Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան
Մշակույթ

«Պարտավոր էի մտքերս հասցնել մարդկանց». «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո» վիպակի հեղինակ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո». սա Արթուր Աբաղյանի առաջին գիրքն է, որը նա հանձնել է ընթերցողների դատին: Ստեղծագործում է թե՛ արձակ, թե՛ չափածո ժանրերում: Ասում է՝ գուցե մի օր լույս տեսնի նաև իր բանաստեղծությունների ժողովածուն, բայց հիմա՝ լույս տեսած վիպակի և այն մասին, թե ինչու որոշեց գրել:

«Գրելու նկատմամբ սերս արթնացրել է հայոց լեզվի ուսուցչուհիս՝ ընկեր Աբաղյանը: Նա կարողանում էր մեզ յուրօրինակ թեմաներով շարադրություններ հանձնարարել: Ասենք, կարող էր «Եթե ես թռչուն լինեի» վերնագրով աշխատանք հանձնարարել: Ինձ անընդհատ խրախուսում էր գրել, բայց երբեք չեմ երազել գրող դառնալու մասին, հիմա էլ ինձ գրող չեմ համարում: Մասնագիտությամբ սպա եմ: Ուղղակի ունեմ ասելիք և ցանկանում եմ այն փոխանցել մարդկանց: Այս գիրքը որոշել եմ գրել տատիկիս հետ երկար զրույցներից հետո: Նա ինձ իր կյանքից, առհասարակ պատմությունից հետաքրքիր դրվագներ էր ներկայացնում: Միշտ մտածում էի՝ տատիկս պատկառելի տարիքում է, երբ նա չլինի, այդ պատմություններն ի՞նչ են լինելու: Լավ, երեխա ունեցա, դրանք նրանց փոխանցեցի, իսկ մյուսնե՞րը: Կար վախ, որ դրանք կարող են մոռացվել: Գրքի մեջ համախմբեցի բոլոր այդ պատմությունները, որ մարդիկ ևս ծանոթանան դրանց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրը: Գրքի մեծ մասը գրվել է դիրքերում, նաև պատերազմի ժամանակ:

«Ասեմ, որ չեմ հասցրել անգամ նորմալ խմբագրել այն, զանգել ու ասել եմ, որ գիրքը պետք է լույս տեսնի, որովհետև չգիտեի՝ ինչ կլինի հետո, իսկ ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ այն, որ իմ մտքերը հասցնեի մարդկանց: Եթե մարդը գրելուց հույզեր չի ապրում, ուրեմն գրում է զուտ գումար աշխատելու համար: Գիրքը գին չի ունենում, այն չի կարելի գնել: Կարելի է գնել բնակարան, մեքենա, ուտելիք, բայց գրողին տրվող գումարն ընդամենը պարգևավճար է իր հույզերը փոխանցելու համար: Այս գրքում մի քանի պատմություններ են, որոնք միաձուլել եմ և դարձրել մեկը: Կան նաև գեղարվեստական լուծումներ, որոնք պատմություններն ավելի մատչելի են դարձնում ընթերցողի համար: Դրանք իննսուն տոկոսով հիմնված են իրական փաստերի վրա: Մեկ-երկու հերոս եմ հորինել՝ պատմությունը նաև իրենց շուրջ հյուսելու նպատակով: Ասեմ միանգամից՝ գիրքը կապ չունի քաղաքականության հետ, նախ՝ իրավունք չունեմ, բացի դա, քաղաքականությունն ինձ համար գոյություն ունեցող «ամենակեղտոտ» բանն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շուտով լույս կտեսնի նրա երկրորդ գիրքը՝ «Մեծ սուտասանը, կամ ով եմ ես» գիրքը: «Այն լինելու է բոլորովին այլ ժանրում: Նախընտրում եմ փոխել ժանրերը, չեմ ուզում, որ մարդիկ ինձ միշտ ստեղծագործական նույն ժանրում տեսնեն: Թող սպասեն, գուշակեն, թե հաջորդ գիրքը որ ժանրում կլինի: Հայրենասիրության թեման պարբերաբար հայտնվելու է իմ գրքերում, առանձին գրքեր նվիրվելու են բացառապես այդ թեմային: Երկրորդ գիրքը լինելու է մեղսավոր մարդու մասին, որը միշտ փնտրում է Աստծուն: Կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ներել նրան: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, այդ մասին արդեն հետո ընթերցողները կասեն: Գիրքը, մեծ հավանականությամբ, լույս կտեսնի ամռանը, այդ ժամանակ նաև բացօթյա քննարկում-հանդիպում կկազմակերպեմ ընթերցողների հետ»,-ասում է երիտասարդ հեղինակը:

Ի դեպ, «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո» վիպակի ընթերցողները վերջում նամակ են ստանում հերոսից: «Յուրաքանչյուր ընթերցող նամակ է ստանում գրքի հերոսից: Ամեն անգամ ցանկացած գիրք ընթերցելիս մտածում էի՝ ի՞նչ լավ կլինի, եթե հնարավորություն լիներ զգալ, շոշափել գրքի գլխավոր հերոսին, լսել նրա ձայնը և այլն: Որոշել էի ձեռագիր նամակներ գրել, որոնք գրքի հետ կհասնեին ընթերցողներին, բայց, ավաղ, ժամանակս չբավականացրեց գաղափարս այդ տեսքով կյանքի կոչելու համար: Մեկ տարբերակը գրեցի ձեռագիր, այնուհետև այն պատրաստեցինք տպագիր օրինակով: Յուրաքանչյուր ընթերցող գիրքն ավարտելուց հետո ստանում է նամակ գլխավոր հերոսից: Գիրքը կարծես երկավարտ լինի: Ճիշտ է, առանց նամակի էլ այն ավարտուն է, բայց էմոցիոնալ առումով նամակը, կարծես թե, երկրորդ «հարվածը» լինի ընթերցողին»,-շեշտում է մեր զրուցակիցը:

 

Ավելին․․․