Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Նոր ուսումնական տարին՝ ահռելի նոր խնդիրներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ մասնագիտությունների գծով դիմորդներ չկան։ Բայց այս տարի խնդիրն ավելի սրված բնույթ ունի: Պետական բուհերում՝ 25, իսկ ոչ պետական բուհերում՝ 96 մասնագիտության գծով ուսանողներ չենք ունենալու, քանի որ դիմորդներ չեն եղել։ Այս տարի հատկապես շատ քիչ դիմորդներ են դիմել բնագիտական մասնագիտություններով մանկավարժական կրթություն ստանալու համար։

Ի թիվս այլ գործոնների՝ այսպիսի պատկերը նախ ցույց է տալիս բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության նվազումը։ Երիտասարդներից շատերին կրթությունը չի հետաքրքրում, քանի որ հիմնականում հաշվի չի առնվում կրթության կարևորությունը։ Երկրի ղեկավարությունն այնպիսի քաղաքականություն է վարում, ինչի արդյունքում երիտասարդները տեսնում են, որ բարեկեցիկ կյանքով են ապրում ու բարձր պաշտոնների են նշանակվում այնպիսի մարդիկ, որոնք համապատասխան կրթություն չեն ստացել կամ առհասարակ բարձրագույն կրթություն չունեն։ Ընդ որում, ամբողջ օրը սոցցանցերում անցկացնողները և կիսագրագետ գրառումներ կատարողներն այս իշխանությունների օրոք ավելի մեծ պոտենցիալ ունեն բարձր պաշտոններ զբաղեցնելու, քան նրանք, ովքեր լավ կրթություն են ստացել ու տարիների փորձ են կուտակել։

Հաջորդ խնդիրն այն է, որ ընդհանրապես կրթության բովանդակությունն էլ համապատասխան չէ շուկայի պահանջարկին, ու դա է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ հետագայում աշխատում են բոլորովին այլ մասնագիտություններով։ Մասնագիտություններ կան, որոնք հեղինակություն են վայելում հասարակության շրջանում, ու այդ մասնագիտություններով տեղերն այնքան ուռճացված են, որ բուհերում հատկացված տեղերն աշխատաշուկայում չեն ռեալիզացվում։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտություններ կան, որոնց հետ կապված շուկայում պահանջարկ առկա է, սակայն դիմորդների խիստ պակաս կա, քանի որ այդ մասնագիտությունները համարվում են պակաս հարգի։

Բացի դրանից, կրթության մակարդակը համապատասխան չէ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պայմաններին։ Բարձրագույն կրթությունը տարիներ շարունակ առաջընթաց չի ապրում և չի արտացոլում ժամանակակից զարգացման հանգամանքը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ բազմաթիվ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու են, քանի որ արհեստական բանականությունը փոխարինելու է մարդկանց։ Բացի այդ, տեխնոլոգիական զարգացումը իր հետ բերում է նոր մասնագիտությունների ձևավորում, որոնց գծով մեր հանրակրթական համակարգը դեռևս մասնագիտացում չի ապահովում։ Միայն որոշ մասնավոր կրթական կառույցներ են փորձում այդ բացը լրացնել։

Դպրոցական համակարգում ևս լուրջ խնդիրներ կան։ Արդեն որերորդ տարին է, ինչ պատասխանատու մարմիները չեն կարողանում դասագրքեր ապահովել, ինչն արդեն խայտառակություն է։ Այս համատեքստում նշվում է, թե աշակերտները թղթապանակներով կամ հին դասագրքերով են անցնելու, բայց նոր կրթական չափորոշիչների համաձայն՝ պետք է նոր դասագրքեր ունենայինք։ Եթե իշխանություններն անգամ նոր դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել, դրանից հետո նրանցից ի՞նչ կարելի է ակնկալել կրթության որակի ապահովման մասով։ Բացի դրանից, լուրջ բողոքներ կան դասագրքերի բովանդակության հետ կապված։ Պատահական չէ, որ մասնագիտական շրջանակում ամեն անգամ լուրջ աժիոտաժի պատճառ է դառնում նոր դասագրքերի թերությունների հարցը։

Մյուս գործոնը. ուսուցիչների համար նախատեսված պայմանները չեն բարելավվում, աշխատավարձը չի բարձրացվում՝ չնայած որ ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որն ընդհանրապես կապ չունի որակյալ գիտելիքի մատուցման հետ։ Ենթադրենք՝ ուսուցիչը գնաց ատեստավորման, տեստը լրացրեց ու անցավ, ի՞նչ է դա փոխելու նրա կողմից գիտելիքի մատուցման հարցում։ Բնականաբար, ոչինչ։

Այս նոր ուսումնական տարվա նորամուծությունն էլ այն է, որ որոշում է ընդունվել դասերը Երևանի դպրոցներում անցկացնել ժամը 8։15-ին։ Թերևս այն պատճառաբանվում է նրանով, որ քաղաքում խցանումները պիկ ժամերին կթուլանան։ Բայց այսպիսի որոշումն անակնկալ էր, քանի որ այն ընդունվել է հանպատրաստից՝ առանց համապատասխան վերլուծության։ Իհարկե, սկզբունքորեն գուցե և վատ բան չէ ժամնակային տարբերակվածությունը (դպրոց, բուհ, աշխատանք), բայց ցանկացած որոշում պիտի ունենա հաշվարկներ այն մասով, թե ինչ հետևանքներ ու արդյունքներ կարող է ունենալ։ Ժամային տարանջատումը պետք է հիմնված լինի կոնկրետ վերլուծության վրա, թե ո՞ր տաբերակն է ավելի ճիշտ՝ պետական կառույցների՞ աշխատանքը սկսել շուտ, բուհերի՞, թե՞ դպրոցների...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում