Ցինիզմի գուրգենարսենյանական գագաթը
Արցախում տեղի մունեցած էթնիկ զտման ֆոնին ՔՊ-ական իշխանության դրսևորած բուդդայական հանգստության վերաբերյալ ներկայացնելով իր տեսակետը՝ ՔՊ-ական Արսենյան Գուգոն մատնացույց է արել նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը՝ պնդելով, որ քանի որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէր, ուստի իշխանությունների դրսևորած կեցվածքն էլ միանգամայն բնական էր:
Հայաստանի դրսևորած կեցվածքն ու երրորդ կողմին պատասխանատու հռչակելն այն դեպքում, երբ թշնամու ձեռամբ քո քաղաքացիներն են կոտորվում, աննախադեպ բան է: Օրը ցերեկով մոմը ձեռքիդ էլ փնտրես, նման պետություն կամ կառավարություն պարզապես չես գտնի:
Գուգոյի տրամաբանությունը ոչ միայն դատապարտելի է, այլև հստակորեն ցույց է տալիս այս իշխանությունների գերնպատակը, որը մեկն է՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գազանությունների լեգիտիմացումը: Պարզ է, չէ՞, եթե քո համար միևնույնն է՝ ինչ են անում քո իսկ քաղաքացիների հետ քո իսկ թշնամիները, ապա երրորդ կողմի համար, լինի Մոսկվան, թե՝ Վաշիգտոնը, է՛լ ավելի մեկ է լինելու քո ազգակիցների ճակատագիրը՝ հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ թուրքերի հետ բախվելը չի բխում որևիցե գերտերության ազգային շահերից, քանզի առնվազն այս փուլում բոլորը քծնում են նրանց ու փորձում դարձնել դաշնակիցներ:
Մի՞թե արցախցիները կապույտ անձնագիր չէին կրում, կամ ի՞նչ տարբերություն կապույտ անձնագիր կրողները Հայաստանո՞ւմ են ապրում, թե՞ ասենք Մոզամբիկում: Օրինակ՝ հայտնի է, որ ցանկացած մեկը, ով ունի ամերիկյան անձնագիր, այդ պետության պաշտպանության տակ է գտնվում աշխարհի ցանկացած կետում ցանկացած դեպքում, ուստի հարց է ծագում՝ արևմուտքին ամեն գնով հաճոյանալ փորձող Նիկոլն ինչո՞ւ այս կարգն ամերիկացիներից չի ընդօրինակում, ինչո՞ւ է կապույտ անձնագիրը չուլ սարքում:
Սարքում է, որպեսզի հաճոյանա իր տերերին, որ Գուգոն շարունակի գտնվել սոցիալական այն բարձունքի գագաթին, որից նայելիս հայերը մրջյուններ են թվում:
Բա արժե՞ր «կակոյ նիբուծ» ղարաբաղցիների համար հարվածի տակ դնել սեփական աթոռը,ռիսկի ենթարկել սեփական բանկային հաշիվները…