Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան

ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանը

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների անցկացման փաստը մտահոգել է ոչ միայն Ռուսաստանին, այլև նույնիսկ Հայաստանի դաշնակիցը դարձած Միացյալ Նահանգներին, և տևական ժամանակ Վաշինգտոնը, որ առանձնապես հայտարարություններ չէր անում TRIPP-ի վերաբերյալ, երեկ հենց Երևանում կարևոր մի aրձանագրում է արել: «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ AMN պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Քոլդերը, որը համակարգում է TRIPP նախագիծը, հայտարարել է, թե ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն առանցքային նշանակություն ունի և տարածաշրջանում փոխկապակցվածության կարևորությունը միայն աճելու է։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո մենք ձգտում ենք մերձեցնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Առաջնորդները նախագծեր են մշակել, իսկ մենք՝ բյուրոկրատներս և դիվանագետներս, փորձում ենք իրականացնել դրանք»,- նշել է նա։ Նրա գնահատմամբ՝ արևմտյան ներդրողները պետք է գումարներ ներդնեն այս տարածաշրջանում։ Քոուլթերը հավելել է, որ TRIPP նախագիծը կբերի խաղաղություն, անվտանգություն և բարօրություն։ «Սա միայն քաղաքական հռետորաբանություն չէ, այլ պատմության առանձնահատուկ պահ՝ հավաքական հնարավորություն օգնելու հայ ժողովրդին, որպեսզի նա կարողանա իր վրա զգալ փոփոխությունների արդյունքները»,- ընդգծել է Քոուլթերը։

Ըստ էության, Միացյալ Նահանգները վտանգ է զգացել եվրոպական ակտիվությունից և փորձում է հավասարակշռել, առայժմ Երևանում այդ հայտարարություններն անելով Պետքարտուղարության ոչ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով։ Բնական է, TRIPP նախագծի մասին հայտարարելուց հետո Եվրամիությունը փորձելու էր ոչ միայն ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, այլև Փաշինյանին «քաշելու իր տակ»՝ հրաշալի հասկանալով, որ շատ հարցերում Եվրամիության և Միացյալ Նահանգների շահերը կարող են հակադրվել, ուստի և հարկավոր է ամեն ինչ անել հայաստանյան իշխանություններին իրենց ուղեծրից դուրս չթողնելու համար։

Հենց այս նպատակով էլ Մակրոնը ջանքեր էր գործադրում Երևանում հնարավորինս լավ երևալու։ Եվրամիության և Միացյալ Նահանգների կռիվը Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի համար որևէ դրական օգուտ Հայաստանին չի բերելու։ Փոխարենը նրանց կռվի արդյունքում շահելու է հենց Նիկոլ Փաշինյանը, որը քարտ-բլանշ է ստանալու ամեն գնով վերարտադրվելու համար։ 

Աննա Մարգարյան