Ցավալի է, որ հետհեղափոխական Հայաստանում դեռ կա «մանվելսարգսյանական քաղաքագիտությունը»
Մինաս Ասատուրի Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի բան է, երբ քաղաքագետ հորջորջված մի քանի դեմքեր թյուր կարծիք են հայտնում քաղաքական զարգացումների մասին կամ անհիմն գնահատականներ տալիս, մեկ այլ բան է, երբ վերոնշյալ մասնագետ կոչեցյալները ամբողջովին թացը խառնում են չորի հետ և իբրև վերին աստիճանի խորը վերլուծություն հրամցնում է մեզ: Սա արդեն զայրութ է հարուցում և մտածելու տեղիք տալիս, թե որքան պետք մարդու ուղեղը ծակու դատարկ լինի, որ փորձի համեմատության եզրեր գտնել մի տեղում, որտեղ դրանք սարերի ու ձորերի հեռավարություններց էլ անդին են: Մասնավորապես Գագիկ Ծառուկյանին Մանվել Գրիգորյանի հետ համեմատել փորձելով՝ նա ցույց է տալիս իր՝ ոչ ադեկվատտ ուղեղի դիապազոնը: Չէ որնրանց անուններն անգամ իրար կողքի չպետք է ու չի կարելի դնել: Ավելորդ ենք համարում այս թեման քննարկել, քանի որ բոլորի համար էլ պարզ է, թե ով ով է:
Պարզապես, երբ հետհեղափոխական Հայաստանում, նորից տեսնում ենք մանվելսարգսյանականություն՝ ասել է թե սպասարկման համար պատրաստ «քաղաքագիտություն», պարզ է դառնում, որ սա անուղղելի տեսակ է և այն կարող է արմատախիլ արվել միայն օրեքի ուժով, որի շրջանակներում հետայսու խստագույնս պատժվեն մարդկանց համբավի հետ խաղալ փորձող «զրպարտիչ-փորձագետները»: