Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է
Aysor.am-ը գրում է.
Սարգիս Վարդանյան անուն-ազգանունը մեր ընթերցողին գուցե դեռևս շատ բան չասի, բայց այ «Բանակումի» Արտյոմն արդեն վաղուց սիրելի ու ճանաչելի է բոլորի կողմից: Ի դեպ, Սարգիսն իրական կյանքում էլ ծառայել է. Կարմրաքարում է եղել, Առանձին հետախուզական գումարտակում: Սերիալի ուժեղ ու արդար տղան այսօր իր հերթական հաջողություններն է գրանցում, բայց այս անգամ արդեն սպորտի բնագավառում:
Հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Սարգիսը փայլուն հաղթանակ տարավ ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ՝ խոստանալով, որ նման հաղթանակները բացառիկ չեն լինելու:
Aysor.am-ի զրուցակիցը Սարգիս Վարդանյանն է:
- Սարգիս, գրեթե մեկ ամիս առաջ Թուրքիայում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տարաք ազգությամբ թուրք մարզիկի նկատմամբ: Կարևորո՞ւմ եք այն հանգամանքը, որ Ձեր հակառակորդն ազգությամբ թուրք է, թե՞ դիմացինի ազգային պատկանելությունը սպորտում նշանակություն չունի:
- Այս դեպքում նշանակություն ունի, քանի որ պատասխանատվությունդ ավելի է մեծանում: Դա միայն իմ հաղթանակը չէր, այլ՝ բոլորինս: Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պետք է նաև հաղթեի: Այլընտրանք չկար ինձ համար: Բայց, անկախ ամեն ինչից, պետք է դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես:
- Պարտվելու մտավախություն չունեի՞ք:
- Ո՛չ, նույնիսկ պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ՝ 1-ին, 2-րդ ռաունդում, բայց շտապելս ինձ խանգարեց: Մենամարտերի ժամանակ չպետք է սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է: Ի դեպ, եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, նոկաուտ էր գրանցվելու, բայց դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ մենք դրամական խոշոր պարգև կստանայինք... Բայց ոչինչ, բացարձակ առավելությամբ ենք հաղթել:
- Մրցասպարեզից դուրս ինչպիսի՞ն են հայ և թուրք մարզիկների հարաբերությունները: Ինչպե՞ս արձագանքեց Ձեր հաղթանակին:
- Մենամարտից հետո մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ ես լավ սպորտսմեն եմ: Նույնիսկ իրար հետ նկարվեցինք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում