Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
Politics

Համակարգված թալան

Դատական համակարգի տեղեկատուի ուսումնասիրություններից տեսնում ենք, որ Հայաստանում, ամեն օր անցկացվող դատական նիստերի 70-80 տոկոսը վերաբերվում է բանկերի, վարկային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետարանների կամ գյուղապետարանների, ինչպես նաև «Գազպրոմի», Ջրմուղի, բջջային օպերատորների կողմից գումարի բռնագանձման պահանջով հայցերին: Այստեղ արդեն հօդս է ցնդում այն միֆը, որը մատուցում է մեզ վիճակագրությունը:
Համաձայն այդ պետական վիճակագրության, Հայաստանում աղքատության շեմը տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում: Սա իհարկե սուտ է: Բնական է, մենք որևէ տոկոսային շեմ չենք նշի: Դա մեր կողմից կլիներ առնվազն դիլետանտություն: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացին, այսօր վճարունակ չէ: Չունի այն նվազագույն եկամուտը, որով կարող է փակել անգամ կոմունալ ծախսերը, ուստի հայտնվում է տարատեսակ ատյաններում, վիզը ծուռ ̀ դատավորից գթություն աղերսող հայացքով: Այսքանը կոմունալների և տարատեսակ հարկերի բաղադրիչներով: Ի դեպ, այդ նույն հարկերի տակ այսօր կորացած է մի ողջ ժողովուրդ: Դուք կարող է գտնեք ինչ-որ բռնապետություն կամ աֆրիկյան կիսապետություն, որտեղ նման աղքատության ու գործազրկության բարձր մակարդակի պարագայում, կան այս տեսակի հարկեր: Սակայն դուք չեք գտնի որևէ կիսանորմալ պետություն, որտեղ գործում է այս համակարգը:
Գանք բանկերին, որոնք ԴԱՀԿ կոչվող կառույցի հետ համագործակցելով, թալանում են Հայաստանի բնակչությանը: Այն, որ Հայաստանի բնակիչների մեծ մասն իրավագիտակից չէ, դա բոլորը գիտեն: Այս հարցով պետք է զբաղվեր կառավարությունը, ապահովագրելով նաև իր քաղաքացուն բանկային թալանից: Բայց ինչպես գիտենք, կառավարության հիմնական զբաղմունքը պիջակ փոխելն է: Ի՞նչ են անում բանկերը: Անվճարունակ քաղաքացուն, տրամադրում են վարկ, այսպես ասած տարեկան 22-24 տոկոսով: Արդյունքում, հաշվի առնելով սպասարկման վճարները, վարկի հատկացման պահի միանվագ և այլ ծառայությունների վճարները, վարկի իրական տոկոսադրույքը գալիս հասնում է որոշ դեպքերում անգամ տարեկան 120 տոկոսի: ԿԲ կոչված կառույցը, իհարկե, նման դեպքերում խուլ ու համր է: Բայց հենց հերթն հասնում է մեր միջոցները լափելուն, դա անում է սիրով: Հաջորդիվ, եկամուտ չունեցող քաղաքացին, հայտնվում է դատարանում: Դատարանն էլ, զուտ իրավականորեն բավարարում է հայցը և կալանքի կամ բռնագանձման որոշումն ուղարկում է ԴԱՀԿ: Շատ դեպքերում, այս ամենից հետո, քաղաքացին կրկին չի կարողանում վճարել: Իսկ չի կարողանում, որովհետև իր վերցրած գումարը կրկնապատկվել, անգամ̀ եռապատկվել է: Ու սկսվում է մարդկային կյանքի իրական սադիզմը: ԴԱՀԿ կոչվող կառույցի աշխատակիցները, բռնագրավում են անգամ երեխայի տակդիրները:
Իսկ եթե հանկարծ քաղաքացին վճարում է, շատ դեպքերում միայն վճարելով չի փրկվում: Պարզվում է, ԴԱՀԿ-ն «մոռանում» է այդ վճարումները փոխանցել համապատասխան բանկին կամ վարկային կազմակերպությանը և շարունակվում է տոկոսներ աճել: Մի քանի ամսից, երբ նորից ստանում է կալանքի որոշում, պարզվում է, դեռ մի կլորիկ գումար էլ պարտք է, քանի որ ԴԱՀԿ-ն իր գործառույթը չի կատարել, իսկ բանկին էլ, մի վեց ամիս հետաքրքիր չի եղել իր ներկայացրած հայցի ապահովումը:
Սույն հոդվածը, համապատասխան կառույցները կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Իհարկե, դա այն դեպքում, եթե նրան ևս մաս չեն կազմում այդ հանցավոր շղթայի:

Վահրամ Թոքմաջյան, Armenia24.info