Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer
Politics

Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին մանկություն ունեցածները կհիշեն հայտնի դրվագը, երբ բուժակները քննարկում են Բուրատինոյի առողջական վիճակը. «Պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ»: Մյուսն էլ հակաճառում է, թե՝ ավելի շուտ ողջ է, քան՝ մեռած: Հիմա հարց է ծագում. Հայաստանում կառավարություն կա՞, թե՞ չկա: Այսինքն՝ գոնե ֆիզիկապես այն ավելի շուտ կա՞, թե՞ ավելի շատ չկա: Ու հարցը հենց այնպես չի ծագում:

Միայն վերջին մի քանի օրերին ամենատարբեր արտաքին ու ներքին իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրի քթի տակ, գիտեք, պատերազմ է, որը կարող է ուղղակիորեն անդրադառնալ նաև մեր պետության, անվտանգության և եղած արտաքին սպառնալիքների, դրանց հետագա խորացման վրա: Ի լրումն, միայն վերջին երկու օրվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերը, մարզկենտրոններով, բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերով հանդերձ, բախվել են բնական, տարերային աղետների՝ սաստիկ կարկուտ, պոռթկուն քամիներ, պտտահողմ: Տուժել են հարյուրավոր, եթե չասվի՝ հազարավոր քաղաքացիներ: Կարկտահարվել են պտղատու այգիներ, ֆերմերային տնտեսությունների դաշտեր, փոթորկուն քամիներից ու պտտահողմից վնասվել են ենթակառուցվածքներ, տասնյակ տներ ու շենքեր, տնտեսական օբյեկտներ: Ու ի՞նչ:

Մեղքներս ի՞նչ թաքցնենք, հարգելի ընթերցողներ, այս նյութը հրապարակման հանձնելուց առաջ մի հատ էլ հպանցիկ դիտեցինք կառավարության, վարչապետի պաշտոնական կայքը, ապա նաև ֆեյսբուքյան էջը: Ոչ մի խոսք: Ոչ մի տեղեկություն՝ վերոնշյալների վերաբերյալ: Փաշինյանը նախօրեին մի գրառում էր արել Արտաշատում նորաձևակրթվելու մասին, երեկ գրել էր, թե մետրոյի կայարաններից մեկում շարժասանդուղք է փոխվել (ինչպիսի՜ տիտանական նվաճում, չէ՞): Եվ իր «հաղթաթուղթը»՝ Ավշար գյուղում 0,9 հեկտար տարածք ու մի 400 քմ էլ՝ վերադիր, վերադարձվել է համայնքին: Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե որքան ողբերգազավեշտական է «տարածք վերադարձնելու» մասին մեկի գրառումը, որն անմիջական պատասխանատվություն է կրում 11458 քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնելու և հայաթափման ենթարկելու, ապա էլի մոտ 200 քառակուսի կիլոմետր թշնամական օկուպացիայի տակ թողնելու համար: Դրա մասին շատ ենք խոսել, էլի առիթներ կլինեն:

Այստեղ այլ բան է հատկանշական. այն, որ երկրի մի զգալի տարածքում կարկտահարություն ու փոթորիկ է եղել, ահռելի վնասներ են պատճառվել, այդ թվում՝ բերքի հետ կապված, իսկ կառավարությունն ու այդ կառավարության ղեկավարը իրենց այնպես են պահում, կարծես դա ոչ մի կերպ իրենց չի վերաբերում: Ստացվում է, որ երբ Փաշինյանի կառավարությունը իր «կոմֆորտ զոնայից» դուրս է գալիս, ակնհայտ է դառնում, որ ինքն ընդհանրապես գոյություն չունի: Սաստիկ կարկտահարությո՞ւն է Գյումրիում: Է՜հ, իրենք ՔՊ-ին մերժել են, քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան մի բան կանեն, էլի: Ապարանո՞ւմ է պտտահողմ եղել: Տեղական իշխանությունները մի բան կանեն, էլի: Տավուշի մարզում կարկուտը մերկացրել է պտղատու այգինե՞րը: Երևի դեռ պետք է պարզել՝ դա սահմանազատվա՞ծ մասերում է եղել, թե՞ դեռ սահմանազատվելիք...

Կարճ ասած՝ կառավարություն, որպես այդպիսին, որպես պետական կառավարման համակարգ, չկա: Մինչդեռ այն, մեր մեջ ասած, գոյություն ունի հենց այն բանի համար, որ նման դեպքերում գործի:

Իսրայելն ու Իրանը միմյանց ռմբահարում ու հրթիռակոծո՞ւմ են: Դա ուղղակիորեն կարող է Հայաստանի վիճակի վրա՞ անդրադառնալ: Ի՜նչ հոգ: Ի՞նչ կարիք կա ինչ-որ նիստեր գումարել, որևէ բան անել: Էն է՝ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, էլի... Կարճ ասած՝ պատերազմ է, աղետ է, տո հայկական արտադրողների առաջ ռուսական, վրացական ճանապարհների փակում է և ապրանքի արտահանման խոչընդոտո՞ւմ, կառավարությունը չկա ու չկա: Եվ հակառակը՝ Փաշինյանի կառավարությունը կա, մշտաներկա է, «կոմֆորտ զոնայում» է այն ժամանակ, երբ իրեն պետք է ընդդիմության վրա հարձակվել: Ասենք, ինչո՞ւ միայն ընդդիմության: Խնդրեմ, կառավարությունն ու նրա ղեկավարը կան, երբ պետք է ընդամենը նորմալ ավտոբուս և երթուղի պահանջող քասախցիների վրա հարձակվել և, պատկերավոր ասած, ոստիկանական բռնությունների ենթարկել:

Փաշինյանական կառավարությունը կա, երբ իրեն պետք է Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել: Կառավարությունն ու հատկապես նրա ղեկավարը կան, երբ պետք է ԱԺ ամբիոնից գոռգոռալ, կառավարության նիստերի դահլիճում անիմաստ փիլիսոփայել «ա լ յա փիառ»:

Կառավարությունը կա, երբ պետք է ընտրություններին նախապատրաստվելու ենթատեքստում ինչ-որ բաներ հայտարարել, «խաղաղության խաչմերուկի» մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել և այդպես շարունակ: Երբ պետք է տուգանել, հարկային բեռը անտանելի դարձնել, ուղեվարձը թանկացնել, բոլոր այդ դեպքերում փաշինյանական կառավարությունը կա: Առավել ևս, երբ պետք է անընկալելի պարգևավճարներ ու աստղաբաշխական աշխատավարձեր ստանալ (ի՞նչ արած լինելու համար), կառավարության անդամները, նախարարները, փոխնախարարները, պատգամավորները և մերձփաշինյանական ողջ «շքախումբը» ոչ միայն կան, այլև արագորեն տեղում են...

Ու այստեղ մեկ այլ հարց է ծագում. կներեք, իսկ ո՞վ է ում համար: Չէ, բայց իսկապես, կառավարությո՞ւնն է երկրի ու քաղաքացիների համար, թե՞ «հերոս հարկատուները»՝ մի խումբ կառավարողների ու նրանց անհիմն բարձր աշխատավարձերի, հիպոտեկային շքեղ բնակարանների ու առանձնատների վարկերը մարելու և քմահաճույքներին հագուրդ տալու համար:

Առհասարակ, ըստ մտահղացման, կառավարություններն են երկրի ու ժողովրդի համար: Այն իմաստով, որ ապահովեն երկրի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու գործունեության անհրաժեշտ պայմանները՝ սկսած կրթությունից, վերջացրած տնտեսավարմամբ, իրավունքներով և այլն: Մեր մեջ ասած, էլ ինչո՞ւ ենք մենք հարկեր վճարում, ինչո՞ւ են մեր վճարած հարկերի հաշվին ապրում ու բարգավաճում կառավարության անդամներն, իրենց ղեկավարով հանդերձ, եթե նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իրենց իսկ իշխանությունը ատամներով պահելով ու ոստիկանական բիրտ ուժով ժողովրդի վրա հարձակվելով, շարունակաբար հարկերն ու տուրքերը բարձրացնելով:

Այնպես որ՝ կա՞ կառավարություն: Դե, գոնե ֆիզիկապես: Որոշ խանդավառվածների ուղղակի խնդրում ենք «ասֆալտ» չառաջարկել: Հոգնել է հասարակությունն այդ փիառի գորշությունից թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական առումով:

Եվ այստեղ ինքնըստինքյան այլ մտքեր են ծագում: Գիտե՞ք, եթե մենք պարզապես ինքնակազմակերպվեինք ու այն հարկերը, որոնք վճարում ենք այս կառավարությանը, որպես աշխատավարձ, ծառայողական մեքենա, որպես կեցավայր ու պարգևավճար, որպես գործուղման (պաշտոնական տուրիզմի) ծախս, ապա այդ գումարի կեսի կեսով կարող էինք 2-3 պրոֆեսիոնալ կառավարիչ (մենեջեր) վարձել, որը մարդավարի կզբաղվեր անմիջական պարտականություններով: Օրինակ՝ կջանար արագորեն հարթել վրացական կողմի հետ ծագած խնդիրը, որպեսզի գինեգործներն ու կոնյակագործները չտուժեն: Կվազեր Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի հողագործների, այգեգործների մոտ, կպարզեր նրանց կրած վնասների չափը, կփնտրեր ու կառաջարկեր խելամիտ լուծումներ: Անմիջապես բոլոր գործերը կթողներ ու կսլանար, օրինակ՝ Ապարան, որպեսզի հասկանար, թե ինչ վնասներ են եղել պտտահողմից, ու ինչ կարելի է անել:

Դեռ չենք խոսում Լոռու մարզն անցած տարի պատուհասած ջրհեղեղի ու դրան Փաշինյանի կառավարության «արձագանքի» մասին...

Եվ եթե նման վիճակում ու պայմաններում գտնվող երկրի մի ամբողջ կառավարության ամբողջ փորացավը որևէ հոգևորականի կուսակրոնության հարցն է, ապա անխուսափելիորեն հարց է ծագում (հռետորական). իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում