Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար
Քաղաքականություն

Փաշինյանի ներխուժումը Սուրբ Սարգիս. պայքար կաթողիկոսի դեմ

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները գտել են եկեղեցու վրա ճնշում գործադրելու նոր ճանապարհ. նրանք փորձում են օգտվել այն փաստից, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, և այդ հանգամանքը ներկայացնել որպես պատճառ՝ կաթողիկոսին հեռացնելու փորձի համար։ Իշխանություններին անհրաժեշտ է կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կբարձրաձայնի ոչ թե եկեղեցու, այլ կառավարության ուղերձները։

Այն, ինչն իրականում զուտ ներեկեղեցական ընթացակարգ է, իշխանությունն օգտագործում է որպես նոր լծակ՝ եկեղեցու վրա ազդեցություն ձեռք բերելու նպատակով։ Փաշինյանի նպատակը պարզ է. թուլացնել հայերի հոգևոր ինքնությունը, եկեղեցին դարձնել կուսակցական գաղափարախոսության կցորդ և զրկել այն իր հազարամյակների պատմական առաքելությունից։ Այդ պատճառով նա փորձում է գտնել հոգևորականներ, որոնք պատրաստ են դառնալ գործիքն իր նախաձեռնած ներքին «հանգուցալուծման» մեջ։

Եկեղեցին այսօր վերահսկողությունից դուրս մնացած վերջին ինստիտուտն է, որը կարողանում է խոսել անկախ և ուղիղ։ Ու հենց այդ պատճառով էլ դարձել է իշխանության թիրախը։ Եկեղեցու վրա ճնշումների աճը թուլացնում է Հայաստանը արտաքին սպառնալիքների ֆոնին՝ զրկելով հասարակությանը այն մորաքույր արժեքից, որը դարերով եղել է պատ և օրհնություն հայության համար։

Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում վարչապետ Փաշինյանի և ՔՊ ներկայացուցիչների մասնակցությամբ պատարագը մատուցել է Արարատ քահանա Օրդոյանը՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց։ Բայց այստեղ տեղի ունեցածն ավելի շատ նման էր քաղաքական ակցիայի, քան աղոթական արարողության։

Պատարագին մասնակցել է նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որը 15 տարի շարունակ ամեն կիրակի ներկա է եղել հենց Սուրբ Սարգիսում մատուցվող պատարագներին։ «Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից»,– գրել էր նա իր էջում։

Պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը ընդգծեց. «Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթահարի։ Հայ ժողովուրդը չողջունեց հարձակումները եկեղեցու դեմ և կանգնեց կաթողիկոսի կողքին։ Դրսից հարվածները չստացվեցին, հիմա փորձում են գնալ ներքին ճանապարհով։ Մենք մեր ձևով միշտ պաշտպանելու ենք եկեղեցին»։

Կարապետյանին Սուրբ Սարգիս եկեղեցում ճանաչում են բոլորը։ Նրա երկարամյա եկեղեցական ներկայությունը հստակ հակադրության մեջ է Փաշինյանի հետ, որի խմբագրությունը տարիներ շարունակ եղել է Սուրբ Սարգիսի դիմաց, սակայն նրան երբեք չեն տեսել մատուցվող պատարագներին։ Այս համատեքստում քաղաքական ներկայությունը պատարագում շատերի համար ընկալվեց որպես անավարտ ներկայացում։

Պատարագի ընթացքում ևս մեկ սուր դրվագ գրանցվեց։ Վեհափառի անունը կրկին չհնչեց, ինչի դեմ հավատացյալները բացահայտ բողոքեցին՝ բարձրաձայն հնչեցնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Նարեկ Կարապետյանն ու բազմաթիվ քաղաքացիներ ևս չզեղչեցին Վեհափառի անունը՝ երգելով Սուրբ Սարգիս եկեղեցում։

Սակայն երբ քաղաքացիներից Հովհաննես Իշխանյանն ու Հայկ Դորունցը դժգոհություն հայտնեցին, որ պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը «զեղչվել» է, անվտանգության աշխատակիցները նրանց կապկպելով դուրս բերեցին եկեղեցու բակ։ Վեհափառի անունը հնչեցնելու մերժումը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պարտադրումը և քաղաքացիների հանդեպ ուժ կիրառելը եկեղեցու ներսում ստեղծեցին լարված մթնոլորտ, որն ակնհայտորեն ցուցադրեց՝ եկեղեցուն փորձում են ոչ թե պաշտպանել, այլ՝ վերահսկել։

Սուրբ Սարգիսում տեղի ունեցածը ևս մեկ անգամ բացահայտեց իշխանության ձգտումը՝ ներսից կոտրել եկեղեցու դիմադրողականությունը։ Բայց այդ փորձերը բախվում են հավատացյալ ժողովրդի դիմադրությանը, որը կանգնած է իր հոգևոր առաջնորդի կողքին։ Եկեղեցին անցել է բազմաթիվ փորձություններով, և այս մեկը ևս կհաղթահարի՝ հայ ժողովրդի միասնականությամբ և հավատով։