Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Общество

ՖՈՏՈ. Բօզի Կալգոտկա կամ Մեխակի պոստ․ հայկական դիրքերի անվանումներն ու դրանց առանձնահատկությունները. (Զինվորի օրագիր – 27)

Newmag-ը գրում է.

Դիրքերի անվանումները բաժանվում են մի քանի խմբի, դպրոցական առարկների պես: Կենսաբանական: Դիրքեր ունենք, որոնց կենդանիների կամ ծառերի անուններով են կոչում:

Բօզի Կալգոտկա: Գուցե կամ գոնե մեկ անգամ լսել եք: Սա մարտական հենակետ է Արցախում, ավելի ստույգ Մատաղիսի ամենաթեժ կետերից է: Վտանգավոր է երկու պատճառով: Մոտ է հակառակորդին և մի փոքր եռանկյունաձև է, երկու կողմերն էլ դիտարկվող են: Հակառակորդն այս դիրքի ուղղությամբ կրակում է, մինչդեռ մոտենալ չի կարողանում: Հայկական ու ադրբեջանական հենակետերի միջև մի փոքր ձոր է, միջին խորությամբ: Սա է պատճառը, որ որևէ արկածախնդիր չի կարողանում հատել սահմանը, նույնիսկ հատնվել չեզոք գոտում և դիվերսիոն փորձեր անում:

Ինչու և ինչպես է հենակետն այդ անվանումը ստացել, վարկածներին գուցե ծանոթ եք, սակայն իրական պատմությունը ոչ բոլորը գիտեն: Իրականում այդ դիրքն անվանում են Մեխակի պոստ: Արցախյան ազատամարտին կռված տղաներից մեկն է եղել, սխրանքով ու սառնասրտորեն պահել է դիրքը, պատժել հակառակորդին ու զոհվել: Մեխակ Մեխակյանի անունով նաև մոտակա սարն է: Ընդ որում Մեխակն էլ հուշել է դիրքի անունը:

Պատերազմի օրերին, երբ հակառակորդը խոցում էր հայկական կրակակետերը, արկերը շեղվում էին ուղղությունից ու թափվում էին ձորի լանջին, հատկապես ձմռան ամիսներին բարձրից նայելիս՝ պարզ երևում էր յուրաքանչյուր արկի ընկնելու վայրը, հեռավորությունը մյուսներից, խորությունը, առատությունը: Մեխակն էլ հրաձգությունից հետո, նայել էր, քմծիծաղ տվել, ընկերների հետ կիսվել. «Տղերք, ուշադիր նայեք, նման չէ բոզի կալգոտկի»: Լանջը վերածվել էր ցանցի, հեռվից ձյունը սպիտակ կտոր էր հիշեցնում, գուցե զուգագուլպա՝ ճիշտ անբարոյականների հագուկապի պես ու այդպես էլ ստացել էր անունը:

Այս անգամ մի քիչ կպատմեմ Հայաստանի ու Արցախի դիրքերի ու դրանց անվանումների մասին, իհարկե ոչ ամբողջ ծավալով և ոչ էլ մանրամասն: Անվանումները հրապարակելը երբեմն ավելի մեծ վտանգ կարող են ստեղծել, քան որևէ միջադեպի մասին նկարագրությունը:

Մարտական հենակետերը համարակալված են, հետևաբար առաջին հերթին դրանց ճանաչում են թվերով՝ առաջին պոստ, երկրորդ, երրորդ, 100-րդ, 1000-րդ եվ այսպես մինչև վերջ: Զինվորների համար այսպես հիշելը դժվար է, մինչև որ մեկ երկու անգամ կբարձրանան, անգիր կանեն: Սպաների համար դիրքը ներկայացնելու համար որևէ դժվարություն չկա, հիշում են անմիջապես ու թվարկում ճշգրտությամբ: Ընդ որում հենակետերի թվերը մշտական չեն, ոչ էլ անփոփոխ են, երբեմն, երբեմն էլ պարբերաբար փոխվում են, թարմացվում: Այդպես անվտանգ է:

Շատ պոստեր կան, որոնք մի քանի անուն ունեն: Իրենց ռազմական հասցեն՝ թիվն է, որով կապ են հաստատում վերադասի կամ մեկը մյուսի հետ: Եվ ունեն երկրորդ՝ ավելի հանրային պիտակներ: Յուրաքանչյուր անուն հետաքրքիր նախապատմություն ունի, վերջին 20 տարիների ընթացքում շատ տարբերակներ են եղել, զինվորները հավանել են մի քանիսը, ընտրել մեկն ու դա էլ փոխանցել նորեկներին:

Եվ այսպես. Դիրքերի անվանումները բաժանվում են մի քանի խմբի, դպրոցական առարկների պես: Կենսաբանական: Դիրքեր ունենք, որոնց կենդանիների կամ ծառերի անուններով են կոչում: Առանց օրինակների կարող եմ ընդհամենը պատճառները թվարկել: Կենդանիների անուններով սովորաբար նկարագրում են զինվորները, ենթադրենք այդ տարածքում որևէ գիշատիչ է շրջում կամ որևէ շուն են ունեցել, որը տղաներին հավասար հսկել է սահմանը, արձագանքել հակառակորդի շարժը նկատելիս: Ծառերի անվանումները գալիս են բուսականությունից, որ ծառից այդտեղ շատ է, այդպես էլ հղում են անում: Լինում են նաև աղբյուրների անուններ, երբ օրինակ առվակներ կան մոտակայքում:

Դիրքերն անվանում են նաև զինվորական կոչումներով: Թե ինչու, երբեմն նաև անհայտ է, հիմնական վարկածն այն է, որ այդ դիրքը երբեմն չի նահանջել, հակառակը, մյուսների համեմատ ամենատպավորիչ արդյունքն է գրանցել մարտական գործողությունների ժամանակ, գործել է համակարգված և առանց կորուստների կատարել մարտական խնդիրը, դրանից հետո էլ հենակետին աստղեր են շնորհել ու համարել, որ դիրքը բարձրաստիճան սպայի կարգավիճակ ունի՝ պրոֆեսիոնալ է ու անպարտելի:

Երբեմն դիրքն անվանափոխվում է, երբ կորուստ է լինում: Վերջին տարիներին այսպիսի դեպքեր լինում են: 18-ամյա դիրքապահները հաճախ են ոչնչացրել ադրբեջանցի հատուկ նշանակության զինծառայողներին, երբեմն կյանքի գնով: Այդ օրվանից էլ նրանց զինակիցներն այդ պոստի մասին խոսելիս ասում են օրինակ՝ Արմենի պոստ, Կյաժի պոստ, Ուրֆանյանի պոստ: Ընդ որում՝ դիրքն անուն է ստանում մեխանիկորեն, առանց որոշելու: Պարզապես մեկը, երկուսը զրույցների ընթացքում այդպես են սկսել պատմությունը և անունը դարձել է հիմնական ու շարունակական:

Հիմա երկու բառով հակառակորդի հենակետերի մասին: Անունները նույնիսկ քաղաքացիական լսարանի համար խիստ կանխատեսելի են: Ադրբեջանի գրեթե յուրաքանչյուր ուղղություն ունի «ոչխար» անվանումով դիրք: Մենք կարող ենք բազմաթիվ զգացմունքային մեկնաբանություններ անել, ասել, որ այդպես են անվանակոչել ի պատիվ հենակետի բնակիչների, մինչդեռ պատճառները մի փոքր օբյեկտիվ են: Նրանց դիրքերից ոչ հեռու ոչխարի հոտեր են արածեցնում, սահմանամերձ գյուղերի անասուններն են, երկրորդը՝ զինծառայողները հեռախոսներով նմանատիպ գաղտնանուններով են շփվում, հետևաբար լավագույն տարբերակն իրենց համար որպես «Ոչխար» ներկայանալն է:

Հայկական դիրքերի անունները հակադարձ համեմատական են նրանց password-ներին և ուղիղ համեմատական սահմանային իրավիճակին: Նրանք որոշել են դիմել «ոչխարով», մերոնց դիրքերի անունները «արծիվ» են կամ «գեներալ»: Այդ սուբորդինացիայով էլ շփվում են՝ նրանք անհեռանկար հարձակումներով, մերոնք հաշվարկված և նպատակային խոցումներով:

ԵՎ փոքրիկ պատմություն նրանց և մեր հրամանատարների տարբերությունների մասին: Արցախի «պալկա»-ները (զորքերում այդպես անվանում են գնդի հրամանատարներին, գնդապետներին) փորձված են ու հպարտություն՝ ենթակաների համար: Հակառակ կողմում հրամանատարներ են, որոնք ձգտում են չհրապարակել իրենց անցյալը, մասնակցությունը պատերազմին: Նրանցից շատերը ողջ են մնացել և հրամանատար դարձել՝ մեկ պատճառով, պատերազմի օրերին եկել են առաջնագիծ ու անմիջապես փախուստի դիմել, թողնելով զինակիցներին էլ, դիրքն էլ, որը պիտի պաշտպանեին: Հեռու մի գնացեք: Ադրբեջանի պաշտպանության նախարարի կյանքի այդ դրվագները բոլորին են հայտնի: 1990-ականների սկզբին նա սպա էր, որ ուղարկել էին առաջնագիծ, մինչդեռ կռիվների ընթացքում նրան այդպես էլ չտեսան, վերադարձել էր թիկունք:

50: Գնդապետ Կարեն Գրիգորյանին շատերն այսպես են ճանաչում: Արցախի ուղղություններից մեկը հսկող զորամասի հրամանատարն է: Գիտեք ինչու են նրան այդ թվով հիշում, որովհետև պատմություններ կան, որոնք վկայում են, որ գնդապետն այն ժամանակ միայնակ 50 դիրք է ազատագրել: Պատմելը, գրելը չափազանց հեշտ է, պատկերացրեք 50 կետ՝ հենակետ ստեղծել, պահել ու հիմա էլ վերահսկել: Մոնթե պահած ուղղությունն այսօր նրան են վստահել, իրականացնում է պատվով ու պատասխանատվությամբ, ժամկետայիններին հարցրեք ու համոզվեք:

Վերջին տարիներին նրա ղեկավարած զորամասը կորուստներ գրեթե չի ունեցել, կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը: Սա շուրջօրյա ծառայության շնորհիվ է՝ ամեն օր դիրքերում և հասանելի ցանկացած պահին և ցանկացած կետում: Ընդ որում առաջնագիծն անխոցելի է, թիկունքը նույնպես: Զորամասի կարգուկանոնն ամեն ինչ ասում է, զորքը հարգում է խիստ հրամանատարին: Գնդապետն էլ չափազանց ուշադիր է՝ զինվորի օրակարգի, հանգստի ու սննդի նկատմամբ: Վերջինը՝ առավել ևս: Գրեթե ամեն օր զորքից առաջ անձամբ է շրջում ճաշարանում, առաջինը համտեսում ճաշատեսակը, հետո միայն թույլ տալիս մատուցել: Երբեմն զինվորի է կանչում, խնդրում ուտել ճաշը, լսում նրա գնահատականն ու դիտողությունները: Խոհարարները համոզվել են, եթե ճաշը չբավարարեց հրամանատարին՝ տեղում կթափեն, նորը կպատրաստեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: