«Մեկուկես ամսվա հղի եմ, բայց ուզում եմ բաժանվել»․ նամակ
BRAVO.am / «Բարեւ, Լուսի ջան: Մոտ մեկ ամիս է՝ ինչ ամուսնացած եմ: Ամուսինս, որ թվում էր, թե ադեկվատ մտածելակերպով տղամարդ է, ամուսնությունից հետո 180 աստիճանով փոխվել է: Եթե ամուսնանալուց առաջ մինչեւ լուսաբաց քայլում ու զրուցում էինք: Հիմա՝ թե բա աշխատանքից անմիջապես հետո տուն գնա, որ հարեւաններն ուրիշ բան չմտածեն: Հիմա միայն կենցաղ է, ոչ մի ժամանց: Ապրում ենք մոր ու քրոջ հետ, ովքեր մեծ ազդեցություն ունեն մեր ընտանիքի ու ամուսնուս վրա: Ոնց ասեն, այդպես պետք է լինի. մի խոսքով, դասական, ավանդական ընտանիքի մոդել է՝ հարեւանների ու բարեկամների կարծիքի մասին մտածող, բամբասկոտ: Ուզում եմ ասել՝ այն ընտանիքը, որի մասին երազել եմ, այդպես էլ երազ մնաց, զգում եմ, որ սխալվել եմ ընտրության հարցում: Բայց պարզվում է՝ 1,5 ամսական հղի եմ. կամ վիրահատական միջամտությամբ պետք է հեռացնեմ պտուղն ու բաժանվեմ, ինքնազարգացման միջոցով կյանքս նորից կառուցեմ: Կամ երեխան պետք է ծնվի ու դաստիարակվի իրենց տգետ ընտանիքում, ու ստիպված յոլա գնանք: Ուղղակի շատ կուզեի խելացի ու կայացած մարդու խորհուրդ լսել»:
Կանխավ հիշեցնեմ, որ ստորեւ շարադրվածն իմ անձնական կարծիքների, մտածելակերպի ու սկզբունքների շրջանակներից է: Այն ոչ ուղեցույց է, ոչ ծայրագույն ճշմարտություն: Հաշվի առնել այս կետերը կամ դրանց տարրերը, թե՝ ոչ, միայն Ձեր որոշելիքն է: Եվ այսպես.
*Տնտղելու մասին
Իհարկե, հիմա տեղին կլիներ նշել, որ ամուսնանալուց ու զագսից առաջ պետք էր առանձին ապրել տղամարդու հետ, զգալ կենցաղի ու ժամանցի մշակույթների համատեղելիությունը, բարեկամ-հարազատների հետ առնչություններն ու նվազագույնը մեկ տարի համակեցությունից հետո նոր երեխա նախագծել, բայց դրա համար արդեն ուշ է:
Լյուսի Քոչարյան
շարունակությունը՝ կայքում