Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Գինեկոլոգը չի կարող գյուղատնտեսություն զարգացնել

Պարզվում է՝ նրանք, ովքեր նախկինում ոչխար էին արտահանում, հիմա էլ սկսել են խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանել: Բացի այդ, մի կողմից կենդանիներ են արտահանվում, մյուս կողմից՝ այլ երկրներից սառեցված միս է ներկրվում: Եվ այս ամենի անունը դնում են արտահանման և ներմուծման ծավալների ու տեմպերի աճ: Զավեշտալին սակայն այն է, որ այդ ցուցանիշների «արանքում» կրկին տուժում է հայ սպառողը, ում մասին ազատ շուկայի պայմաններում ո՛չ մտածող կա, ո՛չ էլ մտահոգվող:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն առաջին անգամ չէ, որ ահազանգում է գյուղոլորտում տիրող, մեղմ ասած, անմխիթար վիճակի մասին: Նրա բոլոր կանխատեսումները սկզբում թրերով են ընդունվում, հետո պարզվում է, որ իրականություն են դարձել: Զարմանալին, սակայն, այն է, որ ոլորտի պատասխանատուները հնչեցված ահազանգերին ուշադրություն դարձնելու փոխարեն բավականին ակտիվ սկսում են հերքել՝ մոռանալով, որ կգա ժամանակն ու ամեն ինչ ավելի տեսանելի կլինի: Երկար ժամանակ է՝ Բերբերյանն ահազանգում էր, որ տավարի մսի գինը բարձրանալու է: Ու եթե գոնե այս անգամ ասողին լսող լիներ, ապա տեղական մսի գինը միանգամից 1000 դրամով չէր բարձրանա

Բանն այն է, որ դեռ անցյալ տարվանից արդեն 60–65 հազար խոշոր եղջերավոր կենդանու գլխաքանակի կրճատում է եղել:

Դրա շուրջ կեսը կազմել են կաթնատու կովերը: Այսինքն, ըստ Բերբերյանի, քանի որ գյուղոլորտի բոլոր ուղղություններով անարխիայի ճանապարհով ենք առաջ շարժվել, այդ պատճառով էլ այսօր կանգնել ենք տարաբնույթ խնդիրների առջև: Բանջարեղենի ցանքատարածությունները 6500 հեկտարով են պակասել: Նվազել են նաև այգիների տարածքները, բայց ոլորտի պատասխանատուներն այդ մասին, չգիտես ինչու, չեն խոսում: Ու եթե այսօր էլ շարունակենք նույն անտարբերությամբ վերաբերվել գյուղոլորտին, ապա դժվար է պատկերացնել, թե վաղը ինչի առջև կկանգնենք:

«Գյուղատնտեսության նախարարության անցած երկու տարիների անտարբեր աշխատանքի արդյունքում այսօր ունենք մոտ 80 հազար խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազում: Այդ պատճառով էլ տեղական մսի գինը 1000 դրամով բարձրացել է: Եվ քանի որ պետական մարմինները հարցն անտարբերության մատնեցին, այս տարի նույնպես գլխաքանակի թիվը կրճատվեց մոտ 10–12 հազարով: Ուստի բնական է, որ և՛ կաթնամթերքի գինը պետք է բարձրանա, և՛ մսամթերքինը»,– ասաց Հ. Բերբերյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում կորցրած մոտ 80 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների թիվը վերականգնելու համար Հայաստանին առնվազն 5–ից 10 տարի ժամանակ է հարկավոր: Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, կա՛մ պետք է բուսակեր դառնանք, կա՛մ վարժվենք դրսից ներկրվող մսին, կա՛մ էլ մոտ երկու անգամ թանկ գնով տեղական միս ձեռք բերենք ու հագեցնենք օրգանիզմի սպիտակուցների պահանջը:

Հ. Բերբերյանը նաև տեղեկություն ունի, որ շարունակվում է Հայաստանի գյուղերից զանգվածաբար թռչնամսի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանումը: Իսկ թե ինչո՞ւ գոնե հիմա պետությունը չի արգելում կենդանիների արտահանումը, մասնագետի համար հասկանալի չէ:

«Գյուղատնտեսության նախարարությունն առաջինը պետք է մտածի մեր շուկայի սպառման, հետո նոր՝ արտահանման մասին: Պետք է ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման քվոտաներ սահմանի: Ազատ շուկան շատ լավ բան է, բայց երբ այդ ազատ շուկան հարվածում է ողջ տնտեսությանը, դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Հիմա սկսել են անասնագլխաքանակի մայրական կազմը՝ կթու կովերը, ծնող ոչխարը արտահանել: Եվ այս պայմաններում բնական է, որ պետությունը պետք է շատ մեծ զգուշավորություն ցուցաբերի և հարցերը կարգավորի, ոչ թե ձեռքերը ծալած նստի ու նայի, թե հետո ինչ կլինի»,– ասաց Հ. Բերբերյանը:

Մասնագետի խոսքով՝ պակասել է նաև խոզերի գլխաքանակը: Դեֆիցիտը վերացնելու համար նախկինում որոշում է կայացվել Բելառուսից մսամթերք ներկրել: Ստացվում է՝ տեղականը «մատաղ» է արվում մի քանիսի գրպանը լցնելու համար, իսկ տեղի բնակիչը պետք է ներկրածով բավարարվի:

«Եվ դեռ հարց է, թե ներկրվող տավարի կամ խոզի միսը չերնոբիլ յան շրջանների ռադիացված մի՞ս է, թե՞ չէ: Ամանորի նախաշեմին բելառուսական խոզի և տավարի մսով վիճակը մի փոքր կմեղմվի, բայց մտահոգությունը կմնա նույնը: Եվ ցավալին այն է, որ մենք եթե այն ժամանակ ինքնաբավ էինք, ապա հիմա մասսայական ներկրումների խնդրի առջև ենք կանգնել»,– ասաց Հ. Բերբերյանը:

Եթե Հայաստանը նորմալ կանոնակարգված վիճակագրություն ունենար, ապա ամեն ինչ հնարավոր կլինել ժամանակին վերահսկել: Բայց, քանի որ ցանկացած սեզոնային կամ ժամանակային պահանջ լուծվում է սոսկ այդ պահի համար, ուստի ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Այսինքն, կարճաժամկետ կտրվածքով խնդիրը լուծվում է, երկարաժամկետով՝ երկիրը գլորվում է անդունդ: Ստացվում է՝ խաբում ենք թե՛ մեզ, թե՛ պետությանը, իսկ խնդրահարույց հարցը թողնում ենք ապագային ու հաջորդներին:

Բերբերյանի կարծիքով, դրա պատճառն այն է, որ գինեկոլոգին իր մասնագիտության հետ կապ չունեցող ոլորտի նախարար են նշանակում, ֆիզիկոսին վստահում են գինեկոլոգի գործը և այդպես շարունակ:

«Երեք ամիս Լոնդոնի փողոցներում ման են գալիս, ասում են Լոնդոնում համալսարան եմ ավարտել: Թե երեք ամսում ի՞նչ համալսարան են ավարտում, որ գալիս են ու հզորագույն պաշտոն զբաղեցնում, ոչ ոք չգիտի: Բացի այդ, դրսում ի՞նչ գիտեն տեղի առանձնահատկությունների մասին: Ստացվում է՝ հիբրիդներին բերում ու վստահում ենք տնտեսությունը, դրա համար էլ այն ավելի շուտ քանդվում է, քան կառուցվում: Հիմա էլ գյուղատնտեսականից դառնալու ենք ՏՏ երկիր: Կարծես գյուղատնտեսությունը «դորդուբեշ» ենք արել, հիմա էլ այլ ճանապարհով ենք գնալու: Բայց պարզ է, չէ՞, որ գինեկոլոգը չի կարող գյուղատնտեսություն զարգացնել»,– ասաց Հ. Բերբերյանը:

Իսկ ինչ վերաբերում է մսի շուկային, ապա պետք է «հանգիստ» շունչ քաշենք ու հարմարվենք այն մտքի հետ, որ առաջիկա տարիներին տեղական մսի հարցը գնալով ավելի է լրջանալու: Իսկ եթե անգամ այսօրվանից ոլորտը շտկելուն ուղղված քայլեր ձեռնարկվեն, ապա մի քանի տարի հետո նոր վիճակը կշտկվի:

«Փառք Աստծո, մեր կովերն էլ, ցուլերն էլ շատ ակտիվ աշխատում են: Եթե երկիրը ճիշտ ճանապարհով զարգանա, ապա մոտ 3 տարում կլուծվի ոչխարի, իսկ մոտ 5–7 տարի հետո տավարի մսի դեֆիցիտի հարցը»,– ասաց Հ. Բերբերյանը: