Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против Возвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможности
Общество

«Ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը». Գարեգին Բ. նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Անցած շաբաթվա հիմնական քաղաքական իրադարձությունները պայմանավորված էին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով և դրա շուրջ ընթացող հասարակական լայն բանավեճով: Սպասելի էր, որ Փաշինյանի զեկույցի տնտեսական բաղադրիչը մնալու է քաղաքականի ստվերի տակ, որովհետև մի քանի օր առաջ Արցախի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի»  վերաբերյալ նույն ամբիոնից հնչեցրած մտքերը բուռն արձագանք գտան հասարակական-քաղաքական և մասնագիտական շրջանակներում:

Զարգացնելով Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իր նախկին ելույթում առաջ քաշած կեղծ թեզերը՝ Նիկոլ Փաշինյան այս անգամ առաջ քաշեց իր կաբինետի վարած արտաքին քաղաքականության անխուսափելիությայն արդարացումները հանրության մեջ տարածելու, ՀՀ քաղաքացիներին դրանց իրավացիության և արդարության մեջ համոզելու անհրաժեշտությունը: Փորձագիտական և քաղաքական դաշտը խստորեն քննադատեց Փաշինյանի մոտեցումները, մանավանդ, որ նրա ելույթին անմիջապես հետևեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որում նա Նիկոլ Փաշինյանի չի համարում թշնամի, պանդում է ՀՀ-ից իր տարածքային պահանջները, հրաժարվում է Արցախի որևէ կարգավիճակ քննարկելուց և արդեն բացահայտ ասում է, որ եթե արցախցիները հրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց, ստիպված կլինեն լքել այդ տարածքը:

Դրան պաշտոնապես անդրադարձավ միայն ՀՀ ԱԳՆ-ն, հանդես գալով Հարավային Կովկասում կարգավորման գործընթացները խաթարելու Ադրբեջանի նախագահի ջանքերի վերաբերյալ հայտարարությամբ, որում թեև դատապարտվեց այդ երկրի նախագահի կողմից հնչեցված ատելության խոսքը, հիշեցվեցին Ադրբեջանում տեղի են ունեցող մարդու իրավունքների խախտումները, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, սակայն կրկին անգամ հղում արվեց 1991թ-ի Ալմա-Աթայի հռչակագրին և վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման փաշինյանական թեզը։

Ալիևի հայտարարութուններին անուղղակի պատասխանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ ի դեմս գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ով հայտարարեց. «Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ»:

Քանի որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր գործողություններն արադարացնում կամ պատճառաբանում  է «նախկիններն են մեղավոր» կարգախոսով, ապա ուշագրավ էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը: Նա հայտարարեց. «Երբեք որևէ փաստաթուղթ, գաղտնի գրիֆով թե ոչ, չեմ ստորագրել, որի համար հայը կարող է ամաչել»: Միաժամանակ կոչ արեց, որ Փաշինյանը հրապարակի իր ձեռքի տակ եղած փաստաթուղթը, այլապես՝ նա ստախոս է:

Նիկոլ Փաշինյանը ջանք չի խնայում հիմնավորելու, որ Արցախը նախկին բանակցային գործընթացի արդյունքում «կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու բոլոր տեսական և գործնական հնարավորությունները»: Ապրիլի 19-ին Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս: Իհարկե, Արցախի ԱԳ նախարարն այդ հայտարարությունն արեց ի պատասխան Ալիևի, սակայն սա հարկավոր է դիտարկել նաև Փաշինյանի հայտարարությունների համատեքստում, որովհետև առանձնահատուկ շեշտեց, որ Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Այսինքն, ՄԽ շրջանակներում ներկայացված Մադրիդյան սկսզբունքները երբևէ կասկածի տակ չեն դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմից չեն պահանջել «նշաձող իջեցնել»: Ինչ վերաբերվում է 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանությանը, իբր, միութենական հանրապետությունների միջև սահմանները համարվում են պետական և, հետևաբար, Ղարաբաղը պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, Սերգեյ Ղազարյանը հայտարարեց, որ այդ հռչակագիրը երբեք չի դիտարկվել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական և իրավական հիմք։

Նիկոլ Փաշինյանի՝ ինքնորոշում տերմինի յուրովի մեկնաբանությունների իր անհամաձայնություն ն արտահայտեցին նաև Արցախի խորհրդարանի խմբակցությունները: Ապրիլի 20-ի նրանց հայտարարության մեջ ասվում է, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու: Արցախի խորհրդարանականները մեղադրում են  ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը նրա ինքնորոշման իրավունքից տարանջատելու, դրա վճռորոշ պարագան անտեսելու մեջ, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, և նպաստում է «Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը»:

Անդրադառնալով Արցախի խորհրդարանական խմբակցությունների հայտարարությանը՝ Փաշինյանը նույն օրը, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում, ասաց, որ սովորաբար իրեն սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել: Թեև նա փորձել է լրագրողների առաջ վերամեկնաբանել ինքն իրեն, բայց այն խոստովանությունը, թե իրեն «սովորաբար սխալ են հասկանում», բազմիմաստ մեկնաբանությունների տեղիք տվեց մամուլում և հասարակական շրջանակներում:

Փորձագիտական շրջանակներից հետաքրքրական էր «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի ելույթին: Իր «Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը» հոդվածում Վահե Հովհաննիսյանը նշում է, թե ինչու ոչ իշխանական սեգմենտի մոտ չի ստացվում կամ արդյունք չի տալիս լայն հասարակության հետ կոմունիկացիան: «Մեծ հասարակությունը պետք է լսի պարզ ու հստակ ձևակերպումներ՝ ի՞նչ ենք ասում, ինչի՞ մասին, և պետք է տեսնի, որ իր հետ խոսողը կազմավորված, համակարգված միավորներ, թիմեր են, որոնք պատրաստվում են ստանձնել պրոցեսների կառավարումը».- եզրակացնում է նա:

Ապրիլի 19-ին Փաշինյաի ելույթի վերաբերյալ հայտարարություն տարածեց Ռուսաստանի հայերի միությունը, որոմ իր անհամաձայնությունն էր արտահայտել արցախցիների ճակատագրի մասին ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսլականին, ով համարում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպում իրագործելի չէ: Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ Հայաստանի վարչապետի ներկայացրած ծրագիրը հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ ներկա դրությամբ այնտեղ ապրող հայերի կյանքի ու անվտանգության միակ երաշխավորի, ներկայության իմաստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա բերելու է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության սուվերենության նվազեցմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի, որ նույնն է՝ ամբողջ հայության, միջազգային հեղինակության էլ ավելի խաթարմանը: Հայտարարության մեջ կոչ է արվում հայկական պետության և պետականության հեռանկարի հարցը դարձնել բոլոր համահայկական կազմակերպությունների և ինստիտուտների առաջնային օրակարգային հարցը և պատրաստակամություն է հայտնում իր ներդրումն անել այդ գործընթացում:

Ապրիլի 20-ին ուշագրավ հայտարարություն արեց «Համախմբում» շարժումը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կատարել են Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող և ըստ էության փոխհամաձայնեցված հայտարարություններ։ «Հայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելու անհնարինության վերաբերյալ վարչապետի աթոռին գամված անձի պնդումները շինծու են, ո՛չ մի աղերս չունեն՝ պատմական իրականության, հայ ժողովրդի ազգային-պետական շահերի, մարդու իրավունքների ու ազատությունների մասին համամարդկային սկզբունքների, միջազգային իրավունքի և սահմանադրականության հետ․ այդ հայտարարություններն անարգում են Արցախի ազատության համար զոհված հազարավոր հայորդիների հիշատակը, ոտնահարում՝ Արցախի պետականության կայացման գործում մեր բազմահազար հայրենակիցների ունեցած վաստակը:: ... Միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով հայ ժողովուրդը կկանխի իր գլխին կախված մեծ ոճրի սպառնալիքը»,- ասվում է «Համախմբում» շարժման հայտարարության մեջ:

Առանձնահատուկ ուշադրության է արժամի Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Բ-ի ճեպազրույցը լրատվամիջոցների հետ: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ Կաթողիկոսն ասաց. «Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար: Պետք է չշտապել, ընդհակառակը, պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»: Ադրբեջանի կազմում Արցախի հնարավոր գոյության վերաբերյալ Վեհափառ Հարապետն ասաց. «Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի  մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի անկախ ապրելու իր իրավունքը»:

Հետաքրքրական էր նաև Փաշինյանի ելույթի վերաբերյալ միջազգային արձագանքը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 19-ին հայտարարեց, որ  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության եռակողմ համաձայնագրերն այժմ «կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»: Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Մոսկվայի համար ակնհայտ է, որ բանակցային նախկին գործընթացի խեղաթյուրումները, դրա վերաբերյալ Փաշինյանի յուրովի մեկնաբանությունները, բանակցային բովանդակության և դրանց սպասարկող միջազգային ֆորմատների փոփոխություններն ուղղված են Հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև դուրսմղմանը: Ի դեպ, ապրիլի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց ՀԱՊԿ դիտորդների Հայաստան գալու վերաբերյալ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայվի Հայաստանում։ Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանից մի քանի անգամ ակնարկել էին, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման և «գնդակը Հայաստանի դաշտում է»: Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ հրաժարվում են ՀԱՊԿ առաքելությունից՝ պատճառաբանելով, թե այդ կազմակերպությունը չի հստակեցրել իր պատասխանատվության գոտու սահմանները: Արդյո՞ք Փաշինյանը փորձում է «իջեցնել նշաձողը» ՀԱՊԿ վերաբերյալ: Համենայն դեպս, հիմա նրա ակնկալիքները մի փոքր այլ ձևակերպում են ստացել. «Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և մեր մտահոգությունը, մեր ցանկությունը կամ մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ ՀԱՊԿ-ի համար, սա կարեւոր է և տարածաշրջանի համար»,- ասել է Փաշինյանը: Հետաքրքիր է նաև Փաշինյանի այն ձևակերպումը, որով համեմատում է ՀԱՊԿ և ԵՄ դիտորդական առաքելությունների դերակատարությունները. «Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ–ից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,- ասել է նա: Դժվար է ասել՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ԵՄ առաքելությունը չի բավարարել Փաշինյանի ակնկալիքները: Բայց ՀԱՊԿ դիտորդական առաքելության վերաբերյալ նրա խոսույթն ակնհայտորեն փոխվել է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունների ձևաչափից սեպարատ բանակցային գործընթացի վտանգների մասին խոսել է նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ըստ նրա՝ Բաքուն կարող է հրաժարվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբից՝ հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու համար ավելորդ վկաներին վերացնելու նպատակով։

«Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց ժողովրդին Ղարաբաղում։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում: ... Սա պատմության շարունակությունն է՝ նոր տեսքով, հայ ժողովրդի ողբերգության՝ նոր ժամանակում պատմական հողերից նրա վտարման»,- ասել է Կ. Զատուլինը։ Պետդումայի պատգամավորի խոսքերը հաստատում են այն կանխատեսումները, որ հայ-ադրբեջանական «խաղաղության օրակարգը» միտված է տարածաշրջանում ռուսական ներկայության չեզոքացմանը, որի հետևանքների մասին էլ շտապում է զգուշացնել:

Թեև Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությունների հետ ուղղակի կապ չունի, սակայն ադ օրերին Ադրբեջանի հակահայ գործողությունների վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ եղան նաև Միացյալ Նահանգներից: Մասնավորապես, ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը, ելույթ ունենալով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ, ասաց. «Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք իր ագրեսիայի համար։ ... Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ»:

Նույն միջոցառման ժամանակ առավել «կոլորիտային» է արտահայտվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների  հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը: «Ես խստորեն դեմ եմ, որ որևէ տեսակի օգնություն տրամադրվի մի ռազմական ուժի, որը հայտնի է հարևան պետության դեմ պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով: Մենք չպետք է «անկողին մտնենք» Ադրբեջանի նման կառավարությունների հետ: Դա աններելի է, դա բարոյապես խորշելի է և դա պետք է դադարի»,- ասել է սենատորը:

Ցանկություն չունենալով այս հայտարարությունները մեկնաբանել հայ-ադրբեջանական «խաղաղության օրակարգի» ենթատեքստում աշխարհաքաղաքական մրցակցության տեսանկյունից՝ կաևորում ենք ամերիկյան քաղաքական շրջանակների խիստ գնահատականները, որոնք ուղղված են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերացմանը և Հայաստանի Հանարապետության ու Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դատապարտմանը:

Աղբյուր՝ «Արարատյան ալյանս» ինստիտուտ