Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Досуг

Իրավապահ մարմինները պետք է քիչ միջամտեն գործարարների գործունեությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները գործարարության զարգացման և խրախուսման նպատակով այս անգամ ունեին հետաքրքիր ենթատեքստ՝ ոչ թե իրավապահ մարմիններին բիզնեսի պաշտպանության խնդիր է դրվում, այլ հակառակը՝ հենց բիզնեսը իրավապահ մարմիններից պաշտպանության խնդիր է դրվում: Այլ կերպ ասած` իրավապահ մարմիններին հնարավորինս պետք է հեռու պահել գործարար աշխարհից:
Առաջինը՝ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը, որի մասին խոսեց վարչապետը, ենթադրում է տնտեսական հանցագործությունների դեպքում հանցակազմերի հստակեցում:
Հիշեցնենք, որ տնտեսական հանցագործություններ են համարվում ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելը, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելը, ապօրինի ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանառությունը, մաքսանենգությունը, կեղծ սնանկություն հայտարարելը և այլ դեպքեր:
ՀՀ քրեական օրենսգրքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար կիրառվում է տուգանքի, կալանքի, ազատազրկման, գույքի բռնագանձման, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մեխանիզմներ:
Երկրորդ, դա իրավապահ մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ հանդիպող միջամտություններն են: Խնդիր է դրվել իրավապահ մարմինների առջև, իրենց իրավասության սահմաններում հայեցողական լիազորություններ իրականացնելիս միմիայն ծայրահեղ դեպքերում միջամտելու տնտեսվարողների գործունեությանը: Դա անշուշտ կունենա իր դրական դերը գործարար միջավայրի խթանման համար:
Իսկապե՞ս արդարացված են այս քայլերը՝ իրավապահների միջամտությունների սահմանափակումը և տնտեսական հանցագործությունների պատիժների մեղմացումը: Կարելի է ասել, այո, կառավարությունը ճիշտ մոտեցում է որդեգրել, որոշ հանցանքներ պետք է ապաքրեականացնել: Այս հարցը ներկայումս բազմաթիվ երկրներում քննարկումների թեմա է` տնտեսական հանցագործությունների համար պատիժները պետք է մեղմացվեն, իսկ օրենքները ապաքրեականացվեն և ազատականացվեն, թե՞ պատիժներն ավելի խստանան` մեծացնելով ազատազրկման տևողությունը, ինչպես նաև տուգանքների չափը:
Առաջին դեպքում, կա կարծիք, որ տնտեսական հանցագործություն կատարած մարդը քրեական հանցագործ չէ և չպետք է քրեական օրենսգրքով դատվի, քրեական հանցագործի նման ծանր պատիժ և պատասխանատվություն կրի: Շատ դեպքերում օրենքների չիմացության պատճառով կամ թեթև խախտումների համար մարդիկ կարող են ծանր պատիժներ կրել: Իսկ ապաքրեականացված և ազատականացված օրենքների դեպքում, բիզնեսի զարգացման և օտարերկրյա ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում և գործարարները անընդհատ կաշկանդված չեն լինում հանցանք գործելու վախի բարդույթով:
Իսկ երկրորդ դեպքում, կա կարծիք, որ խիստ պատիժների իրողությունը զերծ է պահում գործարարին հնարավոր հանցագործություններից, իսկ մեղմ պատիժները բերում են հարկային պարտավորություններից խուսափմանը և տնտեսական անարխիայի: Հետևաբար, տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց համար խիստ պատիժներ են հարկավոր՝ մասնավորապես անձնական գույքի բռնագրավում, խոշոր տուգանքների գանձում և ազատազրկում, քանի որ տնտեսական հանցագործությունները պետությանը հսկայական վնաս են հասցնում և՛ բարոյական, և՛ ֆինանսական առումով, հետևաբար պատիժը նույնպես պետք է խիստ լինի:
Այս դեպքում, կարող եմ ասել, որ խիստ օրենքները և պատժաչափերը դեռևս չեն ապահովագրում հարկերի խուսափումից կամ տնտեսական հանցանքներից, դեռ ավելին, նպաստում են ստվերի ընդլայնմանը և կոռուպցիոն գործարքներին, իսկ ազատազրկումը թեկուզև ծանր տնտեսական հանցագործության համար ամենալավագույն լուծումը չէ: Պետք չէ, տնտեսական հանցանք կատարած քաղաքացուն կործանել ազատազրկման միջոցով, այլ հնարավորություն տալ իր աշխատանքի ու միջոցների հաշվին փոխհատուցել այդ վնասները:
Ամեն դեպքում, այստեղ քաղաքականությունը պետք է լինի անցումը դեպի ապաքրեականացումը: Սակայն, դրա տակ, չպետք է հասկանալ պատասխանատվությունից ազատում, այլ պատժի ձևաչափի փոփոխում: Տնտեսական հանցագործությունների դեպքում ազատազրկման փոխարեն պետք է լինի նախևառաջ այլընտրանքային պատիժների հնարավորություն:
Այստեղ կարևորը ճիշտ ուղեգիծն է, թե որ ճանապահով գնալ. իրավապահ համակարգի քիչ միջամտությունները և տնտեսական որոշ հանցագործությունների ապաքրեականացումը՝ իսկապես կօգնեն նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը և կնպաստեն բիզնեսի միջավայրի առողջացմանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: