Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Քաղաքականություն

Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլոբալ ու տարածաշրջանային շահերի բախումները միահյուսվում են պոտենցիալ ռազմաքաղաքական ճգնաժամերի հետ, որոնք ծավալվելու և ընդլայնվելու միտումներ են ցուցաբերում։ Իսկ վերջին զարգացումները՝ ինչպես ռեգիոնալ, այնպես էլ միջազգային հարթակում, վկայում են այն մասին, որ մեր տարածաշրջանում ձևավորվում է նոր ռազմաքաղաքական լանդշաֆտ:

Նախիջևանում վերջին շրջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնցում ընդգրկված են տանկային, մեխանիզացված և դիվերսիոն ստորաբաժանումները, լոկ ընթացիկ մարզումներ չեն, այլ լուրջ ազդակ են ամբողջ տարածաշրջանին։ Դրանք բացահայտ կերպով ուղղված են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր սցենարների մշակմանը՝ ինչպես լանդշաֆտային ճանաչման, այնպես էլ ճշգրտված ռեակցիայի ունակությունների բարձրացման տեսանկյունից։ Զորավարժությունների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք նախապատրաստական փուլ են՝ արագ և արդյունավետ հարձակումների խաղարկման համար։ Այս իրողությունը վկայում է նաև Անկարայի և Բաքվի ռազմական ինտեգրման բարձր մակարդակի մասին, ինչը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասի անվտանգության համատեքստում։ Թուրքիայի ուղիղ ներկայությունն այս գործընթացում՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային անդամ, արդեն իսկ վտանգավոր է։

Իսկ եթե նկատի ենք ունենում նաև Լաչինում վերջերս բացված օդանավակայանը, որը կառուցվել է ոչ թե զբոսաշրջիկների, այլ ռազմական ու հետախուզական նպատակների համար, ապա պատկերն ավելի հստակ է դառնում։ Այն Արցախի տարածքում կառուցված արդեն 3-րդ օդանավակայանն է Ֆիզուլիից և Զանգելանից հետո։ Լաչինի օդանավակայանը կարող է ծառայել որպես կարևոր օդային հենակետ ռազմական գործողությունների ժամանակ, հատկապես եթե հաշվի ենք առնում դրա առանցքային դիրքը՝ Հայաստանի սահմանների հարևանությամբ։

Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի զարգացումները, մասնավորապես Իրանի շուրջ ձևավորվող նոր լարվածությունը, անմիջականորեն անդրադառնում են նաև Հայաստանի վրա։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը, Իսրայելի կողմից Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների դեմ իրականացված գործողությունները խոսում են նոր ճգնաժամի հնարավորության մասին։ Իսրայելը, չնայած աշխարհագրական հեռավորությանը, իր հետախուզական և ռազմական ազդեցությունն ունի Հարավային Կովկասում՝ հատկապես Ադրբեջանի միջոցով։ Բաքուն վերջին տասնամյակում դարձել է իսրայելական զենքի գլխավոր ներմուծողներից մեկը, և այնտեղ գործող իսրայելական հատուկ ծառայությունները ակտիվ դերակատարություն են ստանձնել իրանական ազդեցության դեմ պայքարում։

Իրանի դեմ պայքարի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի շահերը փաստացի համընկնում են։ Բայց առկա իրավիճակն ամենից շատ ձեռնտու է Թուրքիային։ Եվ եթե Իրանի դիրքերն ավելի թուլանան, Թուրքիան կարող է շատ ավելի համարձակ գործողությունների դիմել՝ իր պանթուրքական ծրագրերը առաջ մղելու համար։ Էրդողանի վերջին կոչը՝ ուղղված Իրանին, որ վերջինս համաձայնի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ոչ միայն քաղաքական ճնշում է, այլ նախանշում է առաջիկա քայլերի տրամաբանությունը։ Միջանցքի հարցը միայն ենթակառուցվածքային խնդիր չէ։ Այն ռազմավարական վերաձևում է տարածաշրջանում, որն անխուսափելիորեն կնշանակի Հայաստանի շուրջ շրջափակման օղակի էլ ավելի սեղմում։ Փաստացի մեր երկիրը կկորցնի իր հարավային սահմանը։ Իհարկե, հնարավոր է նաև, որ այդ միջանցքի նախագիծը հետագայում օգտագործվի հենց Իրանի դեմ նոր հարվածների համար։ Թուրքիան, օգտվելով Իրանի ներքին ճնշումներից և արտաքին մեկուսացման հնարավորությունից, ի վերջո կարող է պայմաններ ստեղծել Իրանի մասնատման ու սեփական աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնման համար։

Այս ամենի ֆոնի ներքո հատկապես ուշագրավ են ինչպես ԱՄՆ պետքարտուղարի, այնպես էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները, որոնք հստակ մատնանշում են Հայաստանի շուրջ անվտանգային լուրջ ռիսկերը։ Սակայն անգամ այսպիսի հստակ ազդակների պայմաններում Երևանը շարունակում է պահել միակողմանի «խաղաղության դարաշրջան» հռչակելու քաղաքական գիծը՝ առանց հաշվի առնելու, որ ինչքան Հայաստանում մեծանում է խաղաղություն մուրալու մոտեցումը, թուրք-ադրբեջանական տանդեմն այնքան ագրեսիվ է դառնում։ Իրավիճակը լուրջ է, քան երբևէ. Հայաստանը այսօր կանգնած է ոչ թե միայն սահմանային անվտանգության հարցի, այլ գոյաբանական սպառնալիքի առաջ։ Իսկ տարածաշրջանը վերաձևավորվում է՝ առանց հայկական սուբյեկտայնության։ Հայաստանի՝ պասիվ դիտորդի դերում մնալու պարագայում նրա տեղը նոր ձևավորվող քարտեզում կսահմանվի այլ ուժերի կողմից՝ առանց հայկական կողմի մասնակցության։ Եթե Հայաստանը չվերակառուցի իր անվտանգության կոնցեպտը, չդիմի ռազմաքաղաքական ինքնավարության ամրապնդմանը ու չվերագնահատի իր արտաքին քաղաքական մանևրների ռազմավարությունը, հնարավոր է, որ մոտ ապագայում ընդհանրապես չունենա հնարավորություն ընտրություն կատարելու։

Եվ այդ պայմաններում՝ շարունակել ներքին գզվռտոցն ու շեղող օրակարգերը՝ նշանակում է գիտակցված կերպով հանձնվել՝ չմտնելով մի խաղի մեջ, որտեղ խաղադրույքը պետական գոյությունն է։ Ու որքան էլ տարօրինակ թվա, այս ամբողջ վտանգավոր շղթայի պայմաններում Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են անլրջություն կամ ուղղակի անտարբերություն՝ գործողություններ չձեռնարկելով սպառնալիքներին արձագանքելու և հանրությանը նախապատրաստելու նպատակով։ Ու փոխանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ծանրանա Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրների ուղղությամբ, ամեն օր նոն ստոպ ռեժիմով Եկեղեցու վրա է հարձակվում։ Ուղղակի ցավալի է պատկերացնել, որ երկրի ղեկավարն ամեն օր գնում է աշխատանքի ու միակ գործողությունը, որ կատարում է, սոցցանցերում վիրավորական գրառումներ կատարելն է, այնինչ Հայաստանի հակառակորդներն օրուգիշեր պատրաստվում են...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում