Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար Ղումաշյան
Հասարակություն

Ղազախական դեպքերի արձագանքը կարող է հասնել Անդրկովկաս

nospress.ru–ն գրում է, որ ՀԱՊԿ երկրների զորքերը անսպասելի արագությամբ են մտել ապստամբ Ղազախստան, կարծես իրադարձությունների նման զարգացմանը նախապես էին սպասում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքից բառացիորեն մի քանի ժամ անց նրա խնդրանքը բավարարվել է, և խաղաղապահ առաքելությունը սկսվել է։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դրդապատճառները պարզ են. Մոսկվան չի ցանկանում առանց իր վերահսկողության թողնել հետխորհրդային տարածքի որևէ կարևոր քաղաքական փոփոխություն և վախենում է Ղազախստանի իր ազդեցության գոտուց դուրս գալուց։ Բայց կազմակերպության անդամ մյուս երկրների միաձայնությունը դժվար է բացատրել։ Միակ, իսկ հետո ժամանակավոր բացառությունը եղել է Ղրղզստանը։ Այնտեղ Ղազախստան զինվորականներ ուղարկելու հարցը լուրջ քննարկումներ է առաջացրել քաղաքացիների ու քաղաքական գործիչների շրջանում։ «Ղրղզը ղազախի վրա չի կրակի». - Բիշքեկի կենտրոնական հրապարակում վանկարկել են ակտիվիստները կոչ անելով կառավարությանը հրաժարվել եղբայրական երկիր զորքեր մտցնելուց։ Բայց նույնիսկ Ղրղզստանն ի վերջո 150 «կոմանդոս» է ուղարկել հարևան հանրապետություն։ Իսկ ահա Հայաստանում այդ թեման, կարծես թե, հակասությունների տեղիք չի տվել։ Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ներկայումս գլխավորում է Հավաքական անվտանգության խորհուրդը, չի վարանել Ղազախստան կոլեկտիվ կոնտինգենտի ներմուծման հրաման տալ։

Այդ որոշումը միանգամից մի քանի հարց է առաջացրել։

Նախ որևէ արտաքին ներխուժման փաստ ապացուցված չի եղել, իսկ ՀԱՊԿ-ն իրավունք ունի նման գործողություններ ձեռնարկել միայն արտաքին սպառնալիքի դեպքում։

Երկրորդ հերթին Փաշինյանն ինքը իշխանության է եկել 2018 թվականին հենց գործող ռեժիմի դեմ ժողովրդական լայնածավալ բողոքի արդյունքում, և իր զինծառայողներին այլ երկրում բողոքի ակցիաները ճնշելու ուղարկելը նշանակում է հեղինակության որոշակի վնաս կրել։ Փաշինյանի դիրքորոշման անհամապատասխանությունը հատկապես նկատելի է դարձել, երբ վերջնականապես պարզ է դարձել Ղազախստանի կառավարության ռազմավարությունն ու նրա նպատակները։ Թվում է, թե ավազակների ու ահաբեկիչների մասին խոսելով Տոկաևը պարզապես խլել և կենտրոնացրել է ողջ իշխանությունը իր ձեռքում ազատվելով Նազարբաևի և նրա համախոհների խնամակալությունից։ Դժվար թե Ղազախստանի ներքաղաքական դիմակայությանը մասնակցությունը հայ հանրության աչքին գեղեցկացնի  Փաշինյանին։

Փաշինյանի դիրքորոշումն իսկապես լավագույնը չէ: Բայց դժվար թե Հայաստանի վարչապետն այդքան պատրաստակամորեն գնար այդ քայլին բացառապես Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններ ցուցադրելու համար։ Ավելին, նա սեփական հաշիվներն ունի ՀԱՊԿ-ի հետ։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ ադրբեջանական կողմից գնդակոծությունն ուղղակիորեն հասել էր Հայաստանի տարածքին, նրա ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հասկացրել են, որ ռազմական դաշինքի օգնությունն իրենց առանձնապես չի խանգարի։ Բայց ՀԱՊԿ-ն այդպես էլ չի արձագանքել կոչերին այնպես, ինչպես ուզում էր Երևանը։ Հայկական կողմի հիասթափությունն ու դժգոհությունը նույնիսկ վերաճել էր պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարությունների։ Սակայն այն ժամանակ, սկզբունքորեն, կասկածի տակ էր ՀԱՊԿ-ի իրական մարտական ​​պայմաններում համատեղ գործելու ունակությունը։ Կազմակերպությունն իր պատմության մեջ նախադեպեր չի ունեցել իր անդամներից որևէ մեկին կոլեկտիվ օգնություն ցուցաբերելու հարցում։ Իսկ հիմա նման նախադեպ կա. երբ Տոկաևը դիմեց աջակցության համար, այն տրամադրվեց գրեթե ակնթարթորեն: Այսպիսով, Հայաստանը ևս մեկ առիթ ունի մտածելու, թե ինչո՞ւ Ղազախստանի իշխանությունները հնարավորինս կարճ ժամանակում օգնություն ստացան, բայց դաշինքը խուլ մնաց Երևանի խնդրանքների նկատմամբ։ Ի դեպ, նման դժգոհություն զգացվում է նաև Ղրղզստանում։ Այնպես որ ՀԱՊԿ-ի միանգամից երկու անդամներ պատճառներ ունեն շատ չջանալ կազմակերպության ռազմական գործողություններին կոլեկտիվ մասնակցելու համար։ Սակայն Ղրղզստանում բանը հասավ խորհրդարանում թեժ վեճերի, մինչդեռ Հայաստանը, ընդհակառակը, առաջին հերթին պատրաստակամություն հայտնեց մասնակցել ղազախական ռեժիմի հակառակորդներին խաղաղեցնելուն։

Տրամաբանությունը հուշում է, որ Երևանը կարող է փորձել օգտվել այս ղազախական էպոպեայից։ Հայաստանի իշխանությունների հավանական նկատառումները անուղղակիորեն հաստատել է դիվանագետ Արա Սահակյանը։ Նա կարծիք է հայտնել, որ Նուրսուլթան Նազարբաևին քաղաքականությունից հեռանալով Ադրբեջանը կորցրել է ՀԱՊԿ երկրներից իր գլխավոր դաշնակցին։ Իրոք, Նազարբաևի ղեկավարության օրոք, նույնիսկ նախագահությունից նրա պաշտոնական հեռանալուց հետո, Ղազախստանը կարևոր դեր է խաղացել այլ թյուրքական պետությունների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերի հաստատման գործում։ Թերևս նաև Ղազախստանի պոտենցիալ դժգոհության պատճառով էր ՀԱՊԿ-ը դանդաղ արձագանքում Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ կար մտավախություն, որ հնարավոր չի լինի միաձայն հավանություն տալ Ադրբեջանի դեմ ՀԱՊԿ գործողություններին։ Հիմա այդ զսպող գործոնն այլևս ակտուալ չէ։ Ղազախստանն, անշուշտ, իր արտաքին քաղաքականության մեջ արդեն ավելի է կախված Ռուսաստանից։ Այնպես որ, տեսականորեն, եթե Մոսկվան որոշի կանգնել Հայաստանի կողքին Ադրբեջանի դեմ, ապա ավելի հեշտ կլինի հասնել ՀԱՊԿ ողջ դաշինքի միաձայն աջակցությանը։ Իսկ դա Հայաստանին, հավանաբար, պետք է 2020 թվականի աշնանային պատերազմում կրած պարտության համար վրեժ լուծելու համար։

ՀԱՊԿ-ն արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ կարող է արագ ու վճռական գործել։ Ինչու՞ նորից չփորձել այդ սցենարը: Ճիշտ է, չպետք է մոռանալ, որ այդ դեպքում պետք է գործ ունենալ ոչ թե ինչ որ զինված կողոպտիչների խմբերի, այլ լավ պատրաստված ադրբեջանական բանակի հետ, որին, ընդ որում, լիովին կաջակցի Թուրքիան։ Այնպես որ, եթե նույնիսկ Հայաստանը որոշի փորձել վրեժ լուծել ուրիշի ձեռքով, Մոսկվան պետք է տասն անգամ մտածի, նախքան անկողմնակալ դատավորի իր ներկայիս կարգավիճակից հրաժարվելը և ղարաբաղյան առճակատման հակառակորդներից մեկի կողմը բռնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

 

Oragir.live