Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15 Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with Matenadaran Ameriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in Yerevan Unibank placed subordinated bonds ahead of schedule 4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTech Ucom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyan's solo concert dedicated to contemporary Armenian and swiss composers AraratBank: Caring for the Nation's Defenders IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent PlatformWhen a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024 I primi cavalieri dell'Apocalisse armenaUnibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE Board

«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Հայաստանի իշխանությունն առաջարկեց Ադրբեջանին՝ հետագա քննարկումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել: Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, հակառակը՝ շարունակում է իր պահանջների շղթան: Միջազգայնագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ այդ փաստաթուղթը հրապարակային չէ, տեքստին ծանոթ չենք, դրա համար շատ կոնկրետ դիտարկումներ չենք կարող անել: «Բայց երբ նայում ենք ընդհանուր բովանդակությունը, պատկերը, մի քանի բան կարող ենք արձանագրել: Առաջին՝ այստեղ բացարձակ գոյություն չունի հայկական օրակարգ, չկա «Խաղաղության պայմանագրի» հիմնական օբյեկտի վերաբերյալ որևէ արձանագրում: Սա է ամենակարևորը: «Խաղաղության պայմանագրի» օբյեկտը, ըստ էության, պետք է լինի Արցախյան հակամարտությունը, այսինքն՝ ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը: Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ աջակցել է Արցախի ինքնորոշման իրավունքին, այդ գաղափարին, իսկ Ադրբեջանն այն ոտնահարել է, և այդ ոտնահարումից ծագել է հակամարտությունը: «Խաղաղության պայմանագրի» մեջ չկա Լեռնային Ղարաբաղի անունը, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման թեման, այսինքն՝ հիմնական հարցը, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին է վերաբերում, հասցեագրված չէ: Երկրորդ՝ այն առավելությունները, որոնք այս շրջանում Ադրբեջանը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա փոխարեն Հայաստանը ի՞նչ է շահում, Հայաստանի ո՞ր շահերն են բավարարվում: Այդ մասին որևիցե բան չկա: Օրինակ՝ չկան ադրբեջանցի գերիներ, այսպես կոչված, պատանդներ, բայց կան հայ գերիներ, պատանդներ, կան Արցախից 150 հազար փախստականներ, և նրանց վերադարձի իրավունքն անգամ ինչ-որ կերպ ֆիքսված չէ, գուցե թողնված է Ադրբեջանի բարի կամքի՞ն: Իսկ ո՞վ կգնա Արցախ Ադրբեջանի դրոշի, ադրբեջանցի ոստիկանի կամ սպայի դիտարկման ներքո ապրելու: Մյուս կողմից՝ անվտանգային երաշխիքների վերաբերյալ նշվում է, որ որևէ երրորդ կողմի, երկրի զորք չպետք է լինի: Սա լուրջ խախտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իմաստով: Յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը վերաբերում է նաև նրան, որ այդ պետությունը կարող է իր անվտանգությունն ապահովելու գործում համագործակցել երրորդ երկրների հետ։ Այդ համագործակցությունը կարող է լինել նաև իր տարածքում այդ երկրների ռազմական կոնտինգենտ տեղակայելով: Երբ այսպիսի բովանդակություն է ամրագրվում, որ երրորդ երկրի զորք չպետք է լինի, սա ինքնիշխանության կոպտագույն խախտում է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ բովանդակությունը տեղ է գտել այդ փաստաթղթի նախագծում: Այսքանն արդեն բավական է ասելու համար, որ սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ Հայաստանի հերթական կապիտուլյացիա՝ առանց որևիցե երաշխիքի՝ ադրբեջանական հերթական ագրեսիան բացառելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Հիշեցնում է՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը շատ ծանր հարված է լինելու, որովհետև այդ հայցերից մեկն, օրինակ՝ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին: «ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը դրանից հրաժարվում է: Անունը դնում են փոխադարձ հրաժարում, իսկ դա կեղծիք է, որովհետև Ադրբեջանի հայցերը շատ սնանկ են Հայաստանի Հանրապետության դեմ, այդքանով հանդերձ էլ այս իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը որոշակիորեն հիմքեր է տվել, ուժեղացրել, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետ կապված հայցեր ներկայացնել: Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է: Հետագայում նորմալ գործունեության պարագայում հնարավոր կլիներ թույլ չտալ, որ ադրբեջանցիները արհեստական ձևով մեզ ներքաշեին իրավական գործընթացների մեջ: Հայցերից փոխադարձ հրաժարումն էլ փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ իշխանափոխությունից հետո անգամ լավագույն բանակցողին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին շատ բարդ է լինելու իրավիճակ փոխելու իմաստով, քանի որ ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի: «Այսպիսի գործունեությամբ շատ մեծ խնդիրներ են ստեղծում ապագայի համար: Գործող վարչախումբը փորձում է լուծել իր իշխանության պահպանման հարցը, իր իշխանության պահպանումը կապում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա չիրականացնելու հետ: Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի իրականացումը կարող է սպառնալ իրենց իշխանությանը, ի վերջո, ժողովրդին այդքան խաբեցին, արդյունքում՝ այսքան կորուստներ, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում: Ասացին, որ դրանով երաշխավորում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և այլն: Բայց փաստացի այս զիջումներն անում են առաջին հերթին նաև Թուրքիայի պրոտեկտորատ մտնելու և իրենց իշխանությունը երաշխավորելու համար: Սա ստեղծում է շատ դժվար մի կացություն, իրավիճակ հետագայում ազգային շահերով առաջնորդվող ուժերի համար, որպեսզի կարողանան մեր շահերն առաջ տանել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրել, Ադրբեջանի հանդեպ համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել և այլն»:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրական և պատմական Հայաստանների մասին զրույցները, ասում, որ իրական Հայաստան է հիմա կառուցում: Երևի թե իրական Հայաստան կառուցելու համար, նրա կարծիքով, պետք է հրաժարվել պատմական բոլոր արժեքներից, տեսնում ենք ոտնձգություններ Արցախի, Հայոց ցեղասպանության հարցի և մի շարք այլ կարևոր թեմաների վրա: Ինչո՞վ է վտանգավոր «իրական Հայաստան» կոչվող թեզը: «Վտանգն այն է, որ դադարում ենք լինել ազգային պետություն, «իրական Հայաստան» կոնցեպտը ազգային պետություն չլինելու և պարզապես պետություն, այն էլ՝ թույլ պետություն լինելու մասին է: «Իրական Հայաստանի» նպատակը ձևակերպվում է որպես ժողովրդի բարեկեցության ապահովում, ավելի շատ շեշտը դրվում է տնտեսական իմաստի վրա, և եթե Հայաստանի ժողովուրդն այդքան էլ չի կարևորում իր ինքնությունը, իր հայ լինելը, իր պատմական հիշողությունը, որովհետև պատմական հիշողության վրա է նաև խարսխված ինքնությունը, ապա լավ ապրելու համար պայմաններ կան, օրինակ՝ արտասահմանում, դրանով խրախուսվում է հայ ժողովրդի արտագաղթը. որոնց մոտ ավելի սուր է դրված ազգային արժանապատվության հարցերը, նրանք պարզապես չեն կարող մնալ այստեղ, դիմանալ: Կարևոր հարցն է՝ ինչո՞ւ ենք ապրում Հայաստանում, ինչո՞ւ պետք է ապրել և արարել Հայաստանում: Եթե ազգային պետություն չէ քո պետությունը, չի շեշտադրում քո ազգային ինքնության պահպանման, զարգացման, հանրահռչակման վրա, մեծ նպատակներ չի դնում, հավաքական նպատակ չի դնում, հրաժարվում է ազգային իղձերից, մեր ժողովրդի մի հատվածից ծննդավայրն են խլել, մեր հայրենիքն են խլել, մեր հայրենիքը վերադարձնելու այդ գաղափարից հրաժարումը, գերլարված, իրար հոշոտող տարածաշրջանում մեզ դարձնում է գառ գայլերի ձեռքին: Արդյունքում մարդկանց մեջ փոխվելու է հոգեբանությունը, ինքնությունը, նրանք ոչ մի դժվարության այլևս չեն դիմակայելու և դժվարությունների պարագայում նախընտրելու են իրականությունից փախչել ը: Վտանգն այն է, որ հիմք է դրվում նյութապաշտ հասարակության ձևավորմանը, որը միջազգային այսպիսի իրադրության պայմաններում չի կարող պահել պետությունը, անընդհատ մասնատվելու է, փոքրանալու է, թուլանալու է և, ի վերջո, ավարտվելու է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը