Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Политика

Անհատական շահ, թե պետական արդյունավետ կառավարում. որը պետք է կարևորել օպտիմալացում կատարելուց

Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և բողոքում են նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում:
Սփյուռքի նախարարության աշխատակիցները գտնում են, որ նախարարությունը իր բոլոր գործառույթները պատշաճ իրականացնում է: Նրանք չեն կարծում, որ իրենց գործառույթները նույնն են, ինչ ԱԳՆ-ի գործառույթները: Նախարարության աշխատակիցները մտահոգված են նաև իրենց ապագայով, քանի որ նախարարության լուծարման հետևանքով կարող են կորցնել աշխատանքը:
Մշակույթի նախարարության աշխատակիցներն էլ դեմ են կրթության և գիտության նախարարության հետ միավորվելուն: Նրանք գտնում են, որ մշակույթը Հայաստանի այցեքարտն է, ուստի մշակույթի նախարարությանը պետք է տրվեն լայն լիազորություններ և միջոցներ՝ մշակույթը պահպանելու և ազգային արժեհամակարգի վրա ձևավորված հասարակություն ստեղծելու համար:

Մշակույթի և սփյուռքի նախարարության աշխատակիցները երեկ իրենց պահանջները ներառող նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Թե՛ սփյուռքի, թե՛ մշակույթի նախարարության աշխատակիցներն այն կարծիքին են, որ ճիշտ չէ միանգամից գնալ նախարարությունը լուծարելու կամ մեկ այլ նախարարության միացնելու ճանապարհով: Նրանք ճիշտ են համարում, որպեսզի ստուգվեն յուրաքանչյուր աշխատակցի գործառույթները, գնահատվի նրանց կատարած աշխատանքը, նոր միայն դրանից հետո գնալ օպտիմալացման ճանապարհով:

Մշակույթի նախարարության օպտիմալացումը հատկապես զարմացրել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին։

Դրան արդեն իսկ դեմ են արտահայտվել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբյանը, այլ արվեստագետներ։

Բանաստեղծ Վահե Արսենը, օրինակ, կարծում է, որ oպտիմալացումը «տխուր է, երբ մարդուն է առնչվում», իսկ նախարարություններում մարդիկ են աշխատում: Մշակույթի նախարարությունն էլ ամենազգայուն կառույցներից մեկն է, այն պետք է պահպանվի ու զորացվի։

«Հազարամյա մշակույթ և պատմություն ունեցող, համաշխարհային արժեքներ ստեղծող ազգը պարտավոր է ունենալ մշակույթի նախարարություն։ Գուցե մի այլ պետությունում, օրինակ, արաբական որևէ երկրում պարտադիր ա ունենալ նավթի նախարարություն, բայց ոչ մեր դեպքում»,- կարծում է Հարություն Պետրոսյանը։

Ուշագրավ է, սակայն, որ ընդամենը ոչ վաղ անցյալում մարդիկ քննադատում էին Հայաստանի պետական համակարգի ուռճացված լինելու փաստը և համարում էին, որ շռայլություն է Հայաստանի պես երկրում ունենալ 17 նախարարություն։ Հիմա, երբ որ գնում է օպտիմալացման աշխատանք, հիստերիա է բարձրացել։

ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը մեր հետ զրույցում ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, թե ինչ սկզբունքով պետք է շարժվել, որն է ավելի կարևոր՝ անհատական շահը, թե պետական արդյունավետ կառավարումը։ «Տարօրինակ կերպով բողոքի ալիք բարձրացավ, երբ կառավարությունը, ի վերջո, հասարակության նախկինում եղած պահանջը կատարեց` կրճատելով որոշ նախարարություններ։ Տարիներ ի վեր հարցադրում եղել է, որ այդ նախարարությունները փակման ենթակա են։ Հիմա այս բողոքի ալիքի հետ կապված մտածում եմ, որ գուցե արժե երկու մշակույթի նախարարություն և երեք Սփյուռքի նախարար ունենալ ու վերջիններից երկուսի նախարար նշանակել մեկին Հրանուշին, մյուսին՝ Հակոբյանին»,- ասաց Խաչատրյանը։

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն էլ ասաց, որ քննարկելու համար այս խնդիրը նախ պետք է հասկանալ, ուսումնասիրել, գնահատել ու նոր որոշում կայացնել։ «Մենք պետք է հասկանանք՝ որն է խնդիրը, ինչ ունենք, ինչու է պետական համակարգը մեծ, որտեղից են գալիս դրա արմատները, ինչու զարգացած երկրները ունեն 7-10 նախարարություն, իսկ մեր երկիրը՝ 17։ Բանն այն է, որ մենք ժառանգել ենք Սովետական միությունից մի մեծ համակարգ։ Վերջին տարիների բարեփոխումների ծրագիր ենք իրականացրել, բայց դեռևս այսօր պետական համակարգը մնում է այդքան մեծ։ Մենք դեռ չենք ձերբազատվել մեր հասարակության կարգավորման այն ոլորտներից, որոնք, շուկայական հարաբերությունների պայմաններում ըստ էության պետք է պատվիրակվեին մասնավոր կազմակերպություններին»,- ասաց Անտինյանը։ Նրա խոսքերով՝ օպտիմալացումը դրական գործընթաց է, բայց մինչ անելը հարկավոր է, որ լուրջ քննարկում կատարվի, պարզվի, թե ինչն է ավելորդ, ինչը պետք է փակել, նոր գնալ այդ քայլին։ «Մեր պետական համակարգը օպտիմալացվել է 20 տարի, բայց այդ կազմակերպությունները, որոնք ենթադրաբար պետք է ձեռք բերեին ինքնուրույնություն, ձեռք չեն բերել։ Պետությունը ոչինչ չի արել այդ ՊՈԱԿ-ներին, կազմակերպություններին ինքնուրույնության սովորեցնել, քանի որ այդտեղ գնացած փողերը ատկատի ձևով հետ են եկել։ Մենք պետք է հասկանանք, մենք ունենք ինստիտուցիոնա՞լ խնդիր, թե՞ ֆունկցիոնալ։ Մենք ունենք կառուցվածքի՞ խնդիր, թե՞ դա միայն նախկինում է վատ գործել»,- ընդգծեց Սերոբ Անտինյանը։