Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության շուրջ ծավալվող իրադարձություններին հետևելիս պարբերաբար այն միտքն է հնչում, որ դրա փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի երաշխիքն է լինելու Ադրբեջանի համար՝ «խաղաղության դարաշրջան» բացելու գործընթացում, նշվում է, որ այս փոփոխության «պարտադրանք-պահանջը» գալիս է հարևան երկրից: Քաղաքագետ Արա Պողոսյանը խորհուրդ է տալիս դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանի և Արսեն Թորոսյանի բանավեճը՝ հասկանալու համար իրակա՞ն է այն թեզը, թե Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ալիևից: «Արսեն Թորոսյանը բավականին բաց հայտարարում է, որ «մենք մեր առաջ սխալ ազգային նպատակներ ենք դրել, ինչը չի ապահովում մեր ազգային անվտանգությունը»:

Այնուհետև իշխանական տարբեր պատգամավորներ, գործիչներ, այդ թվում՝ մերձիշխանական, սկսեցին քննարկել հետևյալ հարցը՝ եթե ուզում ենք խաղաղություն, իմաստ չունի՞ փոխելու Սահմանադրության այս կամ այն դրույթը, եթե, այսպես թե այնպես, չենք կարողանալու դա սպասարկել: Սա նշանակում է, որ եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային պայմանավորվածություն կամ պահանջ եղել է հայկական կողմի առաջ: Հրապարակային Ալիևը և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ դա հնչեցրել են, փորձագիտական շրջանակներ դրա մասին խոսել են, հիմա ավելի շատ են խոսում: Սահմանադրություն փոխելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական ամբողջ տեղեկատվական դաշտը ոգևորված է և առաջարկում է «խաղաղության պայմանագրին» անդրադառնալ բացառապես Հայաստանում Սահմանադրություն փոխելուց հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա կարծիքով, սա իր հետ բերելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու Ադրբեջանի նպատակը լեգալիզացնելու վտանգ: «Ի՞նչ նկատի ունեմ՝ լեգալիզացնել ասելով: Եթե քո օրենսդրության մեջ թշնամի կամ պատերազմի մասնակից կողմի պահանջով կատարում ես իրավական, այս դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ, նշանակում է, որ նա իրավունք ունի քո օրենսդրության մեջ խոսք ասելու: Առաջին նախադեպը գրանցելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ հետագայում մեր պետական ամբողջ օրենսդրությունը փորձելու են համապատասխանեցնել իրենց քիմքին: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ կենսունակ Հայաստան: Իսկ որ Հայաստանը կենսունակ չլինի, անհրաժեշտ է, որ նրա օրենսդրությունը, ներքին իրավական ակտերը, տնտեսությունը լինեն թույլ և իրենցից կախված:

Սա իրավիճակ է, որ հետագայում բերելու է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ադրբեջանական նպատակներին: Հայաստանի իշխանություններն օրերս հայտարարեցին, որ առաջարկել են սպառազինությունների փոխզսպման մեխանիզմ: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու զսպել կամ վերահսկել ադրբեջանական սպառազինությունը, բայց լավ եմ պատկերացնում, թե Ադրբեջանն ինչպես կարող է ցանկացած մանրուք օգտագործել Հայաստանին մեղադրելու սպառազինություն ավելացնելու մեջ և այլն: Հնչեց ևս մեկ թեզ, որ «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի ունենալ մարտունակ զինված ուժեր»: Չեմ հիշում, որ երբևէ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ «Հայաստանն իրավունք ունի...»: Նշանակում է, որ առնվազն քննարկվում է Հայաստանի իրավունք չունենալու հարցը, եթե սկսել ենք այսպես բարձր խոսել, որ իրավունք ունենք: Մտավախություն ունեմ, որ եթե Հայաստանի իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, ապա Ադրբեջանի հաջորդ պահանջը Հայաստանին կոնկրետ ձևի զինված ուժեր պարտադրելն է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Սահմանադրության փոփոխության հարցում առավել մտավախություններ կան, որ դիպչելու են դրա նախաբանին, ինչը վտանգելու է Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները: «Սահմանադրության փոփոխությունը բացառապես անհրաժեշտ է դրա նախաբանը կամ Անկախության հռչակագրին հղումը հանելու համար: Բնականաբար, եթե հասարակությանն ասեն, որ հրաժարվում են Անկախության հռչակագրից, իսկ դա նշանակում է՝ Երրորդ հանրապետությունից առհասարակ, կարող է նրա մոտ առաջացնել որոշակի ըմբոստություն: Դրա համար օգտագործվում է այլ բառապաշար՝ Սահմանադրության փոփոխություն: Այս դեպքում կարող են մեկնաբանել, որ, օրինակ՝ նախաբանը հարմար չէր, պետք էր փոխել, կամ, մեզ Անկախության նոր հռչակագիր է պետք ձևակերպել, համապատասխանեցնել ներկա իրողություններին և այլն»,-ընդգծում է Պողոսյանը:

Հավելում է՝ հասարակության ըմբոստությունը թույլ չտալու համար դիմում են թավշյա տարբերակներին: «Իմ հիշատակած բանավեճում հստակ ասվում է՝ չունենք Ադրբեջանից և որևէ կողմից տարածքային պահանջներ: Անկախության հռչակագրում գրված է Լեռնային Ղարաբաղի և պահանջատիրության մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ՞: Այդպիսի հարցադրում է հնչում Արսեն Թորոսյանի կողմից: Սա նշանակում է, որ իրենց ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ընկալմամբ սա տարածքային պահանջ է ենթադրում, հետևաբար տարածքային պահանջ ենթադրող ցանկացած կետ պետք է Սահմանադրությունից հանվի: 2021 թ.-ից սկսած սա ասում է նաև ադրբեջանական կողմը: 2023 թ.-ից, հատկապես սեպտեմբերի 19-ից հետո ադրբեջանական կողմը խոսում է, որ երկրների ներքին օրենսդրությունը և Սահմանադրությունները չպետք է ներառեն միմյանց տարածքային ամբողջականությանը հավակնող դրույթներ: Սա ադրբեջանական կողմի ձևակերպումն է, որը, հավանաբար, տեղ կունենա նաև «խաղաղության պայմանագրում»: Եվ հենց սրա շրջանակում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են գնալ այդպիսի քայլի: Թե որքանով կստացվի կամ չի ստացվի, դեռ վաղ է ասել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, եկեղեցի, ազգային արժեքներ և կրթական համակարգ: Պետականության հիմքերին ուղղված հարվածները մի քանի ուղղությամբ են: Արդյոք սրանք մեկը մյուսին երկրորդո՞ւմ են: «Եկեղեցին դարեր շարունակ, հատկապես երբ չենք ունեցել պետականություն, եղել է պետականության էլեմենտներ կրող ինստիտուտ: Պետականության պայմաններում եկեղեցին մշտապես եղել է գոնե բևեռներից մեկը: Այսօր էլ եկեղեցին արտաքին ճակատում՝ ռազմական, դիվանագիտական, Հայաստանի ներհասարակական հարաբերություններում կատարվող թշնամական գործողությունների դեմ, եղել է դիմադրության երևի ամենաուժեղ օջախներից մեկը: Պայմանական նոր իրողություններն աստիճանաբար գալիս են փոխարինելու հին իրողություններին: Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը: Որպեսզի դիմադրության այդ օջախը չլինի, պետք է, որ այն վարկաբեկվի, պետք է գտնեին դրա կարկառուն ներկայացուցիչների թույլ կողմերը, դրանք ի ցույց հանեին, ուռճացնեին և մատուցեին ժողովրդին:

Ի վերջո, վարկաբեկելով, հեղինակությունը գցելով, դիմադրության այդ օջախը դարձնել ոչ այնքան ուժեղ, կայուն ու վստահելի հասարակության աչքերում: Ինչ վերաբերում է կրթությանը: Դա այն համակարգն է, որը մեծացրել է սերունդ, որի համար Արցախը եղել է Հայաստան, որի համար թշնամիների շրջանակը շատ հստակ է եղել, իսկ հիմա այդ շրջանակն այնքան էլ հստակ չէ, լղոզվել է թշնամիների պատկերը: Կրթությունը դաստիարակել է սերունդներ, որոնք հստակ գիտեն իրենց թշնամուն, որոնք հստակ գիտեն իրենց պատմական հայրենիքի սահմանները և հստակ պատկերացնում են, թե ինչ է նշանակում «ճանաչում և հատուցում»: Հիմա նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ են համարում, որ «ճանաչում և հատուցում» եզրույթը վերանա, որպեսզի դա վերանա, դրան կրթական համակարգը չպետք է անդրադառնա, իրենց կարծիքով Արցախի հիմնախնդիրը պետք է դպրոցներում լղոզվի, որպեսզի չբարձրանա սերունդ, որը մի օր կհարցնի ՝ իսկ ինչպե՞ս ընկավ Արցախը:

Կրթությունն ապագայի բանալին է, այն, ինչ կատարում են այսօր, այսօրվա համար ենք անում, կրթությունը վաղվա համար է: Կրթությամբ ապահովագրում ենք մեր վաղվա օրը և թշնամիները սա լավ են հասկանում: Հավանաբար նրանց պահանջով, գուցե խնդրանքով, ես չգիտեմ, տեղի է ունենում կրթության վատասերում, մասնավորաբար՝ պատմական և հումանիտար գիտությունների: Շատերը կասեն, որ ավելի կարևոր են բնագիտական առարկաները, բայց, իմ խորին համոզմամբ, հենց հումանիտար գիտություններն են ձևավորում մարդկային աշխարհայացքը և դեպի ապագան գնացող բանական մարդուն»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում