Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այդ թեստն անցավ․ ԱԱԽ քարտուղար

Կցանկանայի շեշտը դնել մի քանի ուղղությունների վրա․ հաճախ հնչող հարցերից է՝ ինչո՞ւ ազգային անվտանգության ռազմավարության նախագծում Արցախի կողքին չկա Հանրապետություն բառը, ի դեպ, փաստաթղթի ամեն մի բառն ու միտքը մանրակրկիտ քննարկումից հետո են գրվել, ինչի համար հիմք է եղել վերջին 2 տարվա քաղաքականությունը, առաջվա փաստաթղթում Հանրապետությունը կա, բայց առարկայական քայլեր չեն արվել, իսկ Արցախի մասով հստակ ձեւակերպումներ կան, որոնք իրենց ստատուսով ավելի բարձր են։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած ԱԱՌ նախագծի հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի շահերն ենք ձեւակերպել 4 կետով, որոնք իրենց ենթակետերն ունեն։ Առաջնային շահերից մեկը Հայաստանի ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը եւ Արցախի անվտանգությունը։ Այսինքն՝ մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը, եւ առաջին երկուսի հետ համարում ենք Հայաստանի կարեւորագույն շահերից մեկը։ Կարդալուց պետք է ամբողջը կարդալ եւ քննարկել ամբողջապես, այլ ոչ թե հատվածաբար․ հարցեր որոնելուց պետք է տեքստը ամբողջական դիտարկել։ Շահերից մեկը դիտարկել ենք ժողովրդավարությունը, որը համարել ենք ավտանգության մաս։ Տավուշյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ փաստաթուղթն այդ թեստը անցավ։ Ադրբեջանի գործողություններն են համարվում սպառնալիք, Թուրքիան՝ այն մասով, որով աջակցում է Ադրբեջանին։ Ակադեմիական արձագանք չենք լսել։ Մեկ անգամ եղել է, բայց կուսակցական քողի տակ», ասել է Արմեն Գրիգորյանը։

Այս փաստաթուղթն օդից չի ծնվել, այն արտահայտում է այն դիրքորոշումը, որ հայտնել ենք առնվազն վերջին 2 տարիներին, ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այս ռազմավարությունը այլ ռազմավարություններից տարբերվում է մի կարեւոր պահով․ հրապարակումից 2 օր անց մենք դրա պրակտիկ կիրառումը տեսանք դրա մեջ արտահայտված մտքերի, ռիսկերի, վտանգների, արժեքների ու շահերի։ Անդրադարձ կա Թուրքիայից վտանգի, Ադրբեջանի՝ Հայաստանի համար 1 սպառնալիքը լինելու, համահայկականությանը։ Հուլիսյան դեպքերի ընթացքում այդ շահերը արտահայտվեցին, եւ կարծում եմ, ի սկզբանե մեր հռչակած արժեքներն ու փիլիսոփայությունը անցան այդ թեստը եւ ցույց տվեցին, որ Հայաստանի զարգացման ճիշտ ճանապարհ է։ Գրոտեսկային պահ կա, որ ինչ ժողովրդավարություն, երբ պատերազմի մեջ ենք։ Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ կարելի է եւ ժողովրդավարությունը զարգացնել, եւ պատերազմել, որ Բանակն է մեր ժողովրդավարության մեջքը։ Հուլիսյան օրերը կրկին ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել ուժերի հարաբերակցությունն ու դրա միտումները եւ Հայաստանը շանս ունի բարձրանալ տարածաշրջանային առումով», ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Ես առաջին անգամ կարդացի ժողովրդավարական երկրի ազգային անվտանգության ռազմավարություն, նախորդներն եմ կարդացել, նաեւ տարածաշրջանի երկրներինը, որքանով որ հրապարակված են։ Կարդալիս հասկանում ես, որ պետությունը մարդն է եւ մարդկանց շուրջն է ստեղծված, ոչ թե աբստրակտ գաղափար, այլ մարդկանց շուրջ եւ մարդկանց համար։ Այս մասին էլ ասել է քննարկման նախաձեռնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Սա ամենակարեւոր տարբերությունն է, որից ածանցյալ գալիս է ժողովրդավարության կաեւորության ընդգծումը եւ մի շարք այլ հանգամանքների ընդգծումը։ Ես ամբողջությամբ կհամաձայնեմ, որ Տավուշի սահմանին տեղի ունեցած դեպքերը փաստեցին, որ այստեղ ընկած տրամաբանությունը գործում է։ Այնպես, ինչպես գործեց հուլիսին, նախկինում ես չեմ տեսել։ Նախկինում տրամաբանությունը մի քիչ այլ է եղել, կոնֆլիկտին հանրային ընկալումներն այլ են եղել, քան այս անգամ։ Առաջին անգամ էր, որ հանրությունը կոնֆիկտին նայում էր պետության պրիզմայով։ Հանրությունը հասկանում էր, որ պետության միջիցով էր կոնֆլիկտին նայում, ոչ թե աշխարհազորով։ Հանրությունը տեսավ, որ կոնֆլիկտին եւ արտաքին սպառնալիքին նայում ենք պետության աչքերով։ Այստեղ անդրադարձ կա առողջապահությանը եւ շատ լավ, համապարփակ անդրադարձ է, բայց կրթությունը բացակայում է, որը շատ անհրաժեշտ պայման է այս բոլոր հարցերում հաջողելու համար։ Ազգի հաջողության հասնելու կարեւորագույն գրավականներից է», ասել է Դ․Իոաննիսյանը։

Ծավալուն աշխատանք է կատարված փաստաթղթի վրա, դա ակնհայտ է։ Ակնհայտ է, որ տարբերվում է նախորդ ռազմավարություններից, այստեղ պետությունն ու պետականությունն ընդգծված են որպես ազգային արժեք, կարեւոր է, որ մարդը որպես կարմիր գիծ ամբողջ ռազմավարության մեջ անցնում է։ Այս մասին նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

«Բայց այստեղ կան բացեր, որոնց կցանկանայի անդրադառնալ․ առաջինը, որ այն չլինի լոկ փաստաթուղթ, որ այն, ինչ գրված է, մենք ունենանք կյանքում, չունենանք հակառակ պրոցեսներ։ Որովհետեւ, եթե նշված է ժողովրդավարությունը որպես արժեք, որ իշխանության թեւերը պետք է տարանջատված լինեն, մենք չունենանք իշխանության մի ճյուղի ոտնձգություն մյուսի նկատմամբ, ինչը այսօր ունենք, ընդ որում, Սահմանադրության խախտմամբ։ Եթե ազգային արժեք ենք համարում ազգային միասնականությունը, հասարակությունը չտարանջատելը, ապա պետք է բացառենք, հատկապես վարչապետի մակարդակով, հասարակությունը բաժանել, մոդելավորել, ասֆլատին փռել, հատկապես քաղաքական հետապնդումները․ Օրինակ, իմ գործընկեր Դավիթ Խաժակյանի հանդեպ քրեական հետապնդում ունենք քաղաքական հողի վրա։ Ինչպես ասացի, մարդու շուրջ է ամեն ինչ կառուցված, բայց հենց մարդու մասին շատ քիչ է գրված։ Մասնավորապես, կրթությունը, ինչից պետք է սկսենք, գիտություն եւ կրթություն բաժնում գրված էր միայն բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության մասին։ Բայց դա ամբողջ կրթությունը չէ։ Գրված է պարենային անվտանգության մասին, բայց դա էլ է կրթություն, դա էլ է գիտություն։ Դու չես կարող առանց գյուղոլորտում կրթության զարգացման ունենալ պարենային անվտանգություն։ Այստեղ էլ ենք խզում տեսնում։  Լուրջ բացթողում եմ համարում Հայոց ցեղասպանության հարցը․ նույնիսկ Անկախության հչակագրում նշված է, որ Հայաստանը պետք է զբաղվի ցեղասպանության միջազգային հարցով, իսկ ռազմավարությունը թերի է, նշված է միայն, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն անհրաժեշտ է, որ կանխվեն մյուս ցեղասպանությունները։ Հետ քայլ եմ համարում, որ հատուցման մասին խոսք չկա պատմական արդարության վերականգման տեսանկյունից։ Սփյուռքի մասով․ նշված է հայապահպանության մասին, բայց ինչպես ենք դա անելու առանց մշակույթի, որի մասին բառ չկա։ Եթե մենք խնդիր չենք դնում հայ մշակույթը զարգացնելը եւ տարածելը, ապա նույնիսկ երկրի ներսում ենք ունենում հայապահպանության խնդիր։ Մշակույթ բառը կար միայն քրեական ենթամշակույթ արտահայտության մեջ, որի դեմ եւս պետք է պայքարել մշակույթով։ Առողջապահությունը ռազմավարությունում ներառված է որպես հիվանդաբուժություն, ցավոք, տարիներ շարունակ մենք այս մոտեցումն ենք ունեցել։ Թույլ անդրադարձ կա բնապահպանությանը, կարծես տնտեսագետներն են աշխատել այդ հատվածի վրա, ոչ թե բնապահպանները։ Որեւէ խոսք չկա Հայաստանի համաչափ զարգացման մասին։ Մարզերից, որոնք չեն զարգանում, մարդիկ գալիս են Երեւան, որը չի կարող բոլորին ներառել», ասել է Գեւորգ Գորգիսյանը։

Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս փաստաթղթի ի հայտ գալու կապակցությամբ, ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։

«Շատ ուրախալի էր, որ պարոն Գրիգորյանը հրավիրեց մասնակցելու նախագծի մշակմանը, քննարկմանը։ Ամեն մեկը կարող է դիտարկել ու քննարկել ռազմաքաղաքական, մշակույթի, բնապահպանական, առողջապահական ոլորտներին վերաբերող դրույթները։ Կցանկանայի առարկել պարոն Գորգիսյանին, մենք խոսում ենք զարգացման, մշակույթի, կրթության մասի՞ն, թե՞ ռիսկերի․ ազգային անվտանգության, ժողովրդի ֆիզիկական գոյության մասին։ Երբ ասում ենք ինքնաբավություն, նկատի ունենք ինքնիշխանության, էներգետիկ անվտանգության եւ այլ հարցերում ինքնաբավություն։ Մեր ռազմավարության տեսլականը դարձավ անդրադարձը բացառապես անվտանգության տեսանկյունից։ Գիտության, կրթության առանձին ռազմավարություններ կարող են մշակվել եւ իրականացվել։ Անվտանգության խորհուրդը պետք է գնահատի ռիսկերի չափելիությունը, որ կարողանանք ռիսկի մակարդակը գնահատել», նշել է Ստյոպա Սաֆարյանը։