Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
uncategorized

Թե ինչպես կազակները Նոր Ջուղան փրկեցին ոչնչացումից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1915 թվականին ծրագրված ցեղասպանությունը միայն Պատմահայաստանի տարածքը չէր ընդգրկելու: Նպատակ կար ոչնչացնել ողջ հայությանը: Պատահական չէ, որ նրանց ուշադրությունը բևեռված էր նաև Նոր Ջուղայի` բարեկեցիկ կյանքով ապրող, գրեթե երկու հազարանոց հայության վրա:

Այն, ինչ պատմելու եմ, լսել եմ 1960 թվականին Նոր Ջուղայի իմ հայրենակից Հարություն Գլանդյանից:

Չարաբաստիկ այդ օրերին Հարությունը մոտավորապես 8–9 տարեկան էր: Տան առևտուրն անելու պարտականությունը փոքրիկի վրա էր: Ինչպես միշտ, հերթական անգամ տղեկը գալիս է պարսիկ խանութպանի մոտ` օրվա պահանջվածը գնելու:

«Ձեր վերջը եկել է, բոլորիդ վերացնելու ենք». ոչ այս, ոչ այն, փոքրիկի առաջ չարախնդում է հիմար պարսիկը: Ի՞նչ իմանար խղճուկը, որ ութամյա սթափ տղան այս խոսքերը կմտապահի ու կհաղորդի մեծերին:

Նորջուղայեցիների ականջներին վաղուց արդեն հասել էին նման լուրեր, բայց որ վտանգն այդքան որոշակի էր, չէր պատկերացնում և ոչ մեկը:

Պարզվում է, որ հիմնականում ավազակներից ու բաշիբոզուկներից կազմված Բախտիարի վայրենի ցեղի ձեռքերով գերմանացիները որոշել են հաշվեհարդար տեսնել տեղի հայ բնակչության հետ: Զենք ու զինամթերք լիովին ապահոված, արնատենչ այդ ոհմակը գրեթե հասել էր Նոր Ջուղայի մատույցները` քաղաքի հարավային կողմում ընկած լեռան ստորոտը, որպեսզի որոշված պահին, հրաման ստանալով, հանկարծահարձակ լինի:

Հայերը սկսում են մտածել, թե ի՞նչպես արհավիրքի առաջն առնեն և գտնում են միակ հնարավոր ելքը: Որոշվում է դիմել ռուսական կայսրին` Թեհրանում տեղակայված կազակների օգնությամբ Նոր Ջուղայի հայ բնակչությանը պաշտպանելու խնդրանքով:

Այստեղ մեր հուզաշատ պատմությունն ընդմիջենք շատ կարևոր լրացումով:

Իրանահայ վաճառականները դարեր շարունակ ազատ մուտք ու ելք ունեին հյուսիսի հզոր պետության` Ռուսաստանի մեջ: Իրենց ազնիվ գործունեության, ճկուն մտածողության շնորհիվ մեր հայրենակիցները շահել էին ռուս ցարերի վստահությունը ու վայելում էին նրանց հարգանքը:

Անցնելով աշխարհից աշխարհ, տիրապետելով տարբեր ազգերի լեզուներին, ծանոթանալով նրանց բարքերին ու նիստուկացին, այս մարդիկ հեշտությամբ ու սիրով հանձնառում էին ռուսաց ցարի դեսպանի պարտականությունը` կատարելապես իրականացնելով այդ դժվարին գործը:

Բայցի այդ, շնորհիվ նրանց գործունեության, Ռուսաստանում բարգավաճում էր տնտեսությունը, այդ թվում` երկաթի, մետաքսի, ձկնկիթի արտադրությունն ու առևտուրը:

Հայ–ռուսական բարեկամական կապերի գեղեցիկ էջերից մեկը Աստվածատուր Սալթանյանի` ռուս գեղանկարչության մեջ սյուժետային ժանրի հիմնադրի պատմությունն է: Նա ծնվել էր Նոր Ջուղայում, որտեղ և դարձել էր անվանի արվեստագետ: Ալեքսեյ Միխայիլովիչի հրավերով 1666 թվականին, խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ, հետագայում Բոգդան Սալթանով կոչվող ռուս մեծ գեղանկարիչը եղբոր հետ գալիս է Մոսկվա և այստեղ էլ ձեռք բերում շնորհալի ստեղծագործողի համբավ:

1674 թվականին նա ընդունում է «ռուսական հավատք» և, ստանալով ազնվականի կոչում, դառնում է Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավարը:

Չմոռանանք նաև Լազարյանների, այլոց մասին: Փաստորեն պարսկահայերի միջոցով արևելքն ու արևմուտքը միացան Մոսկվայում:

Մի խոսքով` ռուսական պետությունն անվարան որոշեց, որ այս ժողովրդին պետք է փրկել, որովհետև այն իր կարևոր ներդրումն ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Եվ այսպես, Նոր Ջուղայի հայերը իրենց առաջնորդ Սահակ եպիսկոպոս Ալվադյանի միջոցով հեռագիր են ուղարկում ռուսիո մայրաքաղաք` շտապ օգնություն ստանալու խնդրանքով:

Ընդգծենք, որ Սպահանի հեռագրատան աշխատողների կազմը այդ տարիներին բաղկացած էր միայն հայերից, ինչը նշանակում էր, որ հեռագրի բովանդակությունն ուրիշներին հասու չէր լինելու:

Պատասխանը չուշացավ: Թեհրանում տեղակայված կազակների մի խումբ, թնդանոթներով զինված, առաքվեց դեպի Սպահան: Սրանք, դեռ քաղաքի դարպասներին չհասած, նախապես գործի են դնում թնդանոթները` դիմացինին հասկացնելով, որ գալիս է մի ուժ, որը պաշտպանելու է հայերին: Այս խելացի քայլը զսպեց բաշիբոզուկներին: Իսկ մի քանի ժամ հետո ռուսները մտան Նոր Ջուղա:

Մեր տունը վանքի մոտ է: Զորքն անցնելում էր այստեղով: Մեծ պապս հիշում էր, որ երբ զորքը հասնում է վանքին, բոլոր կազակները ձիերից իջնում էին, չոքում, խաչակնքում, հետո նորից հեծնում ձիերն ու առաջ շարժվում:

Կազակները ցրեցին թշնամիներին, գրավեցին նրանց զենքերը և մինչև 1917 թվականը մնացին Նոր Ջուղայում, որպեսզի թալանչի ցեղերը նորից գլուխ չբարձրացնեն:

Իսկ Նոր Ջուղան ապրելու համար ամեն ինչով նրանց ապահովեց այդ ժամանակաընթացքում: Նիկոլ անունով մի հայ իր տան երկրոդ հարկը հյուրանոց դարձրեց, ուր տեղավորվեցին ռուս սպաները: Այն մեր քաղաքի առաջին հյուրանոցն էր: Քաղաքից դուրս զորքին տրամադրվեցին մի շարք շինություններ, որոնք առ այսօր կան և օգտագործվում են պարսիկ զորքի կողմից:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում