Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ սկսված ճնշումը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի

Հայաստանում շարունակվում է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակասությունների սրումը, որը վերջին օրերին ստացել է բացահայտ միջամտության բնույթ։ Փաշինյանի կողմնակիցների ծրագրած քայլերը, ինչպես նաև մի շարք եկեղեցականների աննախադեպ հայտարարությունները, վկայում են իշխանությունների ձգտումը՝ վերահսկողություն հաստատելու Մայր Աթոռի նկատմամբ՝ այն վերածելով քաղաքական ծառայության ենթակա կառուցվածքի։

Իշխանությունը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել՝ դա ներկայացնելով որպես հիմնավորում կաթողիկոսին հեռացնելու համար։ Քաղաքական նպատակն ավելի քան պարզ է․ կառավարությունն ուզում է ունակ լինել ձևավորելու «կառավարելի հոգևոր առաջնորդ», որը կհնչեցնի իշխանության համար ցանկալի ուղերձներ՝ զրկելով եկեղեցին իր պատմական անկախ դիրքից և այն դարձնելով կուսակցական գաղափարախոսության գործիք։

Չնայած Ազգային եկեղեցական խորհրդի հարցը մնում է բացառապես ներեկեղեցական կարգավորման շրջանակում, կառավարությունը վերածում է այն քաղաքական ճնշման նոր մեխանիզմի։ Սա խարխլում է եկեղեցու ինստիտուցիոնալ անկախությունը, իսկ լայն իմաստով՝ թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների առաջ, քանի որ եկեղեցին մնում է երկրի վերջին խոշոր անկախ կառույցներից՝ ազատ արտահայտվելու հնարավորությամբ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով վերջին օրերին հրապարակված հռչակագրին, ընդգծում է, որ ՀԱԵ որոշ եպիսկոպոսների ստորագրած հայտարարությունը վկայում է իշխանական ազդեցության մասին․ այն իր լեզվամտածողությամբ ու կառուցվածքով դուրս է եկեղեցական խոսույթի սահմաններից և կրում է քաղաքական միջամտության կնիք։ Սուրենյանցի գնահատմամբ՝ սա ինքնուրույն հոգևորական նախաձեռնություն չէ, այլ իշխանության ներգործության արդյունք։

Իշխանությունների ներգրավվածությունը առավել տեսանելի դարձավ նաև պատարագների ընթացքում տեղի ունեցած միջադեպերից։ Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ ներկայացուցիչների մասնակցությամբ պատարագը Սուրբ Երրորդություն եկեղեցում մատուցել է Արարատ քահանա Օրդոյանը։ Իսկ Սուրբ Սարգիս եկեղեցում ստեղծված լարվածությունը հասավ բաց բախումների։ Քաղաքացիներ Հովհաննես Իշխանյանն ու Հայկ Դորունցը դժգոհություն հայտնեցին կաթողիկոսի անունը զեղչելու համար, ինչին հետևեց նրանց ուժային հեռացումը եկեղեցուց։ Ավելի ուշ՝ հավատացյալները սկսեցին բարձրաձայն վանկարկել Վեհափառի անունը, երբ, ըստ տեղեկությունների, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պահանջով պատարագիչը հրաժարվել էր հնչեցնել այն։

Դեպքի շուրջ արձագանքները բազմակողմ էին։ «Հայաքվե» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Իշխանյանին՝ «կեղծ բարեպաշտների և հերձվածողների ամբոխին» ինքնուրույն մարտահրավեր նետելու համար՝ ընդգծելով ճշմարիտ խոսքի կարևորությունը եկեղեցու պատերի ներսում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս խստորեն արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանը հաճոյանում է կեղծ պատարագների բեմադրմամբ, իսկ որոշ հոգևորականներ պատրաստակամորեն խաղում են այդ քաղաքական խաղի կանոններով՝ խախտելով եկեղեցական կարգը։

Աբրահամյանի խոսքով՝ այսօր առավել կարևոր են նրանք, ովքեր չեն հաշտվում եկեղեցու ներսում տեղի ունեցող խարդավանքների հետ և պաշտպանվում են ճշմարտությունը թե՛ խոսքով, թե՛ կեցվածքով։ Նա նաև առանձնացրեց այն լրագրողներին, ովքեր իշխանության ներմուծած թշնամական մթնոլորտում շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունը՝ ներկայացնելով իրականությունը։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ եկեղեցու դեմ իշխանական ճնշումը այլևս առանձին դրվագ չէ, այլ համակարգված գործընթաց՝ ուղղված ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նսեմացմանը։ Երբ պետությունը փորձում է կոտրել եկեղեցու անկախությունը, այն ոչ միայն խաթարում է ներեկեղեցական կյանքը, այլև վտանգում է հանրային վստահության վերջին անվտանգ հանգրվանները։ Այս ճնշման շարունակությունը անխուսափելիորեն խորացնելու է հասարակական բևեռացվածությունը և կմղի Հայաստանին ավելի լայն ճգնաժամի մեջ, որտեղ ոտնահարվում են ոչ միայն հոգևոր, այլև ազգային և հասարակական դիմադրողականության հիմքերը։