Հմայակի պես «մոռացկոտներին» պետք է պարբերաբար հիշեցնել իր անցյալը
Գարեգին Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Հմայակ Հովհաննիսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում նշել է, որ օիլգարխ երևույթը պետք է արմատախիլ արվի քաղաքականությունից, և ակնարկներ է արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին:
Հմայակի տեսակետը գուցե ոչնչով չհետաքրքրեր, քանի որ նա և նրա գնահատականները վաղուց արդեն ժամկետանց են: Լինելով ամբողութւայմբ լուսանցքային դեմք՝ Հմայակ Հովհանիօյսնաը վաղուց նետվել է քաղաքաական աղբարկղը:
Սակայն Հմայակի դեպքում կա յուրահատկություն, որն էլ մեզ ստիպում է հատուկ անդրադարձ կատարել այս անձին: Բանը նրանում է, որ տարիներ առաջ Հմայակ Հովհաննիսյանը ինքն էր խնդրում Գագիկ Ծառուկյանին, որ իրեն ԲՀԿ-ի միջոցով պատգամավոր դառնալու հնարավորություն ընձեռնվի: Այս անձը, ով այսօր այսպես խրոխտ խոսում է Ծառուկյանի քաղաքական դերակատարության մասին, ժամանակին ժամերով հերթ էր կանգնում, որ արժանանար Ծառուկյանի ընդունելությանը:
Քաղաքականությունը, այո, ազդում է շատերի վրա, բայց 180 աստիճանով փոխում է միայն անսկզբունքային ու գունափոխ էությամբ անձանց: Եվ Հմայակ Հովհաննիսյանը դրանցից մեկն է: Ամենաքստմնելին այս անձի դեպքում այնէ, որ բացի քաղաքական ոլորտից, նա Ծառուկյանի դուռն է թակել նաև անձնական-ընտանեկան խնդիրներով, առողջական հարցեր լուծելու համար, և Ծառուկյանի կողմից ստացել է այն օգնությունը, որի համար հենց ինքն է դիմել:
Եվ այսօր, ժամանակին Ծառուկյանից քաղաքակայան ապաստարան խնդրող, անգամ անձնական խնդիրներով նրա դուռը գնացած ու օգնություն ստացած այս անձը Ծառուկյանի անունը շահարկելով է փորձում հիշեցնել սեփական արդեն վաղուց մոռացված գոյության մասին, թերևս մտածելով, թե մյուսներն էլ են իր պես «մոռացկոտ» ու չեն հիշում, թե ինչպես էր Համայակը ժամանակին ժամերով սպասում Ծառուկյանի ընդունարանի շեմին:
Բայց հիշողներ շատ կան, նման բաները չեն մ ոռացվում, հենց դրա համար պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնել «մոռացկոտ» Հմայակի հիշղությունը, հիշեցնել ոչ վաղ անցյալը և խորհուրդ տալ մյուս անգամ խոսալուց առաջ լավ մտածել, հետո խոսել: Եվ հատուկ խորհուրդ տալ չմոռանալ նաև կյանքի և հարաբերությունների զուտ մարդկային կողմի մասին, որորվհետև քեզ օգնած մարդու մասին չարախոսելը առնվազն մարդկային ստորություն է և դա արդեն: