Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей
Политика

Սեփական շահերի հանգրվանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փոփոխել է երկրի «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի 173–րդ հոդվածի այն կետը, որը պատասխանատվություն է սահմանում մարդկության դեմ գործված ոճիրների ժխտման համար՝ ներառյալ այն պարագաներում, երբ տվյալ ոճիրն իրավականորեն չի դատապարտվել Ֆրանսիական կամ միջազգային դատարանի կողմից: Օրենսդրական այս փոփոխությունը, մասնավորապես, կարող է վերաբերել Հայոց ցեղասպանության ժխտման դեպքերին:
Սա ենթադրում է նաև, որ այս որոշումը կարող է վերաբերել նաև հրեական Հոլոքոստին։ Դատարանն իր որոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի հիշյալ կետի անհրաժեշտությունը չկա, քանի որ բռնությանն ու ատելությանն առնչվող դեպքերի նկատմամբ կիրառվել և կիրառվում է «Մամուլի ազատության մասին» օրենքը:
Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը համարել է, որ այդ ամենը կհանգեցնի անորոշության և կխանգարի պատմական բանավեճերին՝ վնաս հասցնելով արտահայտման ազատությանը: Հետևաբար, Սահմանադրական խորհուրդը ցեղասպանության ժխտումը պատժելու մասին դրույթը հայտարարել է Սահմանադրությանը հակասող:
Ընթերցողը կհիշի, որ այս օրենքի ընդունումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այն ևս մեկ անգամ սրեց հայ–թուրքական, ֆրանս–թուրքական հարաբերությունները։ Դա գնահատվեց որպես հայկական լոբբինգի մեծ հաղթանակ։ Հայ դատի կազմակերպությունները և ֆրանսահայ կազմակերպությունները չզլացան յուրաքանչյուրն իրեն վերագրել օրենքի ընդունումը և Ցեղասպանության խնդրի հերթական արծարծումը։ Սակայն ամեն ինչ այդպես էլ միանշանակ չէ, ինչպես մենք ենք ներկայացնում կամ ուզում ենք ընկալել։ Սա չեն ժխտում նաև ֆրանսիական իշխանությունները՝ անգամ Ցեղասպանության ընդունման հարցում։ Գանք ըստ հերթականության։ Այն, որ հայկական հարցը և Ցեղասպանության խնդիրը հիմնականում ծառայում է որպես միջազգային խաղերի մանրադրամ, դա գաղտնիք չէ որևէ մեկի համար։ Նույն Ֆրանսիան, Ցեղասպանությունն ընդունեց մի բավականին բարդ ու խճճված փուլում։ Դա այն ժամանակ էր, երբ ԱՄՆ–ն իր դիրքերը ամրապնդել էր Եվրոպայում։ Եվրոպան հակակշռելու ոչինչ չուներ։ Իսկ Թուրքիան դիտարկվում էր տարածաշրջանում, որպես շերիֆ։ Որևէ կերպ պետք էր հակակշռել ԱՄՆ–ին, սակայն ուղղակի քայլ անել չէին կարող։ Ուստի, գնացին դաշնակցին հարվածելու ուղղությամբ։ Եթե ուշադիր նայենք այդ հարաբերություններին, ապա կտեսնենք, որ ցանկացած հակակշիռ արթնացնելու կամ ձևակերպելու մեխանիզմը կիրառելիս, անդրադարձ է կատարվում հենց Ցեղասպանության խնդրին։ Դա կարող է անել ինչպես խոշոր խաղացող պետություն միջազգային հարաբերություններում, այնպես էլ , որևէ հավակնություն չունեցող երկիր, ինչպիսին Դանիան էր։ Բայց պետք չէ մոռանալ, որ այդ երկիրը ԵՄ անդամ է, ուստի և ինչ–որ բան նորից հասկացնում էին։ Գալով Ֆրանսիայի խնդրին, պետք է փաստենք, որ այդ երկիրը զիջումներ կորզելու և Հայկական հարցը օգտագործելու մեծ փորձ ունի՚ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Դեռևս պատմական փուլում, երբ Ֆրանսիան համարվում էր Կիլիկիայի երաշխավորը և ուներ դրա մանդատը, ստիպեց Թուրքիային տնտեսական զիջումների դիմաց, որի դիմաց հրաժարվեց այդ մանդատից, թողնելով Հայկական հարցը։ Պետք չէ երազախաբությամբ զբաղվել։ Ընդամենը պետք է ունենալ հստակ քաղաքական հաշվարկ և հասկանալ, որ մարդասիրությունը, ինչպես նաև միջազգային իրավունքով սահմանված բոլոր տեսակի նորմերը կասեցվում են այն ժամանակ, երբ առաջ է գալիս այս կամ այն պետության պետական կամ ազգային շահը։
Դա միայն մեզ մոտ է ստացվում, որ մեր ազգային կամ պետական շահը երկրորդում ենք, այլոց հաճոյանալու համար։ Ֆրանսիայի այս որոշումից պետք չէ զարմանալ կամ զայրանալ։ Ֆրանսիացիներն ունեն պետականության ձևավորված մշակույթ և վաղուց, պետական շահը գերակա է այլ խնդիրների նկատմամբ։ Դատարանի սույն որոշումից հետո, եթե հետամուտ լինենք, ապա կտեսնենք, որ ֆրանսիական որոշ ընկերություններ տնտեսական արտոնություններ կարող են ստանալ Թուրքիայում և ոչ միայն։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: