Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
uncategorized

Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵՏՄ–ի շնորհիվ Հայաստանում այս տարի զբոսաշրջության ոլորտում 37 տոկոս աճ է գրանցվել. տվյալները Հայ–ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն է վկայակոչել:

Այս տարի բոլոր տուրիստական ընկերությունները լարված են աշխատել, հետևաբար, զբոսաշրջիկների թվի ավելացում կա՝ իր հերթին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը:

Նրա հավաստմամբ՝ ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո այդ երկրից զգալի ավելացել են զբոսաշրջիկների թիվը:

«Ռուսաստանից այս տարի համեմատաբար մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել»,– նկատեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենը:

Զբոսաշրջության կոմիտեն ոլորտը զարգացնելու համար մի շարք քայլեր է ձեռնարկել, ինչը ևս նպաստել է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու հետ կապված ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվել:

«Ընկերություն կա, որ ասում է՝ ինձ մոտ այս տարի 40% աճ է եղել, մյուսի մոտ՝ 30: Միջին հաշվով՝ զբոսաշրջության ոլորտում 30% աճ է գրանցվել»,– փոխանցեց նա:

Նախորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աճ չի եղել: Դա էլ, ըստ ոլորտի ներկայացուցչի, իր հիմնավորումն ունի: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո մեր երկիր այցելողների թիվը կտրուկ նվազեց:

«Շատ կարևոր է նաև տարածաշրջանի խաղաղությունը, այս տարի խաղաղ էր»,– շեշտեց նա:

Դավոյանը տեղեկացրեց, որ աճել է նաև Լիբանանից եկող տուրիստների թիվը:

«Այդ և այլ երկրներից չվերթներ կային, որոնք ևս ազդել են զբոսաշրջության աճին»,– եզրափակեց նա:

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է՝ կազմելով 622381, ինչը 24,2%–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

 


Հերմինե Նաղդալյան. «Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու»
Աննա Բադալյան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել: ԵԽԽՎ–ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ–ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ–ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղևորության համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ Պ. Ագրամունտը դեռ շատ վաղուց պետք է հրաժարական տար:

«Իսկ հրաժարականի պատճառն ի վերջո այն է, որ նա համոզվեց՝ եվրոպական քաղաքական մտքի ներկայացուցիչների առաջ ինքը բացարձակ անընդունելի և կոռումպացված տեսակ է:

Նա իր կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ: Բայց ի շնորհիվ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների վճռական գնահատականի՝ նա հրաժարական տվեց: Պ. Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու: Այնպես չէ, որ կամավոր հրաժարական է տալիս: Սա ոչ միայն նրա անձի շուրջ ձևավորված գնահատականն է, այլև մատնանշում է այն, որ Եվրոպայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն ընդունում այդ վերաբերմունքն ու բարքերը, կոռումպացվածությունն ու անազնվությունը: Մեծ հաշվով՝ շատ ավելի լայն է նշանակությունը, քան Ագրամունտի հրաժարականը: Բացի այդ, որպես երևույթ այս հրաժարականը բացառիկ է, որովհետև ԵԽԽՎ–ի 60–ամյա կենսագրության ընթացքում նման դեպք չէր եղել»,–ասաց Հ. Նաղդալյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ ԵԽԽՎ պատմության մեջ որևէ նախագահի հանդեպ այդպիսի գնահատականներ չէին հնչել:

Անդրադառնալով հայկական պատվիրակության ազդեցությանը, պատգամավորը նշեց, որ վերջին երկու–երեք տարիների ընթացքում մեր պատվիրակությունը շատ լուրջ քաղաքականություն է վարել:

«Այդ քաղաքականությունը մենք անվանել ենք ԵԽԽՎ ինքնամաքրման և առողջացման քաղաքականություն: Մենք մի շարք նախաձեռնություններով ենք հանդես եկել և Պ. Ագրամունտի հրաժարականը առանձին հարց չի եղել: ԵԽԽՎ հիմնադիր հայրերի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կառույցը կդառնար այնպիսի կոռումպացված հարթակ, ինչպիսին էր վերջին տարիներին: Նաև մեր պատվիրակության ջանքերով, նախաձեռնությամբ ու մասնակցությամբ է, որ այդ գործընթացները բավականին առաջ են գնացել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թեև Ագրամունտը առաջին ԵԽԽՎ նախագահն է, որը հրաժարական է տալիս, բայց մինչ այդ այլ պաշտոնյաներ ևս հրաժարական են տվել:

«Այս պրոցեսն իր շարունակությունն անպայման ունենալու է: Հայկական պատվիրակությունը շատ մեծ աշխատանք է տարել: Մենք շատ պատվիրակների հետ ենք խոսել ու ներկայացրել ենք փաստեր, իրավիճակներ, հոդվածներ և հրապարակումներ ենք պատրաստել: Այդ ամենը փորձել ենք հասցնել մեր եվրոպացի գործընկերներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն ու աջակցեն այդ պրոցեսներին: Պ.Ագրամունտի հեռացումը նաև սրա արդյունքն է: Նա տեսավ, որ ոչ ոք չկա, ով կկանգնի իր կողքին ու կպաշտպանի իրեն: Բարոյահոգեբանական այդ իրավիճակը ԵԽԽՎ–ում փոխելու գործընթացը երկու տարիների ընթացքում է առաջացել, և մենք դրան մասնակցելու ջատագովներն ենք եղել»,– եզրափակեց պատգամավորը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում