Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը ներկայացվում է որպես առաջընթացի և անվտանգության ուղի, իրականում բացում է նոր վտանգավոր էջ Հայաստանի քաղաքական ու անվտանգային կյանքի համար։ Մարզում խորացող լարվածության, ներքին ճնշումների և արտաքին կախվածությունների պայմաններում այս գործընթացը վտանգում է թե՛ երկրի ինքնիշխանությունը, թե՛ նրա երկարաժամկետ անվտանգությունը։

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, հասարակական ճնշումների աճը և եկեղեցու դեմ տարվող քարոզչական արշավը չեն մնում աննկատ արտաքին գործընկերների համար։ Արևմտյան կառույցներն ավելի ու ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ մտահոգված կառավարության այն քայլերով, որոնք հակասում են ժողովրդավարական ընթացքին և վտանգում մարդու հիմնարար իրավունքները։ Այս ամենը կարող է խաթարել նաև տարբեր միջազգային ծրագրերի իրականացումը՝ Հայաստանի գործընկերների աչքում նվազեցնելով պետության վստահելիությունը։

Միաժամանակ, Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության պայմաններում Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է պարտադիր զինվորական ծառայության տևողությունը կրճատելու ծրագրերի մասին։ Սա հնչեցվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է իր զինուժի ընդլայնումն ու ռազմական պատրաստվածության բարձրացումը։ Այս քայլը, ըստ շատ գնահատականների, կարող է դառնալ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացման հերթական քայլը և պայմանավորված լինել Բաքվի պահանջներով, որոնք իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «խաղաղության օրակարգ»։

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունները ևս մտահոգություն են առաջացնում։ Ազգային ինքնության «արդիականացման» քողի տակ, ըստ փորձագետների, իրականացվում է մի գործընթաց, որի իրական նպատակը Ադրբեջանի պահանջների կատարումն է՝ հրաժարվել տարածքային սահմանումների այն ձևակերպումներից, որոնք ադրբեջանական կողմը համարում է սպառնալիք իր շահերին։

Դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախանշեց հուշագրի և դրա շրջանակում ներկայացվող TRIPP նախագծի խորքային վտանգները։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը միակողմանի է և սպասարկում է հրեական և ամերիկյան շահերը՝ լիովին անտեսելով Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի ռազմավարական դիրքորոշումները։ Արդյունքում Հայաստանը հայտնվում է տարածաշրջանային քաղաքականության մեջ մեկ ուղղության վրա կախվածության պայմաններում՝ կորցնելով ինքնուրույն որոշումների հնարավորությունը։

Զուրաբյանի գնահատմամբ՝ եթե խաղաղությունը դառնում է կախվածություն Ադրբեջանից, դա այլևս խաղաղություն չէ, այլ երկրի աստիճանական ադրբեջանացում։ Նրա խոսքերով՝ այս գործընթացները Հայաստանին դարձնում են ապագա տարածաշրջանային բախումների պասիվ դաշտ, այլ ոչ թե ինքնուրույն խաղացող։ Նա կարևորեց նաև այն, որ Հայաստանը պետք է լիակատար վերահսկողություն ունենա բոլոր նախագծերի վրա և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարի՝ հատկապես անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հարավային ուղղությամբ։

«Փաշինյանն ասում է խաղաղություն, բայց ոչ ոք այնքան պատերազմներ չի բերել Հայաստանին, որքան նա», – ընդգծեց Զուրաբյանը՝ ամփոփելով իր գնահատականը։

Ի վերջո, հուշագրի շուրջ ձևավորված ներկայացումը որպես «խաղաղության և զարգացման» ճանապարհ, իրականում բացում է դռներ քաղաքական, իրավական և անվտանգային նոր վտանգների առաջ։ Հայաստանը կանգնած է մի փուլում, երբ արտաքին կախվածությունների խորացումը և ներքին ինստիտուտների թուլացումը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ պետության ապագայի վրա։