Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
Общество

Բաքու-Գյումրի օդանավի կործանումը 1988-ին` ինչպե՞ս է դա եղել

1988թ. դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան Գյումրիի օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա, վայրէջքից մի քանի րոպե առաջ, բախվելով մոտակա լեռներին, կործանվեց Բաքվից Գյումրի թռչող ԻԼ-76Մ ինքնաթիռը: 69 ուղևորներից և անձակազմի ինը անդամներից փրկվեց միայն մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, ով բախտ էր ունեցել գտնվելու օդանավի պոչի հատվածում տեղավորած բեռնատար ավտոմեքենայի մեջ: Հայաստանի տարածքում սա արձանագրված ամենախոշոր օդային աղետն է, որի մասին Հայաստանում և նրա սահմաններից դուրս հավանաբար քչերն են տեղյակ:
Մանրամասները կշարադրեմ մեկ պարբերությունից, սակայն մինչ այդ բացատրեմ, թե ինչու եմ միայն այսօր՝ գրեթե երեք տասնամյակ անց անդրադառնում այս պատահարին: Ադրբեջանական CBC (Caspian Broadcasting Company) արբանյակային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է հիմնականում ռուսերենով (լուրերի թողարկումներ ունի նաև անգլերեն, հայերեն և պարսկերեն), դեկտեմբերի 11-ի երեկոյան հեռարձակեց մի ֆիլմ, որը պատմում էր ԻԼ-76Մ-ի կործանման մասին՝ ծայրից ծայր կեղծելով պատմությունը:
Բաքվից Գյումրի թռչող ինքնաթիռի կործանման մասին ժամանակին շատ քիչ բան է գրվել երկու պատճառով: Առաջին՝ Խորհրդային Միության տարիներին, անգամ 1988թ., օդային աղետների մասին ոչ միայն քիչ էին գրում, այլև փորձում էին դրանք թաքցնել հասարակությունից: Երկրորդ և հիմնականը՝ ԻԼ-76Մ-ի կործանումը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից ընդամենը չորս օր անց և, բնականաբար, 25 հազար մարդու կյանք խլած աղետի խորապատկերում, օդային այս պատահարը չէր կարող համընդհանուր ուշադրություն գրավել:
Ադրբեջանը միայն վերջին տարիներին է քարոզչական նպատակներով մեջտեղ բերել օդանավի կործանման դեպքը և դա փորձում է օգտագործել ընդդեմ Հայաստանի: Եթե նախկինում ադրբեջանական կողմը խորհրդավոր էր համարում ԻԼ-76Մ օդանավի աղետը, ապա այսօր ուղղակի մեղադրում է Հայաստանին, թե իբր օդաչուներին միտումնավոր տրվել են ոչ ճիշտ կոորդինատներ, որի հետևանքով օդանավը բախվել է լեռներին: Իրականությունն այն է, որ օդանավի կործանման պատճառը, ըստ «սև արկղի» և պաշտոնական եզրակացության, եղել է անձնակազմի սխալը: Փորձաքննությունը պարզել է նաև, որ անձնակազմը թռիչքից առաջ չի ունեցել բավարար հանգիստ, իսկ նախորդող օրերին կատարել է մի քանի անընդմեջ չվերթեր:
Ի դեպ, 1988թ. դեկտեմբերյան այդ օրերին Հայաստանում եղանակային պայմանները եղել են խիստ անբարենպաստ: Այդ օրերին կործանվեց ևս մեկ ինքնաթիռ, որը օգնության էր գալիս Հարավսլավիայից: Այն ընկավ Էջմիածին և Արմավիր քաղաքների միջև ընկած դաշտավայրում: Պնդումներ կան, որ կործանումից հրաշքով փրկվել է ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի օդանավը: Գորբաչովը երկրաշարժի օրը Նյու Յորքում էր: Նա դադարեցրեց այցը և ժամանեց աղետի գոտի՝ Գյումրի:
Բաքուն հայտարարում է, որ ԻԼ-76Մ-ը ադրբեջանական ինքնաթիռ էր, օգնության էր շտապում աղետյալներին, և «նենգ» հայերը խոցեցին այն: Իրականում, օդանավը պատկանում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը՝ Լիտվայի տարածքում տեղակայված ռազմաօդային ուժերին: Օդանավի ողջ անձնակազմը՝ ինը հոգի, ռուսներ էին (ահա նրանց ազգանունները՝ Բրիլյով, Սոկոլով, Ռազումնի, Պլաշկին, Իվլև, Շերկով, Ռիբալչենկո, Ավիլով, Ալտուխով): Ադրբեջանական կողմը շարունակաբար հայտարարում է, որ օդանավում ադրբեջանցիներ էին, ինչը մասամբ է համապատասխանում իրականությանը: Կործանված օդանավի կազմը, իրականում, բազմազգ էր՝ 50 ադրբեջանցի, 13 լեզգին, 11 ռուս, երկու թաթար, մեկ հայ և մեկ հրեա: Բոլորը ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ծառայողներ էին, որոնք Գյումրի էին գալիս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Միակ փրկվածը՝ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, մահացել է 2010թ.: Ադրբեջանցիները հայտարարում են, թե օդանավի կործանումից հետո Բալաևին Գյումրիում միտումնավոր կերպով օգնություն չի ցուցաբերվել, մինչդեռ իրականությունն այն է, որ Գյումրիից ռազմական ինքնաթիռով նրան հասցրել են Մոսկվա, որտեղ բուժվել և վերադարձել է Ադրբեջան:
Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհը: Հայաստանը օգնություն էր ստանում ինչպես արտերկրից, այդ թվում՝ Սփյուռքից, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից: Ճիշտ է, ղարաբաղյան խնդիրն արդեն ջրբաժան էր գծել հայերի և ադրբեջանցիների միջև, տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս գտնվում էին և մինչև 1991թ. գտնվելու էին ԽՍՀՄ կազմում: Աղետի օրերին Հայաստանում հավաքվեց ԽՍՀՄ ղեկավարությունը, որոնց մեջ էր նաև Ադրբեջանի առաջնորդ Աբդուռահման Վեզիրովը: Ճիշտ է նաև, որ երկրաշարժի առիթով Հայաստանի ժողովրդին և ղեկավարությանը ցավակցություն հղեց Ադրբեջանի կառավարությունը: Ավելին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը շնորհակալական դիպլոմի արժանացրեց նաև Ադրբեջանից եկած փրկարարներին (խումբը ղեկավարում էր Էմիլ Ախունդովը), ովքեր հաստատվել էին Գյումրիին մերձակա Ղարիբջանյան գյուղում և հիմնականում օգնում էին Ամասիայի շրջանի գյուղերին: Ամասիայի շրջանը ավելի քան 70 տոկոսով ադրբեջանաբնակ էր:
Իրականում, Ադրբեջանի օգնությունը Գյումրիի երկրաշարժին եղել է խիստ սահմանափակ երկու հիմնական պատճառով: Առաջին, ինչպես նշեցի, հայ-ադրբեջանական հակամարտությունը արդեն սկսվել էր, երկրաշարժի օրերին Բաքվից Երևան էին հասնում գնացքի վագոններ, որոնց վրա մեծ տառերով հայ ժողովուրդը երկրաշարժի առիթով շնորհավորանքներ էր ստանում: Այսօր էլ որոշ ադրբեջանցիներ համարձակվում են բարձրաձայնել, որ ամաչում են իրենց հայրենակիցների այդ արարքի համար: Երկրաշարժից հետո Ադրբեջանի տարածքում թալանվում էին այն գնացքները, որոնք օգնություն էին բերում աղետյալներին ԽՍՀՄ զանազան քաղաքներից: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 85 տոկոսը իրականացվում էր Մախաչկալա (Դաղստան)-Բաքու-Նախիջևան-Երևան երկաթուղով:
Երկրորդ պատճառն այն էր, որ սգի մեջ գտնվող Հայաստանը չէր ցանկանում օգնություն ստանալ մի հանրապետությունից, որտեղ ամիսներ առաջ տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը: Եղել են դեպքեր, երբ սահմանից հայերը հետ են ուղարկել Ադրբեջանից ուղարկված օգնությունը և այդ մասին իր «Կյանքի դասերը» գրքում մանրամասն գրել է այն ժամանակվա Հայաստանի կառավարության ղեկավար (վարչապետ) Ֆադեյ Սարգսյանը:
Երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով Ադրբեջանից առաջին ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանում վայրէջք է կատարել դեկտեմբերի 9-ի առավոտյան: Այսօր ադրբեջանական քարոզչությունը, խեղաթյուրելով իրականությունը, կեղծ լուրեր է տարածում, թե իբր այդ օդանավը վայրէջքից հետո 11 ժամ պահվել է Գյումրիի օդանավակայանում, հայերը օգնության եկած ադրբեջանցի փրկարարներին անգամ ջուր չեն տվել: Ադրբեջանական CBC հեռուստաընկերության պատրաստած ֆիլմում ասվում էր, որ «ադրբեջանցի փրկարար Վագիֆ Ախունդովը Գյումրիում փլատակների տակից դուրս է բերել մի ռուս երեխայի և մի ողջ հայ ընտանիքի՝ մորը և երկու երեխաների, սակայն հայերը ինչ-որ գործիքով հարվածել են նրա մեջքին», քանի որ ադրբեջանցի էր:
Անբարոյական կեղծիքները դրանով չսահմանափակվեցին: Ֆիլմում ասվում էր, թե իբր ֆրանսիացի փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ադրբեջանցի սպանված երեխաների, որոնց նախքան դեկտեմբերի 7-ը դաժանաբար սպանել էին հայերը:
Ադրբեջանական կողմը այսօր կրկին շրջանառության մեջ է դրել 1988թ. դեկտեմբերի 11-ին կործանված Բաքու-Գյումրի օդանավի դեպքը՝ փորձելով հակակշռել և հավասարության նշան դնել 2014թ. նոյեմբերին Արցախ-Ադրբեջան շփման գծին մոտ տարածքում խոցված հայկական ուղղաթիռի միջև: Բաքվում հավանաբար մտածում են այս եղանակով մեղմել միջազգային հանրության արձագանքը, որը թեկուզ անուղղակի կերպով, դատապարտեց ադրբեջանական կողմի սադրիչ քայլը՝ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռի խոցումը:
Թաթուլ Հակոբյան, Aniarc