Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Общество

Հայերը սահմանափակ փամփուշտներով կռվել են թուրքական բազմահազար կանոնավոր զորքի դեմ

Վարազդատ Հարությունյանի վկայությունը
1909 թ., Վան
Հայոց ցեղասպանությունը վերապրած Վարազդատ Հարությունյանը պատմել է Վանի ինքնապաշտպանության մասին: Նա նշել է, որ 1915-ի ապրիլի 7-ին սկսվել է հայերի ապստամբությունը, որը մայիսի 4-ին հաղթանակով է ավարտվել: Թուրքերը շատ վայրագ էին: Շատ նշանավոր հայ մտավորականների նախօրոք բանտարկել էին: Նրանց մեջ էին Արշավիր Սոլախյանն ու իր ընկերները, որոնց բոլորին սպանել էին թուրքերը: Ամբողջ ժամանակ կրակոցները գալիս էին Քաղաքամիջում և Այգեստանում: Հայերը սահմանափակ փամփուշտներով կռվել են թուրքական բազմահազար կանոնավոր զորքի դեմ, որոնք ճողոպրել են՝ լսելով ռուսական զորքի գալուստը:

«Ծնվել եմ Վան քաղաքի Այգեստաններում, Չաղլիփողանում: Իմ մայրն ասում էր` ամեն աշուն մեկը կգլորեինք, այսինքն` մի զավակ կունենային: Հայրս ու մայրս ունեին յոթը երեխա` չորս որդի, երեք դուստր:

Մենք ապրում էինք Չաղլիփողանում, նահապետական մի տան մեջ: Փողոցի կողմում ապրում էր իմ Զատիկ տատիկը, որը չուզեց տունը թողնել և նահատակվեց: Մի կողմում հորեղբայրներս էին ապրում, մյուս կողմում` մորեղբայրներս: Բայց հիշարժանը մեր այգիներն էին: Հորեղբայրս` Տեր-Արթինենց Հարությունը ծաղիկներ էր աճեցնում: Ում տանը որ ուրախություն լիներ, գալիս ծաղիկ էին տանում:

Հայրս գնացել էր Պոլիս ղարիբության, սովորել էր դերձակություն և վերադարձել Վան: Մենք ապրում էինք խաղաղ, երջանիկ ու ստեղծագործական կյանքով:

Հիշում եմ Վանի 1915 թ. իրադարձությունները` ապրիլի 7-ին սկսվեց հայերի ապստամբությունը, որը մայիսի 4-ին հաղթանակով ավարտվեց: Թուրքերը շատ վայրագ էին: Շատ նշանավոր հայ մտավորականների նախօրոք բանտարկել էին: Նրանց մեջ էին Արշավիր Սոլախյանն ու իր ընկերները, որոնց բոլորին սպանել էին թուրքերը: Ամբողջ ժամանակ կրակոցները գալիս էին Քաղաքամիջում և Այգեստանում: Մերոնք սահմանափակ փամփուշտներով կռվում էին բազմահազար կանոնավոր թուրքական զորքերի դեմ, որոնք լսելով ռուսական զորքերի գալուստը` ճողոպրեցին:

Ռուսական բանակի քաղաքականությունն էր: Ստիպված ետ քաշվեցինք: Հիշում եմ, մայրս ու քույրս հաց էին թխում: Հայրս խուրջիններն էր պատրաստում, որ մեր ունեցածը տեղավորենք:

Խաչփողան փողոցից դուրս եկանք: Մեր ունեցածը բարձել էինք կովի վրա, որն իր համար անսովոր բեռը իր թիկունքից գցեց ու փախավ: Ստիպված մեր ունեցածը մենք շալակեցինք, դուրս եկանք Վանից, դեպի Բերկրի բարձրացանք:

Բանդիմահու կամուրջով անցնելիս վանեցիները շատ զոհ ունեցան: Կամուրջը նեղ էր, այնքան ցավալի էր, շատերն ստիպված էին երեխաներին գետը նետել:

Ամենից կատաղի կռիվների մենք հանդիպեցինք Բերկրիի մոտ: Ռուսական զորքերը երեխաներին վերցրել էին ռուսական ֆուրգոնների վրա, և քրդերը, որոնք էն ժամանակ վարձված էին հայերին կոտորելու համար, հարձակվեցին մեզ վրա: Ֆուրգոնները շուռ էին գալիս: Երեխաները ջուրն էին թափվում, և մեզ ուղեկցող ռուս զինվորները քրդերին քշեցին, որ ձորի բերանը բացեն: Նրանք քրդերին քշեցին, ձորի բերանը բացեցին, իրենք վերադարձան: Ինձ նստեցրել էին ֆուրգոնի մեջ: Ճանապարհին Իգդիրում մնացինք: Ոմանք դժգոհեցին, որ մենք սոված ենք ու հաց ենք ուզում:

Արաքս գետն անցանք: Եկանք, Էջմիածնի վանքի պատերի տակ գաղթականները լցված, տիֆի համաճարակից օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Վիճակը շատ ծանր էր: Տներն անգամ հիվանդանոց էին դարձել: Եղբայրս` Գուրգենը, երբ մահացավ, ես տեսա, թե ինչպես փայտը թարս ու շիտակ շարում են իրար վրա, այնպես էլ մեռելներին էին իրար վրա շարում, որ գիշերը տանեն եղբայրական գերեզմանը գցեն:

Հայրս տեսավ, որ մենք ևս պիտի մեռնենք, մեզ հավաքեց, տարավ Թիֆլիս: Այնտեղ էին հորեղբայրս` Տեր-Հարությունյաններն իրենց ընտանիքով, որոնք 1896 թ. դեպքերից հետո գաղթել էին: Ես, մայրս, հայրս, եղբայրս` Արծրուն Հարությունյանը` Արաքսյայի հայրը: Մեզ տեղավորեցին Արամյան հիվանդանոցում: Այնտեղ տիֆից վախճանվեց հայրս:

Մենք մեզ գտանք որբանոցում: Ես, քույրս և եղբայրս Բարեգործականի որբանոցում ենք մեծացել, որի շեֆությունը Հովհաննես Թումանյանն էր իրականացնում: Նա որդեգրել էր երեք տղաների` ապագա բանաստեղծ Վաղարշակ Նորենցին, գրականագետ Նորայր Դաբաղյանին և Միհրան Թյությունջյանին: Թիֆլիսի Ծիրանավոր վանքի բակում էր որբանոցը: Ուխտավորները գալիս էին մատաղ անելու, և մենք սնվում էինք, բայց հետո դժվարացավ:

Մեր հայոց լեզվի ուսուցիչ Ծերուն Թորգոմյանը հրատարակում էր «Համբավաբեր» հանդեսը, 1916 թ. մարտ ամսվա համարում լույս է տեսել մեր որբանոցի լրիվ ցուցակը: Այդտեղ ես երկու հարյուր չորս համարում եմ, ընդամենը յոթը տարեկան, եղբայրս` ինը, քույրս` տասնմեկ տարեկան: Ծնված օրս հայտնի չէր, ես գրեցի նոյեմբերի 29-ը` հայ ժողովրդի վերածննդի օրը:

Որբանոցում դրությունը շատ վատացավ: Կիսասով վիճակում ես ու եղբայրս` Արծրունը, որբանոցից փախանք, եկանք մեր հարազատների մոտ: Հորեղբայրս ասաց. – Տղաք, որու՞ հույսին եք եկել:

Եթե թուրքերը մեզ չկոտորեցին, ապա գաղթից հետո մեր ինը հոգիանոց ընտանիքից միայն ես, մայրս ու եղբայրս մնացինք:

Ես փողոցներում կոշիկ եմ ներկել: Ջուր եմ ծախել: Սիգարեթ եմ ծախել: Շապիկ չունեի: Մայրիկս հովանոցի կտորից ինձ շապիկ կարեց, որ դպրոց գնամ: Բայց ոտքիս կոշիկները երկուսն էլ նույն ոտքին էին: Ես ասացի` ես էդպես դպրոց չեմ գնա: Եղբայրս գիշերով ելել հարմարեցրել էր, և ես կոշիկները հագա:

Թիֆլիսում կար Տիգրան Նազարյանի ճաշարանը, գաղթականներին այնտեղ կերակրում էին: Իր այգու մեջ կար փայտաշեն մի թատրոն, և գաղթականներին այնտեղ քնեցնում էին բեմի գետնի վրա: Եղեռնից վերապրած վանեցիների մեջ երևի ես միակ բախտավորն էի, որ առիթ ունեցա Հայաստանից գնալ և տեսնել Վանը:

Վասպուրական հայրենակցական միության կողմից կազմակերպվեց դեպի Վան-Վասպուրական խումբ. երեսունմեկ հոգուց միայն ես էի Վանում ծնված: Վանը մ. թ. ա. իններորդ դարում հիմնադրված Տուշպա քաղաքի վրա է կառուցվել:

Մենք չորս օր մնացինք Վանում: Բարձրացանք Վանի բերդը: Հուզումնալից պահեր ապրեցինք Վանում: Ոչ մի եկեղեցի չի մնացել: Վանը վերածվել է նոր քաղաքի, որտեղ ապրում է հարյուր յոթանասուն հազար բնակիչ: Իսկ մեր ժամանակ` երեսունհինգ-քառասուն հազար էր, որի մեծ մասը հայեր էին:

Եղեռնը հիմա վերաբերում է հայկական հուշարձաններին»:

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 48, էջ 161-162: