Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Եկա, տեսա, քանդեցի և մնացի՞

Միհրդատ Մադաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԵԿԱ, ՏԵՍԱ, ՔԱՆԴԵՑԻ... ԵՎ ՄՆԱՑԻ՞
ԵԿԱ
2018 թվականին, միայն դեստրուկտիվ կոչերով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով՝ «Կամ ես կընտրվեմ վարչապետ, կամ Հայաստանում ընդհանրապես չի ընտրվի վարչապետ» և լկտիաբար ստելով՝ «Ուզում եմ, որպեսզի հստակ ամրագրվի, որ... մենք չենք կորցնի ոչ մի ձեռքբերում, մենք միայն առաջ կշարժվենք...»։ Ընթացքում տրվեցին բազմաթիվ խոստումներ, Հայաստանը՝ «Նյու Վասյուկի» դարձնելու, Արցախը՝ Հայաստան դարձնելու, կախարդական փայտիկի, թռիչքաձև տնտեսական աճի և այլ բազմաթիվ հեքիաթային բաների մասին։ Եվ քանի որ այս ստախոսը իր ամբողջ կյանքում զբաղվել էր ամենատարբեր ստոր մանիպուլյացիաներով գումար վաստակելով, բնականաբար ներմուծեց ժողովրդի մեջ գաղափարներ, որոնք նրան դուր եկան՝ «ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ», «ԴՈւԽՈՎ» (այստեղ իհարկե մոռանալով իր և իր թիմի ռուսատյացությունը...), «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»... և իհարկե հիմնային թեզիսով՝ «ՄԵՐԺԻՐ ՀՆԵՐԻՆ»։ Հների՞ն, ովքեր են այդ «հները», ու՞մ ի նկատի ուներ, իհարկե նա դա չպարզաբանեց, և կազմակերպեց այնպես, որ իրեն սատարող միամիտ և պարզ ժողովուրդը սկսեց սղոցել սեփական արմատները և արմատախիլ անել 5000 տարվա պատմություն ունեցող իր երկիրը։ Մերժվեցին բոլոր մշակույթային գործիչները և եկավ նոր մշակույթ՝ Հրագ և «Հուզանք ու զանգ»։ Մերժվեցին հին կրթական չափորոշիչները և եկան նոր չափորոշիչներ՝ սեռականացնող և թուրքին որպես բարեկամ դիտարկող։ Մերժվեցին «ԱԶԳ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ» գաղափարները, ու թելադրվեց կոսմոպոլիտիզմ և տոլերանտություն։ Մերժվեց «ԱՎԱՆԴԱԿԱՆՈւԹՅՈւՆ» գաղափարը, վերափոխելով այն «ավանդապաշտության» և հիմնային քարոզվելով նոր կետից սկսելու մի սին գաղափար։ Մերժվեց եկեղեցին ու կրոնը... Մի խոսքով իրականում մերժվեց այն ամենը, ինչով ՀԱՅԸ՝ ՀԱՅ ԷՐ ՀԱՄԱՐՎՈւՄ, իր ազգությանն էր պատկանում, Հայրենիք էր սիրում ու պաշտում, ընտանիք ու ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆ էր կառուցում ու դարերով գոյատևում էր, ապրում ու երազում...
ՏԵՍԱ
Գալով իշխանության (ես համոզված եմ, որ նա իր պլաններում այս ամենը ուներ մինչև 2018 թվականի բռնի իշխանափոխությունը), Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ հնարավոր է մեծ կարողություններ ձեռք բերել ամենատարբեր ճանապարհներով՝ Արցախը թուրքին ՎԱՃԱՌԵԼՈՎ, Հայաստանը թուլացնելով, ծխախոտի կոնտրաբանդային առևտուր կազմակերպելով, Ռուսաստանի թշնամիներին, ռուսական զենքը՝ միջնորդավորված վաճառելով... Իսկ ամենակարևորը, տեսավ, որ այս ժողովուրդն այնքան միամիտ է՝ կենացներին հավատացող, որ կարելի է նրան ուղղակի լկտիաբար խաբել, կերակրելով նրան կեղծ ինֆորմացիայով, ֆեյք գործարաններ բացելով, սրան-նրան բանտարկելով ու բաց թողնելով, քրեական գործեր հարուցելով, հասարակ, միամիտ ու խեղճ մարդկանց միջոցով փիարվելով, ու այդ ընթացքում լափամանից մեծ չափաբաժիններով լափելով, իր կամակատարներին էլ պարգևավճարի միջոցով «թուլափայ» նետելով ու դիրեկտիվ կերպով թելադրելով, որ օգնեն իրեն ՎԱՃԱՌԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ Ու ՀԱՐՍՏԱՆԱԼ։ Այս փուլում նա ներմուծեց ժողովրդի մեջ գաղափարներ, որոնք ժողովրդին նույնպես դուր եկան՝ «ԹՈՂԵՔ ԹՈՂ ԱՇԽԱՏԵՆ», «ԱՐՄԱՏԱԽԻԼ ԵՆՔ ԱՆՈւՄ ԿՈՌՈւՊՑԻԱՆ», «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ»... «ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈւ ԵՍ»։ Իհարկե ինչու՞ եմ ես, նա չբացատրեց, բայց ակնհայտորեն տեղի ունեցող բոլոր երևույթների պատասխանատվությունը դրեց իմ ու իմ երեխայի վրա... Ձեր և Ձեր երեխայի վրա։ Այսինքն մենք ենք ուզել, որ Փաշինյանը գա ու զենք վաճառելով հարստանա... Մենք ենք պատասխանատու որ նա կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեց ու հանձնեց Արցախը։ Մի խոսքով այն ամենում, ինչ տեղի է ունեցել այս սրիկայի իշխանության գալուց հետո, մեղավոր են այն միամիտ ու խեղճ գյուղացիները, որոնք տքնաջան քրտինքով իրենց հանապազորյա հացն են վաստակում, սևազգեստ մայրերը, ովքեր հերոս են դաստիարակել, գիտնականները, ուսուցիչները... Բոլորը... Միայն ոչ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
ՔԱՆԴԵՑԻ
Երկու տարուց ավել ժողովրդի մեջ ամենատարբեր հակահայկական գաղափարներ սերմանելով, նա հասկացավ, որ ի զորու է անել այն, ինչ ուզում է, և իրեն քննադատելու է մի ստվար զանգված, որոնց միշտ կարող է անվանել՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐ», անկախ նրանից, թե այդ մարդիկ «նախկինների» հետ որևե կապ ունեցել են թե ոչ։ Առաջինը պետք էր նեյտրալիզացնել այն լիդերին, ով կանգնած է եղել Հայաստանի պետականաշինության հիմքերում, վերջապես պետություն է կառուցել և վերաբերվում է այդ պետականությանը որպես իր զավակի։ Իրական ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻՆ, ով ամեն կերպ խանգարելու էր իրեն իրականացնել իր ցինիկ՝ Հայրենիքը վաճառելու ծրագիրը։ Ու՞մ մասին է խոսքը։ Դե իհարկե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Ֆենոմենալ է չէ՞, ամբողջ շարժումը ընթանում էր «ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻՆ» կարգախոսով, իսկ երկու տարի ապօրինի բանտարկվում է Ռոբերտ Քոչարյանը։ Ուրիշ հիմնավորում ունե՞ք։ Իհարկե ոչ։ Պարզվեց, որ չկա ոչ մի ապօրինի գործընթաց, ոչ մի «թալանված» լումա, որով կարող էին Նախագահին դատել, թե չէ պատկերացնում եք, չէ թե ինչ շոու կբեմադրվեր և ինչպես դա կհանրայնացվեր։ Մի խոսքով, երեք տարվա ընթացքում, ձեռք են բերվում պայմանավորվածություններ և Նիկոլ Փաշինյանը նպատակային, կապույտ սկուտեղի վրա մատուցում է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ Արցախը, ադրբեջանին, խայտառակելով մեր ազգն ու պատմությունը, որբացնելով մոտ 5000 հայ ընտանիք, անտուն թողելով տասնյակ հազարավոր «ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» և ասելով նրանց՝ ես ասել էի չէ, «...և այդ մեկ մարդը դու ես»։ Ադրբեջանցիները երգեր են ձոնում Նիկոլ Փաշինյանի մասին... Ադրբեջանցի զինվորները տորթեր են թխում նրա պատվին... Ադրբեջանը նրան քաղաքական ապաստանի խոստումներ է տալիս... Եվ նույնիսկ առաջարկում հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի վաճառած Հադրութի շրջանի կառավարումը վստահել նրան...
ԵՎ ՄՆԱՑԻ՞
Այո, այս ամենից հետո, նա շարունակում է մնալ և պաշտոնավարել, ճանապարհային քարտեզ գծել և խոստումներ տալ։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ նրա կարծիքով Հայ ազգի ներկայացուցիչները բացառապես ավանակներ են, որոնց ոնց ուզի այնպես էլ կխաբի։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ դեռ ակնկալիքներ ունի և պարտավորություններ՝ ադրբեջանի և թուրքիայի առջև։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ սույն ՀՈՂԱՏՈւՆ, համարում է, որ դեռ բավարար չի «ոչնչացրել» ՀԱՅ տեսակը աշխարհի երեսից։ Բավարար չի կոտրել Հայի ողնաշարը, ու ՀԱՅԸ դեռ կկարողանա ոտքի կանգնել, ու ցանկանում է լիարժեք ոչնչացնել՝ ևս կես տարի մնալով իշխանության, ֆեյքերով ապահովել մի ֆոն, թե կա ՀԱՅ, ով դեռ իրեն հավատում է...
Մենք կորցրեցին մեր պատիվն ու արժանապատվությունը, մենք կորցրեցինք մեր հայրենիքը, մենք կորցրեցինք մեր ընկերներին, ովքեր չնայելով երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի տված վայրահաչին այսօր, երկու տարի ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ 2 միլիոն դոլլար հատկացում են անում, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով զոհված մեր երեխաների դիակները մեզ հասնեն, որ նրա պատճառով մեր գերի ընկած հերոսները վերադառնան իրենց օջախներ... Արդյո՞ք ժամանակը չի հանելու մեր վարդագույն ակնոցները և ՏԵՍՆԵԼՈւ ՈՐ ԽԱԲՎԱԾ ԵՆՔ։ Արդյո՞ք մենք իրականում այնքան ավանակ ենք, որ այսքանից հետո թույլ ենք տալու որ մեզ շարունակեն խաբել՝ մեր հայրենիքի, մեր զոհված որդիների, մեր գերեվարված ու տանջամահ լինող զավակների, Դադիվանքի ու Ամարասի կորստի գնով։