Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet
Экономика

Միլիոնավոր դրամաշնորհներ. պետական բյուջեից Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին, ասպիրանտներին տրվող դրամաշնորհների հետքերով

Հայաստանում գիտության ֆինանսավորման մասին ամենատարբեր տեղեկությունների, հաճախ՝ նաև գիտությանն ուղղվող գումարների չափից օբյեկտիվ դժգոհությունների աղմուկի մեջ 168.am-ը փորձել է փոքր-ինչ բացահայտել, օրինակ, պետական միջոցներից ասպիրանտներին՝ թեմաների իրականացման համար տրվող հսկայական դրամաշնորհների, դրանց արդյունավետության մասին հարցերը։

Հրապարակմամբ ոչ միայն անդրադարձել ենք այդ գումարներին, այլ նաև ոլորտի ներկայացուցիչներից փորձել ենք պարզել՝ որքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվում, արդյունավետության համար ի՞նչ չափման միավորներ կան, և թե ի՞նչ տեսքով են վերադառնալու պետությանն այդ ծախսերը։

Հիշեցնենք՝ ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան:

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին տրվող դրամաշնորների մասնավոր ու պայմանական ընտրությունից տեղեկանում ենք, որ, օրինակ, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և նրա մի շարք ասպիրանտների ու թեմայի ղեկավարների միջև 2021-2023թթ ընթացքում կնքվել են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» եռակողմ մի շարք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքի հանրագումարն աստղաբաշխական թիվ է կազմում՝ մոտ 889 միլիոն ՀՀ դրամ։ Առանձին դրամաշնորհներ կան, որոնց արժեքը կազմում է 155 միլիոն և ավելի դրամ։

Այսպես, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և վերջինիս ասպիրանտ Կատյա Ավագյանի միջև կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» եռակողմ պայմանագրի արժեքը կազմել է 9.600.000 ՀՀ դրամ,

Սամվել Սիրականյանի հետ կնքված եռակողմ պայմանագրի արժեքը՝ 156.000.000 ՀՀ դրամ,

Գարիկ Մարտիրոսյանի հետ կնքված եռակողմ պայմանագրի արժեքը՝ 155.020.000 ՀՀ դրամ։

Նույն եռակողմ կազմով և Աշոտ Մարկոսյանի միջև կնքված Պայմանագրի արժեքը՝ 22.350.000 ՀՀ դրամ և այլն։

08.09.2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և Աստղիկ Հովհաննիսյանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի արժեքը կազմում է 150.000.000 ՀՀ դրամ,

30.10.2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և Արփինե Հարությունյանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի արժեքը 176.000.000 ՀՀ դրամ գումար է։

Պայմանագրերից հետևում է նաև, որ նշված գումարների մեծ մասն ուղղվել է ղեկավարի ու այլ անձանց վարձատրությանը, մյուս մասը՝ այլ ծախսերի, որոնք հստակեցված չեն մանրամասնորեն, ինչպես նաև բաց է մնում հարցը, թե ինչպե՞ս են ընտրվել ծառայությունները մատուցող անձինք, և ինչպե՞ս է չափվում տրված դրամաշնորհի արդյունավետ ծախսումը։

Ըստ որոշ մասնագետների՝ նշված գործարքների մասով առկա են կոռուպցիոն բարձր ռիսկեր, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչպես են կազմակերպվել նշված պայմանագրերի առարկա հանդիսացող ծառայությունների գնման գործընթացները, և ինչպես են ընտրվել այդ ծառայությունները մատուցող անձանց շրջանակը։

Այս և այլ հարցադրումներ 168.am-ն ուղղեց «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին։

Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նախ նկատեց՝ քանի որ դրամաշնորհները Գիտության կոմիտեն է տալիս, թերևս հենց իրենք էլ ունեն այդ արդյունավետությունը չափելու ցուցանիշները, ապա հավելեց․

«Այդ ֆինանսավորումը գործնականում երիտասարդ հետազոտողին անկախության հնարավորություն է տալիս, որովհետև հստակ ֆինանսավորում է գալիս, ինչը թույլ է տալիս, որ այդ ասպիրանտը միայն գիտությամբ զբաղվելու մասին մտածի (կողքից այլ բաների մասին չմտածի)»։

Գումարի չափերի մասին մեր հարցադրումներին պատասխանելով՝ Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ տարբեր մրցույթներ են, տարբեր պայմաններով, և դրանք չեն տրվում մեկ տարվա համար։

«Այլ ծախսեր» ասվածի մասին էլ մանրամասնեց՝ դրա մեջ մտնում են սարքերը, նյութերը․ «Ամեն մրցույթի շահող ինքն է ձևակերպում, թե այդ «այլ ծախսեր»-ի մեջ ինչ է մտնում։ Այն գնահատվում է, ու հենց այդ գնահատված փաստաթղթով էլ այդ պայմանագիրը տալիս են»։ Նա նաև տեղեկացրեց՝ գնման գործընթացի հետ կապված հարցերը կազմակերպվում են տենդերով։

Քանի որ Ռոբերտ Հակոբյանի անունը ևս դրամաշնորհ ստացածների թվում էր՝ նրանից հստակեցրինք, թե ի՞նչ նպատակի է ծառայելու 152 միլիոն 500.000 դրամաշնորհը։

«Դրամաշնորհը տրվել է 5 տարի ժամկետով. 152 միլիոն 500.000 դրամ, որի մեջ 90 միլիոնը՝ 5 տարվա համար աշխատավարձ է, մնացածի մեջ՝ ինձ մոտ հիմնականում գործուղումներ են, որովհետև գործընկերս ԱՄՆ-ից է, ու 6 ամսով երեխաներ եմ ուղարկում դրսում վերապատրաստվելու, ու այդ դրամաշնորհի գումարով նրանց ծախսերն եմ փակում։ 2 հոգի գնացել-եկել են արդեն,- պարզաբանեց մեր զրուցակիցը, ապա անդրադառնալով մոնիտորինգի մասին մեր հարցադրումներին՝ ասաց,- Մենք ամեն տարի պարտավոր ենք հաշվետվություն տալ, ու եթե այդ տարվա հաշվետվությունն այս կամ այն կերպով դրամաշնորհի դեպքում չի գոհացնում կոմիտեին, զրկում են։ Ասեմ ավելին՝ հանձնաժողովներ են ստեղծվում՝ նաև տեղում ստուգումներ իրականացնելու համար»։

168.am-ն այս հարցադրումների շուրջ լսեց նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին։

Քանի որ պարբերաբար պաշտոնական ներբողների տեսքով հնչեցվում են թվեր գիտության ֆինանսավորման աճերի մասին, և վերջերս մասնավորապես հայտարարվել էր, թե գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280 տոկոսով, փորձագետին խնդրեցինք ասպիրանտների թեմաներին ուղղված գումարների օրինակով պատասխանել հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ արդարացված բյուջեի այս ծախսը, այսինքն՝ բոլոր այդ թեմաները հետագայում ի շահ պետությա՞ն են օգտագործվելու, թե՞ կարող է թեմաներն այդպես էլ մնան դարակներում։

«Ես ինչքան գիտեմ, այդ գումարները միանգամից չեն տրվում, այլ փուլ առ փուլ, և յուրաքանչյուր փուլի ավարտից հետո այդ գիտական խումբը ներկայացնում է համապատասխան հաշվետվություն, ապա ստանում երկրորդ մասը։ Դա արվում է իրենց նախնական ներկայացրած ծրագրին համապատասխան,- արձագանքեց Ատոմ Մխիթարյանը՝ այդուհանդերձ չհերքելով արդյունավետության մասին օբյեկտիվ մտահոգությունները,- Ես բազմիցս ասել եմ, որ այդ գումարների արդյունավետության չափման միավոր չկա Հայաստանում սովորական թվեր են, և դրանց արդյունավետության, տնտեսության մեջ կիրառելիության մասին ոչ ոք չգիտի»։

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ որևէ փորձագիտական եզրակացություն չի տրվում, որ կառավարությունը գլուխ է գովում գիտության գումարների ավելացման մասին, մինչդեռ գիտնականների թիվը չի ավելանում։

 «Վերջին 5-6 տարում գիտնականների թիվը պակասել է շուրջ 20 տոկոսով, և ստացվում է, որ այդ գումարները պետք է ծախսեն, սակայն մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ երբ վերցնում ենք այդ գումարների ծախսման կատարողականը, օրինակ, 2022-2023 թվականների, տեսնում ենք, որ նույնիսկ էապես թերակատարվել են։ Այսինքն՝ գումարները մեծացրել են, բայց չեն էլ տալիս գիտնականներին, իսկ տալու ժամանակ էլ ձևական են տալիս, որովհետև որևէ հետազոտություն չկա, թե որն է, օրինակ, պետության համար առաջնահերթություն։ Նույն բանն այստեղ է կատարվում՝ թեմաների ընտրության հետ կապված։

Վերջին հաշվով, դրանք հաստատվում են գիտական խորհուրդների որոշումներով, այդ թեմաների արդիականության և մնացած հարցերը որևէ փորձաքննության չեն ենթարկվում։ Օրինակ, կա մի գիտնական, որը վերջին 60 տարին զբաղվում է որևէ թեմայով, և յուրաքանչյուր ասպիրանտ, որ ընդունվում է այդ հարգարժան գիտնականի մոտ, չի կարող ուրիշ թեմայով զբաղվել։ Մինչդեռ այդ թեմաները, որոնք արդիական էին սրանից 50-60 տարի առաջ, երբ այդ գիտնականը նոր էր մտնում գիտության բնագավառ, իրենց արդիականությունն այսօր կորցրել են ոչ ոք այդ հարցերը չի տալիս»,- մանրամասնեց մասնագետը։

Հստակեցմանը, թե՝ հնարավո՞ր է, որ այդ դրամաշնորհներն իրականում չծառայեն որևէ բանի, գումարները ծախսվեն, և պետության համար որևէ օգուտ չլինի՞, նա արձագանքեց․

«Այո, դրա հավանականությունը շատ ավելի մեծ է, քան, թե՝ օգուտ կտա, որովհետև վերջին տարիներին այդ ֆինանսավորված գիտական թեմաների արդյունքները մեր կյանքում չենք զգում, դրա դրսևորումները չենք տեսնում, դրանց մասին խոսք չկա, ու շատ արդյունքներ, եթե նույնիսկ կան էլ, մնում են թղթապանակների մեջ։

Միակ չափելի բանը, որ կա, դա ո՛չ ներդրումն է, ո՛չ ՀՀ տնտեսությանը կամ այլ բնագավառներին օգտակար լինելը, այլ միջազգային գիտական շտեմարաններում տպագրված հոդվածների թիվը։ Այդ թիվը, իհարկե, մեկ գիտական հաշվարկով մեծանում է, բայց եթե հաշվի առնենք, որ գիտնականների թիվը պակասել է, ըստ էության, այդտեղ էլ մեծ առաջընթաց չունենք։ Բայց, օրինակ, ԱՄՆ ում կամ Ավստրալիայում տպագրած գիտական հոդվածն ինչքանո՞վ է օգտակար Հայաստանին, ՀՀ տնտեսությանը, շատ կասկածելի է»։