Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
Culture

«Պարտավոր էի մտքերս հասցնել մարդկանց». «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո» վիպակի հեղինակ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո». սա Արթուր Աբաղյանի առաջին գիրքն է, որը նա հանձնել է ընթերցողների դատին: Ստեղծագործում է թե՛ արձակ, թե՛ չափածո ժանրերում: Ասում է՝ գուցե մի օր լույս տեսնի նաև իր բանաստեղծությունների ժողովածուն, բայց հիմա՝ լույս տեսած վիպակի և այն մասին, թե ինչու որոշեց գրել:

«Գրելու նկատմամբ սերս արթնացրել է հայոց լեզվի ուսուցչուհիս՝ ընկեր Աբաղյանը: Նա կարողանում էր մեզ յուրօրինակ թեմաներով շարադրություններ հանձնարարել: Ասենք, կարող էր «Եթե ես թռչուն լինեի» վերնագրով աշխատանք հանձնարարել: Ինձ անընդհատ խրախուսում էր գրել, բայց երբեք չեմ երազել գրող դառնալու մասին, հիմա էլ ինձ գրող չեմ համարում: Մասնագիտությամբ սպա եմ: Ուղղակի ունեմ ասելիք և ցանկանում եմ այն փոխանցել մարդկանց: Այս գիրքը որոշել եմ գրել տատիկիս հետ երկար զրույցներից հետո: Նա ինձ իր կյանքից, առհասարակ պատմությունից հետաքրքիր դրվագներ էր ներկայացնում: Միշտ մտածում էի՝ տատիկս պատկառելի տարիքում է, երբ նա չլինի, այդ պատմություններն ի՞նչ են լինելու: Լավ, երեխա ունեցա, դրանք նրանց փոխանցեցի, իսկ մյուսնե՞րը: Կար վախ, որ դրանք կարող են մոռացվել: Գրքի մեջ համախմբեցի բոլոր այդ պատմությունները, որ մարդիկ ևս ծանոթանան դրանց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրը: Գրքի մեծ մասը գրվել է դիրքերում, նաև պատերազմի ժամանակ:

«Ասեմ, որ չեմ հասցրել անգամ նորմալ խմբագրել այն, զանգել ու ասել եմ, որ գիրքը պետք է լույս տեսնի, որովհետև չգիտեի՝ ինչ կլինի հետո, իսկ ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ այն, որ իմ մտքերը հասցնեի մարդկանց: Եթե մարդը գրելուց հույզեր չի ապրում, ուրեմն գրում է զուտ գումար աշխատելու համար: Գիրքը գին չի ունենում, այն չի կարելի գնել: Կարելի է գնել բնակարան, մեքենա, ուտելիք, բայց գրողին տրվող գումարն ընդամենը պարգևավճար է իր հույզերը փոխանցելու համար: Այս գրքում մի քանի պատմություններ են, որոնք միաձուլել եմ և դարձրել մեկը: Կան նաև գեղարվեստական լուծումներ, որոնք պատմություններն ավելի մատչելի են դարձնում ընթերցողի համար: Դրանք իննսուն տոկոսով հիմնված են իրական փաստերի վրա: Մեկ-երկու հերոս եմ հորինել՝ պատմությունը նաև իրենց շուրջ հյուսելու նպատակով: Ասեմ միանգամից՝ գիրքը կապ չունի քաղաքականության հետ, նախ՝ իրավունք չունեմ, բացի դա, քաղաքականությունն ինձ համար գոյություն ունեցող «ամենակեղտոտ» բանն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շուտով լույս կտեսնի նրա երկրորդ գիրքը՝ «Մեծ սուտասանը, կամ ով եմ ես» գիրքը: «Այն լինելու է բոլորովին այլ ժանրում: Նախընտրում եմ փոխել ժանրերը, չեմ ուզում, որ մարդիկ ինձ միշտ ստեղծագործական նույն ժանրում տեսնեն: Թող սպասեն, գուշակեն, թե հաջորդ գիրքը որ ժանրում կլինի: Հայրենասիրության թեման պարբերաբար հայտնվելու է իմ գրքերում, առանձին գրքեր նվիրվելու են բացառապես այդ թեմային: Երկրորդ գիրքը լինելու է մեղսավոր մարդու մասին, որը միշտ փնտրում է Աստծուն: Կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ներել նրան: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, այդ մասին արդեն հետո ընթերցողները կասեն: Գիրքը, մեծ հավանականությամբ, լույս կտեսնի ամռանը, այդ ժամանակ նաև բացօթյա քննարկում-հանդիպում կկազմակերպեմ ընթերցողների հետ»,-ասում է երիտասարդ հեղինակը:

Ի դեպ, «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո» վիպակի ընթերցողները վերջում նամակ են ստանում հերոսից: «Յուրաքանչյուր ընթերցող նամակ է ստանում գրքի հերոսից: Ամեն անգամ ցանկացած գիրք ընթերցելիս մտածում էի՝ ի՞նչ լավ կլինի, եթե հնարավորություն լիներ զգալ, շոշափել գրքի գլխավոր հերոսին, լսել նրա ձայնը և այլն: Որոշել էի ձեռագիր նամակներ գրել, որոնք գրքի հետ կհասնեին ընթերցողներին, բայց, ավաղ, ժամանակս չբավականացրեց գաղափարս այդ տեսքով կյանքի կոչելու համար: Մեկ տարբերակը գրեցի ձեռագիր, այնուհետև այն պատրաստեցինք տպագիր օրինակով: Յուրաքանչյուր ընթերցող գիրքն ավարտելուց հետո ստանում է նամակ գլխավոր հերոսից: Գիրքը կարծես երկավարտ լինի: Ճիշտ է, առանց նամակի էլ այն ավարտուն է, բայց էմոցիոնալ առումով նամակը, կարծես թե, երկրորդ «հարվածը» լինի ընթերցողին»,-շեշտում է մեր զրուցակիցը:

 

Ավելին․․․