Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան
Տնտեսություն

Միլիոնավոր դրամաշնորհներ. պետական բյուջեից Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին, ասպիրանտներին տրվող դրամաշնորհների հետքերով

Հայաստանում գիտության ֆինանսավորման մասին ամենատարբեր տեղեկությունների, հաճախ՝ նաև գիտությանն ուղղվող գումարների չափից օբյեկտիվ դժգոհությունների աղմուկի մեջ 168.am-ը փորձել է փոքր-ինչ բացահայտել, օրինակ, պետական միջոցներից ասպիրանտներին՝ թեմաների իրականացման համար տրվող հսկայական դրամաշնորհների, դրանց արդյունավետության մասին հարցերը։

Հրապարակմամբ ոչ միայն անդրադարձել ենք այդ գումարներին, այլ նաև ոլորտի ներկայացուցիչներից փորձել ենք պարզել՝ որքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվում, արդյունավետության համար ի՞նչ չափման միավորներ կան, և թե ի՞նչ տեսքով են վերադառնալու պետությանն այդ ծախսերը։

Հիշեցնենք՝ ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան:

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին տրվող դրամաշնորների մասնավոր ու պայմանական ընտրությունից տեղեկանում ենք, որ, օրինակ, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և նրա մի շարք ասպիրանտների ու թեմայի ղեկավարների միջև 2021-2023թթ․ ընթացքում կնքվել են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» եռակողմ մի շարք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքի հանրագումարն աստղաբաշխական թիվ է կազմում՝ մոտ 889 միլիոն ՀՀ դրամ։ Առանձին դրամաշնորհներ կան, որոնց արժեքը կազմում է 155 միլիոն և ավելի դրամ։

Այսպես, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և վերջինիս ասպիրանտ Կատյա Ավագյանի միջև կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» եռակողմ պայմանագրի արժեքը կազմել է 9.600.000 ՀՀ դրամ,

Սամվել Սիրականյանի հետ կնքված եռակողմ պայմանագրի արժեքը՝ 156.000.000 ՀՀ դրամ,

Գարիկ Մարտիրոսյանի հետ կնքված եռակողմ պայմանագրի արժեքը՝ 155.020.000 ՀՀ դրամ։

Նույն եռակողմ կազմով և Աշոտ Մարկոսյանի միջև կնքված Պայմանագրի արժեքը՝ 22.350.000 ՀՀ դրամ և այլն։

08.09.2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և Աստղիկ Հովհաննիսյանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի արժեքը կազմում է 150.000.000 ՀՀ դրամ,

30.10.2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և Արփինե Հարությունյանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի արժեքը 176.000.000 ՀՀ դրամ գումար է։

Պայմանագրերից հետևում է նաև, որ նշված գումարների մեծ մասն ուղղվել է ղեկավարի ու այլ անձանց վարձատրությանը, մյուս մասը՝ այլ ծախսերի, որոնք հստակեցված չեն մանրամասնորեն, ինչպես նաև բաց է մնում հարցը, թե ինչպե՞ս են ընտրվել ծառայությունները մատուցող անձինք, և ինչպե՞ս է չափվում տրված դրամաշնորհի արդյունավետ ծախսումը։

Ըստ որոշ մասնագետների՝ նշված գործարքների մասով առկա են կոռուպցիոն բարձր ռիսկեր, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչպես են կազմակերպվել նշված պայմանագրերի առարկա հանդիսացող ծառայությունների գնման գործընթացները, և ինչպես են ընտրվել այդ ծառայությունները մատուցող անձանց շրջանակը։

Այս և այլ հարցադրումներ 168.am-ն ուղղեց «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին։

Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նախ նկատեց՝ քանի որ դրամաշնորհները Գիտության կոմիտեն է տալիս, թերևս հենց իրենք էլ ունեն այդ արդյունավետությունը չափելու ցուցանիշները, ապա հավելեց․

«Այդ ֆինանսավորումը գործնականում երիտասարդ հետազոտողին անկախության հնարավորություն է տալիս, որովհետև հստակ ֆինանսավորում է գալիս, ինչը թույլ է տալիս, որ այդ ասպիրանտը միայն գիտությամբ զբաղվելու մասին մտածի (կողքից այլ բաների մասին չմտածի)»։

Գումարի չափերի մասին մեր հարցադրումներին պատասխանելով՝ Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ տարբեր մրցույթներ են, տարբեր պայմաններով, և դրանք չեն տրվում մեկ տարվա համար։

«Այլ ծախսեր» ասվածի մասին էլ մանրամասնեց՝ դրա մեջ մտնում են սարքերը, նյութերը․ «Ամեն մրցույթի շահող ինքն է ձևակերպում, թե այդ «այլ ծախսեր»-ի մեջ ինչ է մտնում։ Այն գնահատվում է, ու հենց այդ գնահատված փաստաթղթով էլ այդ պայմանագիրը տալիս են»։ Նա նաև տեղեկացրեց՝ գնման գործընթացի հետ կապված հարցերը կազմակերպվում են տենդերով։

Քանի որ Ռոբերտ Հակոբյանի անունը ևս դրամաշնորհ ստացածների թվում էր՝ նրանից հստակեցրինք, թե ի՞նչ նպատակի է ծառայելու 152 միլիոն 500.000 դրամաշնորհը։

«Դրամաշնորհը տրվել է 5 տարի ժամկետով. 152 միլիոն 500.000 դրամ, որի մեջ 90 միլիոնը՝ 5 տարվա համար աշխատավարձ է, մնացածի մեջ՝ ինձ մոտ հիմնականում գործուղումներ են, որովհետև գործընկերս ԱՄՆ-ից է, ու 6 ամսով երեխաներ եմ ուղարկում դրսում վերապատրաստվելու, ու այդ դրամաշնորհի գումարով նրանց ծախսերն եմ փակում։ 2 հոգի գնացել-եկել են արդեն,- պարզաբանեց մեր զրուցակիցը, ապա անդրադառնալով մոնիտորինգի մասին մեր հարցադրումներին՝ ասաց,- Մենք ամեն տարի պարտավոր ենք հաշվետվություն տալ, ու եթե այդ տարվա հաշվետվությունն այս կամ այն կերպով դրամաշնորհի դեպքում չի գոհացնում կոմիտեին, զրկում են։ Ասեմ ավելին՝ հանձնաժողովներ են ստեղծվում՝ նաև տեղում ստուգումներ իրականացնելու համար»։

168.am-ն այս հարցադրումների շուրջ լսեց նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին։

Քանի որ պարբերաբար պաշտոնական ներբողների տեսքով հնչեցվում են թվեր գիտության ֆինանսավորման աճերի մասին, և վերջերս մասնավորապես հայտարարվել էր, թե գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280 տոկոսով, փորձագետին խնդրեցինք ասպիրանտների թեմաներին ուղղված գումարների օրինակով պատասխանել հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ արդարացված բյուջեի այս ծախսը, այսինքն՝ բոլոր այդ թեմաները հետագայում ի շահ պետությա՞ն են օգտագործվելու, թե՞ կարող է թեմաներն այդպես էլ մնան դարակներում։

«Ես ինչքան գիտեմ, այդ գումարները միանգամից չեն տրվում, այլ փուլ առ փուլ, և յուրաքանչյուր փուլի ավարտից հետո այդ գիտական խումբը ներկայացնում է համապատասխան հաշվետվություն, ապա ստանում երկրորդ մասը։ Դա արվում է իրենց նախնական ներկայացրած ծրագրին համապատասխան,- արձագանքեց Ատոմ Մխիթարյանը՝ այդուհանդերձ չհերքելով արդյունավետության մասին օբյեկտիվ մտահոգությունները,- Ես բազմիցս ասել եմ, որ այդ գումարների արդյունավետության չափման միավոր չկա Հայաստանում․ սովորական թվեր են, և դրանց արդյունավետության, տնտեսության մեջ կիրառելիության մասին ոչ ոք չգիտի»։

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ որևէ փորձագիտական եզրակացություն չի տրվում, որ կառավարությունը գլուխ է գովում գիտության գումարների ավելացման մասին, մինչդեռ գիտնականների թիվը չի ավելանում։

 «Վերջին 5-6 տարում գիտնականների թիվը պակասել է շուրջ 20 տոկոսով, և ստացվում է, որ այդ գումարները պետք է ծախսեն, սակայն մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ երբ վերցնում ենք այդ գումարների ծախսման կատարողականը, օրինակ, 2022-2023 թվականների, տեսնում ենք, որ նույնիսկ էապես թերակատարվել են։ Այսինքն՝ գումարները մեծացրել են, բայց չեն էլ տալիս գիտնականներին, իսկ տալու ժամանակ էլ ձևական են տալիս, որովհետև որևէ հետազոտություն չկա, թե որն է, օրինակ, պետության համար առաջնահերթություն։ Նույն բանն այստեղ է կատարվում՝ թեմաների ընտրության հետ կապված։

Վերջին հաշվով, դրանք հաստատվում են գիտական խորհուրդների որոշումներով, այդ թեմաների արդիականության և մնացած հարցերը որևէ փորձաքննության չեն ենթարկվում։ Օրինակ, կա մի գիտնական, որը վերջին 60 տարին զբաղվում է որևէ թեմայով, և յուրաքանչյուր ասպիրանտ, որ ընդունվում է այդ հարգարժան գիտնականի մոտ, չի կարող ուրիշ թեմայով զբաղվել։ Մինչդեռ այդ թեմաները, որոնք արդիական էին սրանից 50-60 տարի առաջ, երբ այդ գիտնականը նոր էր մտնում գիտության բնագավառ, իրենց արդիականությունն այսօր կորցրել են․ ոչ ոք այդ հարցերը չի տալիս»,- մանրամասնեց մասնագետը։

Հստակեցմանը, թե՝ հնարավո՞ր է, որ այդ դրամաշնորհներն իրականում չծառայեն որևէ բանի, գումարները ծախսվեն, և պետության համար որևէ օգուտ չլինի՞, նա արձագանքեց․

«Այո, դրա հավանականությունը շատ ավելի մեծ է, քան, թե՝ օգուտ կտա, որովհետև վերջին տարիներին այդ ֆինանսավորված գիտական թեմաների արդյունքները մեր կյանքում չենք զգում, դրա դրսևորումները չենք տեսնում, դրանց մասին խոսք չկա, ու շատ արդյունքներ, եթե նույնիսկ կան էլ, մնում են թղթապանակների մեջ։

Միակ չափելի բանը, որ կա, դա ո՛չ ներդրումն է, ո՛չ ՀՀ տնտեսությանը կամ այլ բնագավառներին օգտակար լինելը, այլ միջազգային գիտական շտեմարաններում տպագրված հոդվածների թիվը։ Այդ թիվը, իհարկե, մեկ գիտական հաշվարկով մեծանում է, բայց եթե հաշվի առնենք, որ գիտնականների թիվը պակասել է, ըստ էության, այդտեղ էլ մեծ առաջընթաց չունենք։ Բայց, օրինակ, ԱՄՆ ում կամ Ավստրալիայում տպագրած գիտական հոդվածն ինչքանո՞վ է օգտակար Հայաստանին, ՀՀ տնտեսությանը, շատ կասկածելի է»։