Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

New Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s Day Ucom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15 Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with Matenadaran Ameriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in Yerevan Unibank placed subordinated bonds ahead of schedule 4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTech Ucom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyan's solo concert dedicated to contemporary Armenian and swiss composers AraratBank: Caring for the Nation's Defenders IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent PlatformWhen a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024 I primi cavalieri dell'Apocalisse armenaUnibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens

«Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները փորձում են ամեն հնարավոր տարբերակով փակել Արցախի հարցը: Հայտարարում են, որ իրենք բանակցող կողմ չեն արցախցիների՝ իրենց բնօրրան վերադառնալու հարցում: Շարունակում են մեր հայրենիքի հանձնման մեղավորներ կարգել: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիշեցնում է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը: «Մեր աչքի առաջ փուլ առ փուլ, պլանավորած, նաև զոհերի առկայությամբ, ինչի մասին պատերազմից որոշ ժամանակ անց կարծես խոստովանություն արեց հենց երկրի վարչապետը (ու անհասկանալի է, որ այդ հայտարարությունից հետո մինչ այժմ նա ազատության մեջ է), հանձնեցին Արցախը՝ տանելով պլանավորած պարտության և չխորշելով հազարավոր զոհեր տալուց: Հիշենք, թե ինչպես Հայաստանի ԱԺ բարձրագույն ամբիոնից գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, թե՝ այո, կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց իր միանձնյա որոշումն էր չկանգնեցնել, շարունակել, և, այո, դրա արդյունքում էլ ավելի զոհեր եղան: Պատերազմից հետո այդ անձը սկսեց մեղավորներ կարգել: Մեղավոր կարգեց նախ մեր զինվորին, որը մինչև իր արյան վերջին կաթիլը կռվեց և հավատաց, որ իր կռիվը հանուն հայրենիքի և արդարության է, և նա պետք է հաղթի։ Սեփական իշխանությունների դավաճանության արդյունքում զոհվեց մեր զինվորը, և հանձնվեց մեր հայրենիքը: Դրանից հետո էլի շարունակեցին մեղավորներ կարգել: Մեղավորը ժողովուրդն էր, ինչու չէ՝ նաև Հայաստանի ժողովուրդը, մեղավոր էր Արցախի պաշտպանության բանակը, մի խոսքով՝ բոլորը մեղավոր էին: Այս անձն այդպես էլ իր վրա չվերցրեց ողջ պատասխանատվությունը և մեղավորությունը: Կարծում եմ, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում մեր բոլոր հայրենակիցների համար էր հասկանալի, որ դրա ողջ պատասխանատվությունը երկրի իշխանություններինն է և գերագույն գլխավոր հրամանատարինը: Այնուհետև սկսեցին դատական գործեր հարուցել գեներալների վրա, Արցախի ՊԲ հրամանատարի վրա, որը, ի դեպ, իրենց նշանակածն էր: Այնուհետև պարզվեց՝ Արցախի ժողովուրդն է մեղավոր, որ չի ուզում ադրբեջանցիների հետ Արցախում ապրել, չի ուզում ադրբեջանական դրոշի ներքո ապրել ու ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն: Բլոկադայի ժամանակ Հայաստանի վարչապետը պնդում էր, որ այլ ելք չունենք, քան Ադրբեջանի ներքո ապրելը: Հասկացան, որ մեր կամքը կոտրել հնարավոր չէ, և նույնիսկ բլոկադայի ժամանակ տասնյակ հազարանոց մեր ցույցերով, միտինգներով, ի լուր աշխարհի, Հայաստանի իշխանությունների, մեր հայրենակիցների, հայտարարում էինք, որ թեև կարող ենք լքել մեր հայրենիքը, բայց դա չենք անում՝ գիտակցելով, որ սա ևս պատերազմ է, և ընտրում ենք պատերազմի այդ տեսակը, գիտակցելով, որ նաև այդ պարագայում են զոհեր լինելու, բայց դուրս չենք գալիս և մեր անհամաձայնությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների դրսևորած քաղաքականությանը: Այդ ժամանակ բազմիցս հայտարարություններ ենք տարածել նույնիսկ ԱԺ-ի մակարդակով, որը հենց ժողովրդի կամքն է արտահայտում, որ նա դադարեցնի իր վարած ազգակործան քաղաքականությունը, որ այլևս թույլ չենք տալիս, որ նա Արցախի ժողովրդի անունից նման բանակցություններ վարի: Այսինքն, քանի դեռ Արցախի գոնե մի հատվածը հանձնված չէր, և դեռ կարող էինք ապրել մեր հայրենիքի այդ մասի մյուս հատվածում, իրեն առաջարկել էինք դադարեցնել մեր անունից որևէ բանակցային գործընթաց: Չգիտես ինչու՝ իր ականջներն այդ ժամանակ խուլ էին, աչքերը կույր էին, նա չէր լսում ու չէր տեսնում մեր պահանջն ու հորդորը և շարունակում էր բանակցել Արցախի հանձնման գործընթացի շուրջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նշում է՝ երբ իր համար «փառքով ու պատվով» 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում վերջնականապես հանձնեց Արցախը, և, ի դեմս իրեն, Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ձեռքերը թափ տվեց ու ասաց, որ այլևս իրավասու չէ որևէ հարցում խառնվելու: «Ստացվում է, որ այդ անձը, հանցագործություն գործելով, 2020 թ. պատերազմը չկանգնեցրեց հոկտեմբերի 10-ին, այնուհետև հոկտեմբերի 19-ին (որքան քիչ կլինեին այդ դեպքում մեր զոհերը), գնաց հաջորդ հանցագործությանը՝ մարդկանց բլոկադայի ժամանակ հանձնելով Ադրբեջանին, այնուհետև իր բարձրախոսներից մեկը՝ այն ժամանակ քպական պատգամավոր, հիմա՝ դեսպան, հայտարարեց՝ 150 հազար հայերին պիտի զոհեն, որպեսզի փրկեն երեք միլիոնին։ Տեսանք, որ չեն փրկել, դա դեռ նախերգանքն էր, և հիմա արդեն շարունակվում է Հայաստանի հանձնումը: Այդ հանցագործությունների շարքը դեռ շարունակվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս փուլում, ըստ նրա, կարիք կա նոր մեղավորներ կարգելու, իսկ այդտեղ լավագույն տարբերակն արցախցիներն ու Արցախի իշխանություններն են: «Նրանք անընդհատ օրակարգ են բերում ինչ-որ տխրահռչակ փաստաթուղթ: Իրենց ամեն անգամ այս հարցն եմ տալիս՝ եթե առավոտյան արթնանանք, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրած լինի փաստաթուղթ Հայաստանի լուծարման մասին, հնարավո՞ր է այդ փաստաթղթով Հայաստանի Հանրապետությունը ճանաչել լուծարված: Իհարկե, ոչ, որովհետև Սահմանադրության մեջ հստակ գրված է, թե ինչպես է ստեղծվում պետությունը, և ով ունի իրավասություն այն լուծարելու: Պետությունները ստեղծում են ժողովուրդները, հետևաբար ժողովուրդներն են իրավասու լուծարել իրենց պետությունը: Այդ տխրահռչակ փաստաթուղթը, որն, ի դեպ, չի հրապարակվել (դեռ թողնենք դա մի կողմ, համարենք, որ այն կա), որևէ իրավական ուժ չունի, և ստորագրվել է ուժի ազդեցության, թշնամու կողմից շանտաժի ներքո, և պայմանը եղել է այն, որ ժողովրդին թույլ տան դուրս գալ և չկոտորեն։ Այդ ոչ իրավական փաստաթղթով Արցախի Հանրապետության նախագահը հնարավորություն է տվել, որպեսզի ժողովուրդը չցեղասպանվի: Այդ փաստաթղթի մասին ամբողջ աշխարհում խոսում են միմիայն Հայաստանի իշխանությունները: Ստացվում է, որ դրանով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Այդ փաստաթղթի մասին չի խոսում որևէ այլ պետություն, մասնավորաբար՝ Ադրբեջանը: Նա շատ լավ է հասկանում, որ եթե խոսեր այդ մասին, ստացվում է, որ ճանաչելու էր Արցախի Հանրապետությունը՝ որպես կայացած պետություն: Ինչո՞ւ Ադրբեջանը պահանջեց դա: Վստահ եմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համագործակցության արդյունքում է եղել, որպեսզի խաղաթուղթ կամ հաղթաթուղթ տան այս իշխանությունների ձեռքը: Հետագայում Հայաստանի մեր հայրենակիցներին պետք է բացատրեին, թե ինչպես եղավ, որ 150 հազար արցախցի մնաց անտուն-անտեղ, առանց իր բնօրրանի: Սա լավագույն տարբերակն էր մոլորության մեջ գցելու մեր հայրենակիցներին, նաև կասկածներ գցելու արցախցիների սիրտը, թե ձեր սեփական իշխանություններն են հանձնել Արցախը: Սրանք մանկամիտ, տգետ քայլեր են, իրենք շատ լավ գիտեն, որ իրենց այս թեզերը կյանք չեն ունենալու, ժամանակի հարց է, բայց այդ ժամանակահատվածն օգտագործում են, որպեսզի իրականացնեն իրենց մյուս պլանները: Դա Հայաստանի այն հատվածների հանձնումն է, որը հստակ գծագրված պահանջում են թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը: Այդ ժամանակահատվածում լավագույն տարբերակն Արցախի իշխանություններին և ժողովրդին մեղավոր կարգելն է»,-ընդգծում է նա:

Չնայած Հայաստանի իշխանությունների անտարբերությանն Արցախին վերաբերող ցանկացած հարցին, միջազգային հանրությունը՝ տարբեր երկրների ու անհատների տեսքով, շարունակում է Արցախի թեման «տաք» պահել: Օրինակ՝ օրեր առաջ Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորումի ստեղծմանը: «Արդարություն» խմբակցության պատգամավորը հիշեցնում է՝ անցնող մեկուկես տարվա ընթացքում ահռելի աշխատանք են կատարել՝ փորձելով չտրվել այս իշխանությունների օրակարգին, այսինքն՝ քննադատությունը քննադատություն, իրազեկելն իրազեկել, բայց պետք է աշխատել բոլոր հնարավորություններով, որոնք ունենք: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի մեր սրտացավ հայրենակիցներին, որոնք մեզ հետ հավասարապես զգում են հայրենիքի կորուստը: Մեր հայրենակիցների շնորհիվ բավականին հաջողություններ ենք գրանցել, իհարկե, եթե այդ ամենն անեին իշխանությունները, այդ հաջողությունները կլինեին աննախադեպ: Գերազանց եմ գնահատում այն աշխատանքը և դրա արդյունքները, որ կատարվել է առանց իշխանությունների:

2023 թ. դեկտեմբերից սկսել էինք աշխատանքներ տանել հանձնախումբ ստեղծելու ուղղությամբ, որ կարողանանք միջազգային տարբեր հարթակներում նախաձեռնել և ներկայացնել Արցախի ժողովրդին: Այն ստեղծվեց Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հանձնախմբում սփյուռքահայ ազդեցիկ հայրենակիցներ ունենք, Արցախի ՄԻՊ-ն է, փոխարտգործնախարարն է, Հայաստանից՝ քաղաքագետներ և քաղաքական գործիչներ: Այս մեկ ու կես տարվա աշխատանքը բացեց նաև մեր աչքերը: Բոլոր հարթակներում ջերմ է հանձնախմբի ընդունելությունը, դրանք նաև այնպիսի հարթակներ են, որտեղ հաճախ լինում են Հայաստանի իշխանությունները: Արցախցիների իրավունքների մասով աջակցության գիտակցումը կա: Բազմիցս հայտարարում են, որ պատրաստ են Հայաստանի իշխանությունների հետ քննարկել և լուծումներ գտնել այդ հարցի ուղղությամբ, սակայն չկա Հայաստանի իշխանությունների կողմից արձագանք: Առաջարկների դեպքում Հայաստանի իշխանությունները մերժում են նման հարցերի քննարկումը: Հանձնախմբի և սփյուռքահայ մեր հայրենակիցների շնորհիվ կարողացանք տարբեր դռներից ներս մտնել: Աննախադեպ է այն, ինչ տեղի ունեցավ Շվեյցարիայում: Այս երկիրը մեկ անգամ է անդրադարձել Հայկական հարցին 2003 թվականին, խորհրդարանի ստորին պալատում փորձել են Ցեղասպանության ճանաչման բանաձև անցկացնել, որը վերին պալատում մերժվել է: Հիմա և՛ ստորին, և՛ վերին պալատում կայացվեց որոշում, որ պետք է անպայման տրամադրվի հարթակ, որտեղ արցախցիներն ու ադրբեջանցիները կորոշեն իրենց անելիքները, դա կունենա բանակցային գործընթացի ձևաչափ, որտեղ երրորդ կողմը կլինի Շվեյցարիան: Դա այն եզակի երկրներից է, որտեղ խորհրդարանի որոշումը կառավարությունն ընդունում է ի գիտություն և սկսում դա կատարել: Կատարման ժամանակահատված կա, խորհրդարանը կրճատել է այն և հրատապ համարել այս հարցի կարգավորումը: Սա արագացված ժամանակահատվածում է արվելու: Նմանատիպ աշխատանքներ տարվում են տարբեր երկրներում, և սկսում ենք արդյունքներ գրանցել նույն հարցի շուրջ նաև այլ երկրներում:

Հայաստանի Հանրապետության ղեկավարն իր վերջին հարցազրույցի ժամանակ, կրկին անամոթաբար ստելով ժողովրդին, ասաց, որ չկա գեթ մեկ երկիր, որը չճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, և չի էլ եղել այդպիսի երկիր, հետևաբար պետք է լուծարվի Մինսկի խումբը: Եթե այդ հարցը վիճելի չի եղել, ապա ի՞նչ տրամաբանությամբ է ստեղծվել Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա ձևաչափը: Սա փաստ է, որ առնվազն երեք երկիր համարել են՝ այդ հարցը լուծված չէ, Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ և Ադրբեջանի կազմում չէ: Այս անձը, որ խոսում է այդ մասին, կա՛մ չունի գիտելիքների բավարար պաշար, կա՛մ իր հետևողներին տգետ է համարում: Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, նույնը շարունակվում է: Նա էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, դա է իրեն կուլ տալու»,-ասում է նա:

Ստացվում է, որ աշխարհի համար Արցախի հարցը փակված չէ: «Այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ Արցախի հարցը ոչ թե փակված չէ, այլ անհանգստացնում է աշխարհին, որովհետև սրանով բոլորի պատկերացումներում կխարխլվի ժողովրդավար Եվրոպան, իրենց գաղափարախոսությունը մարդասիրության, իրավունքների վերաբերյալ: Եթե Արցախի, արցախահայերի հարցում աշխարհը չփորձի լուծումներ գտնել, ապա այդ քաոտիկ իրավիճակում, որտեղ միլիոնավոր մարդիկ են գլուխ բարձրացրել և նմանատիպ խնդիրների առաջ են, որով սկսվեց Արցախի հարցը, աշխարհը ոչ թե վերաձևակերպումների կգնա ու նոր աշխարհակարգ կունենանք, այլ այն կփլուզվի ամբողջությամբ: Սա նաև աշխարհի հարցն է, և այնպես չէ, որ աշխարհը զուտ մեր շահերից ելնելով փորձում է ի վնաս իր շահերի ինչ-որ բան անել: Մարդկանց իրավունքները կոպտորեն խախտվել են աշխարհի աչքի առաջ, 21-րդ դարում մարդիկ, ցեղասպանությունից մազապուրծ եղած, ստիպված գաղթել են, սա աշխարհի խնդիրն է, որը միանշանակ պետք է լուծել: Սա շատ հեշտ ու արագ լուծելի հարց է այն պարագայում, երբ մեր երկրում ունենանք այնպիսի իշխանություն, որը հակված կլինի աշխարհի հետ ունենալ նման քննարկումներ»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը