Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
uncategorized

Աշխարհում այսօր արվեստագետին կտրել են ժամանակի ոգուց, այսինքն՝ ազատությունից. ինչո՞ւ...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր, դրամատուրգ, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Խաչիկ Չալիկյանը

– Պարոն Չալիկյան, ինչպե՞ս կարելի է մեր ժողովրդին հոգևոր լիցքեր տալ: Ի՞նչ ճանապարհով կարող է տեղի ունենալ նրա վերածնունդը:

– Այսպիսի մտահոգություններ կրող մի խումբ մարդիկ, նաև՝ հայեր սփյուռքից, համախմբվելով, ձևավորել ենք «Հոգևոր Հայաստան» միավորը: Այսինքն՝ կա պահանջ, կա վաղվա երկրի հոգևոր նկարագրի համար պատասխանատվություն: Որովհետև մենք մեր երկիրը եթե հոգևոր դաշտում չձևավորենք, ապա նյութական ճանապարհով այն չի կայանա:

Մի օրինակ բերեմ. Մարտի 1–ից հետո Սերժ Սարգսյանն ինձ ու Աշոտ Ադամյանին հրավիրեց խոսակցության: Դեռ վարաչապետ էր, նախագահի պաշտոնը չէր ստանձնել: Դաժան խոսակցություն տեղի ունեցավ: Այն առումով՝ դաժան, որ ստիպված ես երկու ժամից ավելի խոսել մեկի հետ, ում հետ ընդհանուր ոչինչ չունես: Սարսափելի էր այդ կոնտակտը: Մի պահ հարցրեց ինձ, թե ինչով եմ զբաղվում:

Պատասխանեցի՝ հիմար, ավելորդ գործով՝ թատրոն, կինո, հեռուստատեսություն: Ասաց՝ ինչո՞ւ է հիմար ու ավելորդ: Որովհետրև, պատասխանեցի, արվեստն այսօր պետք է ձևավորի վաղվա այն երկրի ոգեղեն դաշտը, որը դու ցանկանում ես քաղաքական դաշտում սպանել: Եվ եթե չգիտես, թե ինչ երկիր ես կայացնում, այդ խնդիրը չի դրվում ավեստագետի առջև, ապա արվեստով զբաղվելը դառնում է ինքնանպատակ, հետևաբար և՝ անիմաստ ու ավելորդ:

Իհարկե, նա չընկալեց իմ ասածը, ու խոսակցությունն այլ ճանապարհով գնաց: Բայց ես կրկին նույնն եմ պնդում՝ այն երկիրը, որը ցանկանում ենք վաղն ունենալ, նրա մշակույթի սերմերն այսօր պետք է ծլեցնենք:

Ուստի ի՞նչ է հարկավոր այսօր մեզ. ունենալ ժամանակակից արվեստի մի կենտրոն, որը պետք է կայացնի այն երկրի հոգևոր դաշտը, որտեղ վաղը ցանկանում ենք ապրել: Որպեսզի այդ դաշտը մտնողը հայտնվի վաղվա մեր երկրի հոգևոր մոդելի մեջ:

– Դա նույնը չէ՞, որ ունենանք մշակույթի զարգացման մեր քաղաքականությունը: Ի վերջո, մեր նախարարությունները հենց ոլորտային քաղաքականություններ մշակելու համար են:

– Եթե մենք չունենայինք մշակույթի նախարարություն, ես շատ ավելի ուրախ կլինեի: Գոնե կունենայինք չունենալու մտահոգությունը: Բայց մեզ թվում է ունենք, և դա այն դեպքում, երբ այն չունի ու չի վարում քաղաքականություն: Ընդամենը սնում է մեռած այն միավորները, որոնք ապահովում են այսօրվա համակարգը:

– Իսկ ինչո՞ւ են վախենում ըմբոստ նկարագիր ունեցող մարդուց, նոր խոսք ասող մարդուց, նոր քայլ անող մարդուց… Անգամ այն դեպքում, երբ այն դեմ չէ ո՛չ իշխանությանը, ո՛չ համակարգին:

– Դա արդեն համաշխարհային խնդիր է: Գիտենք, որ արվեստն առաջին հերթին ներկայացնում է իր ժամանակի ոգին: Լսում ենք Բիթլզ ու հասկանում ենք, որ դա 60–ականների ոգին է, կամ տեսնում ենք, որ սա 20–ականների մոդան է, սա 90–ականների ֆիլմ է, և այլն, և այլն: Այնպես որ, արվեստը ներկայացնում է իր ժամանակաշրջանի հանրագիտարանային համակարգը:

Սակայն, ես ձեզ հավատացնում եմ, որ արվեստն առնվազն վերջին 30 տարիների ընթացքում կորցրել է իր այդ ֆունկցիան: Այն այլևս իր ժամանակի նկարագիրը չէ: Անհնար է տարբերակել նրա ստեղծման ժամանակը: Արդյունքում արվեստագետին կտրել են ժամանակի ոգուց: Իսկ դա է արվեստագետի մաքուր օդը, դա է նրա ազատության թթվածինը: Արվեստագետի միջոցով էլ մարդն է զրկվել իր ազատությունից, քանզի չունի այլևս իրեն ազատություն տվող թթվածնի այդ դաշտը:

Կհարցնեք՝ ինչո՞ւ է այդպես: Որովհետև ազատ մարդուն դժվար է կառավարել: Այդ իսկ պատճառով արվեստի բոլոր ոլորտները վերածվել են նեղ մասնագիտությունների: Ո՞նց կարելի է 100 հոգով ֆիլմ նկարել: Անհատականությունը մեռցված է: Կարևորը դարձել է ընդամենը ստեղծված արդյունքի տեխնիկական որակը: Էլ չենք խոսում գաղափարի, ոճի և այլ հատկանիշների մասին:

– Դուք դե՞մ եք կինոյին՝ որպես սինթետիկ արվեստի տեսակի:

– Կինոն այսօր ճգնաժամի մեջ է, որովհետև չի զբաղվում իր գործով: Հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտադրում են մի կինոդաշտ, որը կառավարելի գործունեությամբ բիզնես է:

– Ինչո՞ւ միայն ԱՄՆում: Հենց մեր երկրում էլ ամեն ինչի, ամեն ոլորտի վերաբերյալ ասում են՝ պետք է կապիտալիզացվի. այսինքն՝ պետք է փող բերի: Պատկերացնում եմ՝ դա ասեին Նիցշեին՝ քո գործերը պետք է եկամտաբեր լինեն:

– Բանն այն է, որ մենք այսօր մշակույթին նայում ենք ինչպես շռայլության: Ես էլ եմ նույնն ասում՝ շռայլություն է կինոյով, թատրոնով զբաղվելը, եթե այս համակարգն է գործում: Ֆուտբոլի օրինակով ասեմ՝ եթե ուզում ենք լավ ֆուտբոլ ունենալ, միլիոններ ենք ներդնում, լավ ֆուտբոլիստների ենք գնում, և այլն, և այլն: Բայց այդ ճանապարհով չի կարելի լավ ֆուտբոլ ստեղծել երկրում: Լավ ֆուտբոլ կստեղծվի այն ժամանակ, եթե մեծ գումարներ ներդնենք և ունենանք հզոր թատրոն:

Այսինքն՝ ամեն ինչ այստեղից է սկսվում: Բայց այս գիտակցությունը չկա: Կամ գուցե կա, դրա՞ համար չի արվում: Գուցե դիտավորությո՞ւն է…

Չգիտեմ…

– Ո՞նց դուրս գանք շրջանակից:

– Մեր ամենամեծ մտահոգություններից է և այն, որ եթե անգամ կա ճշմարիտ ուղին և կա ճշմարիտ խոսքը, ապա այդ խոսքը մեզանում արժեզրկված է: Ստացվել է այնպես, որ կարևոր չէ այդ խոսքը, այլ կարևոր է, թե այդ խոսքն ով է ասել:

Իսկ այդ ասողը այսօր չկա: Հասարակության համար չկա որևէ շերտ, լինի քաղաքական, հոգևոր, մտավորական, մշակութային, թե այլ դաշտերում, որի խոսքը կարևորի ու ընկալի որպես ճշմարտություն: Հավատ չկա ցանկացած անձի նկատմամբ: Եվ ես սա ևս համարում եմ այսօրվա ողբերգությունը:

Ուստի անհրաժեշտ է, որպեսզի համահայկական դաշտում գտնենք այն տասը և ավելի մարդկանց, ովքեր կարող էին կանխել Սոդոմ–Գոմորը: Եվ նրանց միջոցով ձևավորել կառավարման այն համակարգը, որի հանդեպ հավատ կլինի, և որոնց ասած ճշմարտությունը լսելի կլինի ժողովրդին:

Այսինքն՝ այդ մեծ գերխնդիրները մենք պետք է մեզ համար ուղենիշ դարձնենք ու փորձենք երկիր կառուցել:

– Իսկ վերևներից ձեզ աջակցողներ կա՞ն:

– Ես, համեստ բառն այս դեպքում չի սազի, ես անհամեստորեն լռում եմ…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում