Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր Շենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին
Քաղաքականություն

Մուրճով ու «պողպատե մանդատով» հարված պետության իրավական ու պատմական հիմքերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույն պետության մի քանի հանրապետությունների գոյությունը պատմաքաղաքական այնպիսի երևույթ է, որն արտացոլում է տվյալ երկրի հասարակության, իշխանությունների և ինստիտուցիոնալ համակարգերի արմատական փոփոխությունները։ Այս երևույթը սովորաբար առաջանում է լուրջ ճգնաժամերի, հեղափոխությունների, պատերազմների, սոցիալական պայթյունների կամ արտաքին միջամտության արդյունքում, երբ հին համակարգը դառնում է անկայուն, կորցնում է իր լեգիտիմությունը և ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրները։ Հենց այդպիսի իրավիճակներում է, որ առաջանում է նոր հանրապետության ստեղծման անհրաժեշտություն՝ որպես պետականության վերակառուցման, նոր արժեքների, ինստիտուտների և իշխանության ձևավորման սկզբունքների հաստատման դրսևորում։

Հանրապետությունների դասակարգումը երբեք միայն ֆորմալ կամ «անվանակոչումային» հարց չէ, այլ արմատական բովանդակային փոփոխության նշան, երբ հիմքից փոխվում է երկրի սահմանադրական կարգը, ուժային կենտրոնների փոխհարաբերությունները, հասարակության ու իշխանության հարաբերակցությունը և ազգային օրակարգը։ Ֆրանսիան, որպես դասական օրինակ, հինգ հանրապետություն է ունեցել, որոնցից յուրաքանչյուրն առաջացել է հասարակական-քաղաքական խոր ցնցումների, հեղափոխությունների, ռազմական պարտությունների, բռնապետական կամ անարդյունավետ ռեժիմների տապալման արդյունքում։

Առաջին հանրապետությունը ձևավորվեց 1789-1792 թթ. Ֆրանսիական մեծ հեղափոխության հետևանքով, երբ տապալվեց միապետությունը և հաստատվեց հանրապետական կարգ։ Երկրորդ հանրապետությունը (1848-1852 թթ.) ծնվեց նոր հեղափոխության արդյունքում, բայց արագ փոխարինվեց կայսրությամբ։ Երրորդ հանրապետությունը (1870-1940 թթ.) ստեղծվեց Փարիզի կոմունայի և Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, սակայն գոյատևեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստական օկուպացիան։ Չորրորդ հանրապետությունը (1946-1958 թթ.) ձևավորվեց պատերազմի ավարտից հետո, բայց անկայուն խորհրդարանական համակարգի պատճառով ի վիճակի չեղավ հաղթահարել Ալժիրի ճգնաժամը։ Վերջապես, Հինգերորդ հանրապետությունը հաստատվեց 1958 թվականին Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ, երբ անհրաժեշտ էր ուժեղ, կենտրոնացված նախագահական իշխանություն՝ ազգային ճգնաժամերը կառավարելու և պետական ինստիտուտների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Յուրաքանչյուր նոր հանրապետություն Ֆրանսիայում նշանակում էր ոչ թե միայն սահմանադրական տեքստի փոփոխություն, այլ նաև քաղաքական մշակույթի, պետական կառուցվածքի ու իշխանական լեգիտիմության արմատական վերանայում։

Հանրապետությունների հերթականության օրինակներ կան նաև այլ երկրներում։ Գերմանիայի առաջին հանրապետությունը՝ Վայմարյան հանրապետությունը (1919-1933 թթ.), ծնվեց կայսրության տապալումից հետո, սակայն անկայունության ու նացիստական բռնապետության հաղթանակի արդյունքում վերացավ։ Երկրորդ հանրապետությունը՝ Դաշնային Գերմանիան, ձևավորվեց 1949 թվականին, երբ երկիրը բաժանվեց Արևմտյան և Արևելյան Գերմանիաների, իսկ 1990 թվականին վերամիավորումից հետո պահպանվեց որպես միավորված Գերմանիայի պետական կարգ։ Իտալիան մինչև 1946 թվականը թագավորություն էր, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հանրաքվեով անցավ հանրապետական համակարգի, որը մինչ օրս Առաջին հանրապետությունն է։ Ռուսաստանը, լինելով կայսրություն, ապա խորհրդային հանրապետություն, 1991 թվականից հետո դարձավ Դաշնային Հանրապետություն՝ նոր սահմանադրությամբ և պետական ինստիտուտներով։

Հայաստանի պատմության մեջ հանրապետությունների հերթականությունը ևս դիպուկ արտացոլում է պետականության զարգացման ու վերաձևման փուլերը։ Առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Օսմանյան կայսրության փլուզման, Կովկասյան ճգնաժամի, ազգային գոյատևման պայքարի ու պետականության վերականգնման պայմաններում։ Այն հիմնված էր ազգային պայքարի, ինքնորոշման և անկախության գաղափարների վրա, բայց գոյատևեց ընդամենը երկու տարի՝ պայմանավորված արտաքին սպառնալիքներով, ներքին անկայունությամբ և աշխարհաքաղաքական մեկուսացմամբ։ Երկրորդ հանրապետությունը՝ Հայկական ԽՍՀ-ն, ստեղծվեց 1920 թվականին խորհրդային բանակի ներխուժմամբ և Խորհրդային Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությամբ։ Այս փուլը տևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ առանձնանալով կենտրոնական իշխանության գերիշխանությամբ, պլանային տնտեսությամբ, սահմանափակ ինքնիշխանությամբ և խորհրդային գաղափարաբանությամբ։

Երրորդ հանրապետությունը ձևավորվեց 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման, ազգային զարթոնքի, Ղարաբաղյան շարժման և անկախության հանրաքվեի արդյունքում։ Այն հիմնված էր ժողովրդավարության, բազմակուսակցականության, մարդու իրավունքների և ազգային ինքնորոշման սկզբունքների վրա, որի հիմքում ընկած են 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը և 1995 թ. Սահմանադրությունը։

Չնայած հետագա սահմանադրական բարեփոխումներին, այդ թվում՝ կառավարման մոդելի փոփոխություններին, Երրորդ հանրապետությունը պահպանել է իր հիմնական ինստիտուցիոնալ հիմքերը՝ ժողովրդավարական կառավարման համակարգը, միջազգային իրավասուբյեկտությունը, հայկական ինքնության պաշտպանությունը և ազգային օրակարգի շարունակականությունը։

Սակայն վերջերս Հայաստանում ի հայտ է եկել «չորրորդ հանրապետության» հռչակման գաղափարը, որն իշխանությունների կողմից ներկայացվում է իբրև քաղաքական ու սահմանադրական նոր իրականության սկիզբ։ Հենց դրան էր նվիրված Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ համաժողովի ընթացքում ունեցած ելույթի մեխը։ Սակայն այս հռչակումը, ի տարբերություն նախորդ հանրապետությունների ծնունդին ուղեկցող հիմնարար փոփոխությունների, չունի այնպիսի խորքային հեղափոխական կամ ճգնաժամային դրդապատճառներ, որոնք կարդարացնեին նոր համակարգի մեկնարկը։ Այստեղ գործ ունենք ձևական, մեկ կուսակցության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) քաղաքական շահերով պայմանավորված նախաձեռնության հետ, որի իրական նպատակն առավելապես արտաքին ճնշումների պայմաններում Երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ հիմքերը, արժեքային համակարգն ու պատմական իրավահաջորդությունը վերանայելն է։

Բայց ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում «չորրորդ հանրապետության» գաղափարն իր էությամբ վտանգավոր է, քանի որ այն գործնականում ենթադրում է Երրորդ հանրապետության՝ Անկախության հռչակագրի, սահմանադրական հիմքերի, Արցախի հարցում ազգային օրակարգի և Ցեղասպանության ճանաչման պահանջի ժխտում կամ նսեմացում։ Պարզ է, որ նման օրակարգի ներմուծումը առաջին հերթին հող է նախապատրաստում նոր Սահմանադրության ընդունման համար, որի արդյունքում դեն կնետվեն Անկախության հռչակագրում արտացոլված արժեքները՝ խաթարելով պետության իրավական ու պատմական շարունակականությունը։

Այս քայլն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դրդապատճառներ։ Արտաքին դրդապատճառներն այն են, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կոնկրետ պահանջ է դրվել փոխել ՀՀ Սահմանադրությունը, վերացնել այն դրույթները, որոնք կապված են պատմական արդարության, ազգային ինքնորոշման և հայկական պետականության անվտանգության հետ։ Ըստ էության, թուրքադրբեջանական տանդեմի նպատակն է դրա միջոցով թուլացնել հայկական պետականությունը, հայ ժողովրդին զրկել իր արժեհամակարգից և պատմական արմատներից, որպեսզի հայությունն ի վիճակի չլինի ոտքի կանգնել ու չդառնա գործոն տարածաշրջանում։ Այս տեսանկյունից նոր հանրապետության ձևական հռչակումը առաջին հերթին պետք է ընկալվի որպես Երրորդ հանրապետության ժառանգության և հայկական պետականության ինստիտուցիոնալ հիմքերի քանդում, ինչը բացում է արտաքին ճնշումների, ազգային շահերի զիջման և պետականության վարկաբեկման դուռը։

Իսկ ներքին դրդապատճառներն այն են, որ իշխանությունները ձգտում են ազատվել նախկին քաղաքական ու իրավական պարտավորություններից, սեփական իշխանությունը հիմնավորել նոր օրակարգի վրա և ձևավորել այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածք, որը թույլ կտա խուսափել անցյալի պատասխանատվությունից։

Ստացվում է, որ գործընթացն իր մեջ համակողմանի սպառնալիք է ներառում ոչ միայն պետականության, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ինքնության և իրավական շարունակականության, այլև հասարակական համաձայնության և ներքաղաքական կոնֆիգուրացիայի տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում