարվա արդեն ինն ամիսների տվյալներն այդ ուղղությամբ որոշակի աճ են ցույց տալիս:

Ներդրումների առումով պատկերը հետևյալն է՝ դրանք գերազանցում են 1 մլրդ դոլարը, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների վեց ամսվա տվյալները 368 մլն է: Համեմատության համար ասենք, որ անցյալ տարվա ներդրումների ողջ ծավալը կազմել է 130 միլիոն դոլար:

Իսկ տնտեսության զարգացման հիմքերը դրվում են ներդրումային այն ծրագրերի միջոցներով, որոնք ներգրավվում են թե՛ դրսից, թե՛ նաև ներքին ներդրողից:

– Սակայն Համաշխարհային բանկի գնահատականով, բիզնես միջավայրի բարելավման առումով մենք հետընթաց ենք ունեցել: Ինչպե՞ս համատեղենք այս փաստերը:

– Դա հարաբերական է՝ պայմանավորված նրանով, թե ուրիշներն ի՞նչ տեմպերով են զարգանում և փոխում իրենց բիզնես միջավայրը: Եվ այդ համեմատության մեջ է, որ մենք ինը կետով նահանջել ենք: Բայց դա չի խանգարում ասել, որ մենք շարժվել ենք առաջ, մեր ցուցիչը բարելավվել է:

Որ փոփոխություններ եղել են և դա անդրադարձել է ներդրումների ծավալների վրա, ակնհայտ է: Եվ վերը նշված այդ ծավալների ավելացման փաստերը հենց բիզնես միջավայրի բարելավման արդյունք են ինքնին:

– Իսկ բարեփոխումների առումով մենք արե՞լ ենք այն, ինչ պետք է անեինք, ինստիտուցիոնալ առումով կիսատ հարցեր չե՞ն մնացել մեր տնտեսության մեջ:

– Այն բլոկում, որը կապված է պետական կառավարման ռեֆորմների հետ, որոշ քայլեր, իհարկե, արվել են՝ օպտիմալացումները, ՊՈԱԿ–ների, ԾԻԳ–երի համակարգերի կառուցվածքային փոփոխությունները: Ինչո՞ւ չէ, նաև՝ պետական որոշ կառույցների, օրինակ՝ հարկային պետական ծառայության ոլորտում եղել են էական կրճատումներ: Ավելի քան 400 աշխատակից կրճատվել է, ընթացել է խոշորացման պրոցես:

Եվ այն, որ հարկային մուտքերի էական աճ է առկա, խոսում է նաև ոլորտում ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխությունների արդյունավետության մասին: Տեսեք՝ ինն ամիսների ընթացքում միայն հարկային մուտքերն ավելացել են 7,5%–ով:

Իսկ ինչ վերաբերում է ամենացավոտ խնդրին՝ կոռուպցիային, ապա ներկա կառավարությունը, այո, այս հարցում անելիք ունի: Քանզի պրակտիկ առումով շոշափելի չեն ձեռքբերումները: Սակայն, սրանով հանդերձ, այս հարցում էլ որակական առաջընթաց կա՝ կապված օրենսգրքում կատարված փոփոխության հետ, երբ մտցվեց ապօրինի հարստացումը քրեականացնելու դրույթը: Նաև ընդունվեց օրենք կոռուպցիայի կանխարգելիչ մարմնի՝ ազգային հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Բացի այդ հայտարարագրման համակարգում ևս այդ նպատակով փոփոխություններ կատարվեցին:

Այս ամեն նախաձեռնությունները, իմ գնահատմամբ, քայլեր են, որոնք իրենց արդյունքը պետք է որ ցույց տան հաջորդ տարի:

– Եթե այս տեմպերով մեր տնտեսությունը զարգանա, այսպես գնանք առաջ, ապա մարդը՝ հասարակ քաղաքացին, ե՞րբ իր կյանքի վրա փոփոխություն կզգա: Առայժմ չի զգում:

– Պետական բյուջեի միջոցով իրենց բարեկեցությունը ձևավորող քաղաքացիների համար, իհարկե, 2017–ին էական փոփոխություն չի եղել: 2018–ին էլ նրանց համար շոշափելի փոփոխություն չի լինի: Բայց 2019–ից սկսյալ, և հատկապես՝ 2020–ին, ես վստահ եմ, որ եթե իրականացվեն տնտեսական աճի, բյուջետային եկամուտների ավելացման, արտադրողականության մեծացման, ներդրումների ծավալների մեծացման հետ կապված նախատեսվող ծրագրերը, ապա իրական փոխոխություններն իրենց սպասեցնել չեն տա: Ու 2019–20 թվականներից կունենանք մեկ շնչի հաշվով եկամտի էական աճ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում