(Քաղաքականության մեջ) Օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ...
Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
(Քաղաքականության մեջ) Օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ...
Քաղաքականությունը հեղափոխական սրբերի և քաղաքական հանցագործների դիմակայություն չէ։
Պինգ պոնգ հիշեցնող այս խաղի մեջ տուժելու է ժողովուրդը։ Սևերի ու սպիտակների սուր պատերազմում պարտվում է ժողովուրդը։ Ժողովուրդը փուլ առ փուլ հասկանալու է, որ դա սուտ կռիվ է։
Մեզ հարվածում են բոլոր կողմերից, քանի որ ոչ մի կողմի սպասումը կամ 《պատվերը》 չենք սպասարկել։
Ինչ֊որ պահերի ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ գործող իշխանությունն ու նախկին իշխանությունը պայմանավորված են։
Ով իշխանություն է դառնում, փոխվում է, սկսում եմ վախենալ իշխանություն դառնալուց։
Ես շատ եմ սիրում Հին Հռոմը, կուզեի Հին Հռոմում սենատոր լինել. Կեսարին դանակահարողների մեջ չէի լինի։
Ինչու՞ պետք է Լուսավոր Հայաստանը 《տեղավորվի》 սևերի կամ սպիտակների բաժանված ու կռիվ֊կռիվ հիշեցնող բանակներում։ Լույսը չի լինում սև կամ սպիտակ։ Լուսավորը լուսավոր է` այն հազարավոր ողջամիտ ու պարկեշտ մարդկանց աչքերում, ովքեր իրենց ապագան չեն տեսնում իրար ոչնչացնելու մոլուցքով տարված այս ճամբարներում։
Կյանքը չի ավարտվում, և ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է, իսկ բարոյականը` տևական։