Արթուր Գևորգյանի անձնական շահն ու ամբիցիաները հայկական բռնցքամարտի զարգացման խոչընդոտ
Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արթուր Գևորգյանը շարունակում է փրփուրներից կախվել՝ հստակ տեսնելով և հասկանալով, որ ինքը բռնցքամարտի աշխարհում ու ֆեդերացիայում չստացված և չընդունված կերպար է: Չստացված կերպար լինելու գիտակցումը որոշակիորեն արդարացնում է նրա ոչ ադեկվատ պահվածքն ու հարցազրույցները: Բայց դա չի արդարացնում սեփական անհաջողությունների մեջ ուրիշներին մեղադրելը: Արթուր Գևորգյանը շատ լավ գիտի, որ բռնցքամարտի աշխարհում խժդժություններն ու դժգոհությունները հասան գագաթնակետին, երբ նա կեղծ ճանապարհով վերընտրվեց նախագահ՝ ունենալով համախոհներ միայն բռնցքամարտի աշխարհի այն ներկայացուցիչներին, ովքեր իր արտոնյալներն են: Այդ ամենը քաջ գիտակցելով Գևորգյանը ասում է, որ բռնցքամարտի աշխարհում պառակտումը սկսվել է այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ դնելու է իր թեկնածությունը 2020 թվականին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրություններում: Սա թերևս ոչ այլ ինչ է քան Գևորգյանի երազանքները, որոնք նա շփոթել է իրականության հետ:
Այսքան ժամանակ բռնցքամարտի աշխարհում որևէ լուրջ հաջողություն չգրանցած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իրեն իրավունք է վերապահում վատ մենեջմենթի մեջ մեղադրել այն մարդուն՝ ում ջանքերի շնորհիվ այսօր հայկական սպորտը իսկապես զարգացում է ապրում: Սպորտսմենները մշտապես գտնվել ու գտնվում են ՀԱՕԿ նախագահի անձնական հոգածության ներքո,ՀԱՕԿ նախագահի կողմից նրանց համար ապահովվում է մարզման համար լավագույն պայմանները: Գագիկ Ծառուկյանն է, որ հաղթանակով վերադարձած մեր մարզիկներին դիմավորում և պարգևատրում է ինչպես վայել է չեմպիոններին, հենց նրա շնորհիվ է, որ հետագայում էլ մեր մարզիկները ոչ մի բանի կարիք չեն ունենում: Այս ամենը շատ լավ գիտի նաև վերոնշյալ Արթուր Գևորգյանը, բայց դե ընդունելը նրա համար իսկապես ցավոտ է: Ցավոտ է քանզի գիտի, որ Ծառուկյանը սպորտի նվիրյալ է, իսկ ինքը միայն սեփական շահի հետևից ընկած, ամբիցիոզ և չստացված կերպար: