ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանը
Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների անցկացման փաստը մտահոգել է ոչ միայն Ռուսաստանին, այլև նույնիսկ Հայաստանի դաշնակիցը դարձած Միացյալ Նահանգներին, և տևական ժամանակ Վաշինգտոնը, որ առանձնապես հայտարարություններ չէր անում TRIPP-ի վերաբերյալ, երեկ հենց Երևանում կարևոր մի aրձանագրում է արել: «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ AMN պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Քոլդերը, որը համակարգում է TRIPP նախագիծը, հայտարարել է, թե ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն առանցքային նշանակություն ունի և տարածաշրջանում փոխկապակցվածության կարևորությունը միայն աճելու է։
«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո մենք ձգտում ենք մերձեցնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Առաջնորդները նախագծեր են մշակել, իսկ մենք՝ բյուրոկրատներս և դիվանագետներս, փորձում ենք իրականացնել դրանք»,- նշել է նա։ Նրա գնահատմամբ՝ արևմտյան ներդրողները պետք է գումարներ ներդնեն այս տարածաշրջանում։ Քոուլթերը հավելել է, որ TRIPP նախագիծը կբերի խաղաղություն, անվտանգություն և բարօրություն։ «Սա միայն քաղաքական հռետորաբանություն չէ, այլ պատմության առանձնահատուկ պահ՝ հավաքական հնարավորություն օգնելու հայ ժողովրդին, որպեսզի նա կարողանա իր վրա զգալ փոփոխությունների արդյունքները»,- ընդգծել է Քոուլթերը։
Ըստ էության, Միացյալ Նահանգները վտանգ է զգացել եվրոպական ակտիվությունից և փորձում է հավասարակշռել, առայժմ Երևանում այդ հայտարարություններն անելով Պետքարտուղարության ոչ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով։ Բնական է, TRIPP նախագծի մասին հայտարարելուց հետո Եվրամիությունը փորձելու էր ոչ միայն ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, այլև Փաշինյանին «քաշելու իր տակ»՝ հրաշալի հասկանալով, որ շատ հարցերում Եվրամիության և Միացյալ Նահանգների շահերը կարող են հակադրվել, ուստի և հարկավոր է ամեն ինչ անել հայաստանյան իշխանություններին իրենց ուղեծրից դուրս չթողնելու համար։
Հենց այս նպատակով էլ Մակրոնը ջանքեր էր գործադրում Երևանում հնարավորինս լավ երևալու։ Եվրամիության և Միացյալ Նահանգների կռիվը Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի համար որևէ դրական օգուտ Հայաստանին չի բերելու։ Փոխարենը նրանց կռվի արդյունքում շահելու է հենց Նիկոլ Փաշինյանը, որը քարտ-բլանշ է ստանալու ամեն գնով վերարտադրվելու համար։
Աննա Մարգարյան