Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԻրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. ԹրամփԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ
Մշակույթ

Մեր ֆիլմարտադրությունը միջազգային ասպարեզ հանելու հարցում պետությունն անելիք ունի. կարելի է հարկային արտոնություններ տալ ՀՀ-ում նկարահանվող և արտերկրում ցուցադրվող ֆիլմարտադրողներին. Ռուբեն Արամյան

Tert.am-ը հայաստանյան ու համաշխարհային մեդիաոլորտի, ֆիլմարտադրության, դրանում առկա նոր զարգացումների ու խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին զրուցել է «Ա Թի Վի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Ռուբեն Արամյանի հետ, նաև հասկանալու համար, թե ինչ է պահանջում անգլալեզու լսարանը և ինչ է փոխվել պահանջարկում:

-Պարո՛ն Արամյան, նկարագրեք Ձեր գործունեությունը հեռուստատեսությունում՝ որպես բազմասերիանոց ֆիլմերի, հումորային սերիալների, տարբեր ժանրերի հաղորդումների համահեղինակ և պրոդյուսեր: Ինչպիսի՞ն էին դրանց վարկանիշները, առանձնահատկությունները՝ ըստ հեռարձակման դաշտի։

-Իմ հեռուստատեսային գործունեությունը սկսել եմ շուրջ 14 տարի առաջ «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես ծրագրերի տնօրեն, որտեղ աշխատել եմ մինչև 2015 թվականը, այնուհետև զբաղեցրել եմ «Ա Թի Վի» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը՝ մինչև 2021-ի գարուն: 2008-ից արդեն զուգահեռ սկսել եմ զբաղվել ժամանցային հաղորդումերի պրոդյուսինգով: Հեռուստատեսային մասնագիտական գործունեությանս ջրբաժանը եղավ 2012-2013 թվականը, երբ վերապատրաստվեցի Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայի համալսարանի Ֆիլմերի, հեռուստաֆիլմերի և թատրոնի պրոդյուսինգի դպրոցում, ու դրանից հետո արդեն ավելի մեծ փորձով ու գիտելիքներով շարունակեցի մասնագիտական ուղիս թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես ծրագրերի տնօրեն, հետագայում նաև հեռուստաընկերության տնօրեն:

Առհասարակ, հեռուստատեսային պրոդյուսերի աշխատանքը ներառում է ոչ միայն լավ հեռուստատեսային կոնտենտի արտադրություն, այլև այդ կոնտենտի հավուր պատշաճի ներկայացում, ճիշտ ժամային գոտու հեռարձակում, ինչի շնորհիվ, բացի բովանդակային կոնտենտ ունենալուց, մենք ունենում էինք նաև շատ բարձր վարկանիշներ: 2018-ից հեռուստատեսային մասնագիտական գործունեությանը զուգահեռ, Միացյալ Նահանգների գործընկերներիս հետ պրոդյուսերությամբ նկարահանել ենք 2 հեռուստաֆիլմ:

Երկրորդ նախագծի երկրորդ եթերաշրջանը այժմ հեռարձակվում է Միացյալ Նահանգներում, որի նկարահանումները համընկան կորոնավիրուսի բռնկման ժամանակահատվածի հետ, բայց բարեհաջող հաղթահարեցինք այդ փուլը և նկարահանումները ավարտին հասցրինք: Այժմ ընթանում են քննարկումներ, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, 2022-ին ՀՀ-ում կնկարահանենք ևս երկու բազմասերիանոց ֆիլմ՝ արտերկրից ժամանած դերասանական կազմով՝ անգլալեզու լսարանի համար:

-Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս է զարգանում հեռուստատեսությունը և ընդհանուր մեդիաոլորտը (ֆիլմեր, սերիալներ) թե՛ Հայաստանում, թե՛, ընդհանրապես, աշխարհում:

-Հեռուստատեսությունը վաղուց դադարել է լինել ինֆորմացիայի առաջին աղբյուր, վաղուց զրկվել է սպառողին կոնտենտ մատակարարելու մենաշնորհից, ավելին՝ վերգետնյա հեռարձակվող ալիքների մեծ մասը միասին չեն կարողանում ապահովել այնքան լսարան, ինչքան տարբեր վիդեոհոսթինգներում (YouTube, Rutube, TikTok) գործող բաժանորդների մեծ քանակով հայերեն ալիքը: Նախևառաջ դա ստիպում է հեռուստատեսությանը ներկա գտնվել տարբեր վիդոհոսթինգներում, այնուհետև հաշվի առնել նաև այդ լսարանը, որն անընդհատ թարմանում է:

Առաջ, երբ մենք ուզում էինք ֆիլմ դիտել, գնում էինք տեսավարձույթի սրահ, թողնում անձնագիրը, վարձում էինք մեկ օրով տեսասկավառակը կամ տեսաերիզը և տանը դիտում, հետո այդ գործընթացը վերափոխվեց այնպես, որ առանց տնից դուրս գալու դու վարձում ես ֆիլմը և դիտում, հետո եկավ կաբելայինին բաժանորդագրվելու մեթոդով այդ նույն ֆիլմերը դիտելու հնարավորությունը, իսկ այժմ արդեն ֆիլմերի պրեմիերաների զգալի մասը տեղի են ունենում բաժանորդագրային հոսքային հեռուստատեսությամբ (Netflix, HBO Max, Amazon Prime)՝ կինոթատրոնների հետ զուգահեռ: Այսինքն՝ մարդիկ շարունակում են սպառել ֆիլմեր, փոխվել է մատակարարման միջոցը: Նույնը տեղի է ունենում հեռուստատեսային մեդիա դաշտում: Ուրիշ հարց է, երբ սպառողների մի մասը այլևս չի կարողանում դիտել որևէ երկար կոնտենտ, իսկ դա արդեն վիդեոհոսթինգներով պայմանավորված և հատկապես փոքր էկրան ունեցող սարքով դիտելու արդյունքն է, բայց գովազդատուն այդտեղ էլ է գնում դիտողների մոտ, ուստի գումար է լցվում նաև կարճ տևողություն ունեցող կոնտենտի արտադրության մեջ:

Իսկ գովազդը անվերջ չէ, հիմնականում, եթե մի տեղ ավելանում է, ուրեմն` մեկ ուրիշ տեղ պակասում է: Պակասում է գովազդը, պակասում է գումարը, պակասում է որակյալ, զարմացնող, մասշտաբային արտադրանքը, այդ ամենի հետևանքով մեդիա դաշտը սեղմվում է մեկ-երկու խաղացողների շուրջ, և դրանք դառնում են վերգետնյա եթերում հիմնական կոնտենտ մատակարարող:

-Համաշխարհային ի՞նչ տենդենցներ կան, մրցունա՞կ է արդյոք հեռուստատեսությունը այնպես, ինչպես մենք գիտենք:

-Պանդեմիայի ժամանակ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հեռուստատեսային վարկանիշները կտրուկ աճեցին, ուրիշ հարց էր, որ այդ ամենից հեռուստատեսությունը` որպես բիզնես, օգուտ չկարողացավ քաղել, և ես նկատի չունեմ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ, որովհետև մարդիկ տանն էին, մի կողմից դա լավ էր հեռուստադիտողականության համար, բայց մյուս կողմից այդ նույն մարդիկ, մենք՝ բոլորս, չէինք կատարում գնումներ, չէինք գնում նոր հագուստ, օծանելիք, հաճախում ռեստորաններ, և դա բերեց գովազդի կտրուկ անկմանը, դրան գումարած՝ վիրուսով պայմանավորված սահմանափակումները, որոնք ուղղակի անհնար էին դարձնում բնականոն աշխատանքը: Կարծում եմ՝ անցած տարվա ընթացքում բոլոր ընկերությունները, որոնք փորձեցին ջրի վրա մնալ, վատնեցին թե՛ իրենց արխիվային ռեսուրսները, թե՛ ֆինանսական։

Հայաստանում կան մարդիկ, որոնք ողնուղեղով կպած են հեռուստատեսությանը, և հենց այդ մարդկանց շնորհիվ տրադիցիոն հեռարձակումը դեռ որոշակի ժամանակ կմնա մրցունակ։ Հեռուստադիտողը զգում է՝ էկրանից այն կողմ ինչ աշխատանք է տարվել, խաբել չի ստացվի, համենայնդեպս ինձ մոտ չի ստացվել: Վստահ եմ, որ կան զարգացման ուղիներ, բայց ես տեսնում եմ, որ հեռուստաընկերությունը պետք է ներկա լինի բոլոր հարթակներում, լսարանին պետք է փնտրի այսօր հասանելի տեսալսողական միջոցների ողջ սպեկտորով, այդպիսի մեդիահսկաներին է պատկանում ապագան։

-Ի՞նչ է կատարվում համաշխարհային կինոարտադրությունում՝ կինոթատրոնների, հոսքային հեռարձակողների օրինակով:

-Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հիմնական գումար աշխատողները դարձան կոմիքսների հիման վրա նկարահանվող ֆիլմերը և դրանց հաջորդիվ մասերը, իսկ ավելի փոքր բյուջեով ոչ ֆանտաստիկ ժանրի ֆիլմերը սկսեցին դուրս մղվել կինոթատրոնից: Այսօր շատ դժվար է պատկերացնել, որ ասենք «Անձրևի մարդը», «Կնոջ բույրը» ֆիլմերը առանց հոսքային հեռուստատեսության կարող են գոյատևել։ Հիմա ականատես ենք դառնում համաշխարհային ֆիլմարտադրության շուկայում վերջին տարիների ամենամեծ տեկտոնական տեղաշարժին, այս բոլոր սահմանափակումներից հետո մեծ կինոարտադրողներն ուզում են իրենց դիրքերը վերականգնել. նկարահանած, պատրաստ ֆիլմեր ունեն, որոնց բյուջեները գերազանցում են մի քանի հարյուր միլիոնը, բայց ռիսկի չեն գնում և հետաձգում ու սպասում են, թե իրենց մրցակիցը ինչ կանի: Մրցակիցը չի սպասում, ցուցադրում է ֆիլմը զուգահեռ նաև հոսքային հեռուստատեսությամբ, մի քանի շաբաթից հաշվում են աշխատած գումարը տեսնում են, որ վնաս են կրում: Մի խոսքով՝ գրված և չգրված կանոններով աշխատող շատ մեծ բիզնեսն այսօր անցումային փուլում է ու դեռևս պարզ չէ՝ որտեղ կկանգնի։

-Պարո՛ն Արամյան, նոր նախագիծ ունե՞ք, ինչի վրա եք աշխատում այս պահին:

–Այժմ գործընկեր ունեմ Միացյալ Նահանգներից, ում հետ ստեղծել ենք երկու բազմասերիանոց անգլալեզու լսարանի համար հեռուստաֆիլմ: Այս պահին մտքերի փոխանակում է տեղի ունենում հաջորդ տարվա անելիքների վերաբերյալ։ 

-Ձեր կարծիքով՝ հայաստանյան մեդիաոլորտն ինչպե՞ս պետք է զարգանա։

-Հայաստանում թե՛ բազմասերիանոց, թե՛ գեղարվեստական ֆիլմի արտադրությունը կարող է զարգանալ միայն պետության շատ լուրջ ու շարունակական կարգավորումներով ու աջակցությամբ, և առաջնային լսարանը պետք է փոխվի ներսից դեպի դուրս, այսինքն՝ ցանկացած արտադրանք պետք է միտված լինի դեպի օտարերկրյա լսարան:

Ի դեպ, մենք այդ փորձն ունենք. սրանից 50, 60 տարի առաջ ֆիլմերը նկարահանվում էին ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար, ֆիլմերը պտտվում էին Սովետական Միության 15 պետություններում: Դրանով է պայմանավորված նաև, որ այն ժամանակ նկարահանված ֆիլմերը այնքան ունիվերսալ են, որ նույնիսկ այսօր դիտվում են և բավականին մրցունակ վարկանիշով: Օրինակ՝ «Առաջին սիրո երգը», եթե չեմ սխալվում, իր պրեմիերայի տարում մի քանի ռեկորդներ է սահմանել ամբողջ ԽՍՀՄ տարածքում։ Ի դեպ, մեզ մոտ ռուսալեզու ֆիլմերը ցուցադրվում էին կինոթատրոններում հիանալի հայերեն կրկնօրինակմամբ, ես հիշում եմ, որ երեխա ժամանակ այնպես էի տպավորված «Ոսկե հորթը» ֆիլմի հայերեն տարբերակով, որ մտածում էի, որ Սերգեյ Յուրսկին հայ է: Կարծում եմ՝ այդ ամենը հնարավոր է վերականգնել ու հասցնել պատշաճ որակի, այստեղ պետությունը ոլորտում կարգավորում ունի անելու, աբսուրդ է, որ արտասահմանյան ֆիլմերը կինոթատրոններում հայերեն տարբերակ չունեն, և ես չեմ խոսում սովորական թարգմանության մասին, այլ ֆունդամենտալ, մեր մենթալիտետին հասկանալի, ադապտացված թարգմանության, այնուհետև դերասանի բերանի շարժման հետ համընկնող բառերի և ինտոնացիայի օգտագործմամբ։

Մեր ֆիլմարտադրությունը միջազգային ասպարեզ հանելու հարցում էլ պետությունն անելիք ունի, գոնե կարելի է հարկային արտոնություններ տալ Հայաստանում նկարահանվող և արտերկրում ցուցադրվող ֆիլմերի արտադրողներին, Հայաստանում ծախսված բյուջեի մի մասը վերադարձնելու մասին որևիցե տարբերակ մշակել, որ Հայաստանը դարձնի ֆինանսական տեսանկյունից գրավիչ տեղ ֆիլմարտադրության համար։ Կան տարբեր միջազգային շուկաներ, որտեղ գրեթե բոլոր երկրները ներկայացված են իրենց արտադրանքով, ընդ որում, նման շուկաներում հիանալի գործարքներ են կնքվում, ծանոթություններ են ձեռք բերվում, փորձի փոխանակում է տեղի ունենում, նույնիսկ եթե մենք ուղղակի մեր միջին և բարձր որակի արտադրանքը ներկայացնենք ու նվիրենք մաքսիմալ շատ երկրներից ժամանած գնորդներին, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դա ավելի շատ օգուտ կտա, քան վնաս։