Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Socity

«Միգուցե սրանց նպատակը ոչ թե Հայաստանը շենացնելն է, այլ Հայաստանը վերջնականապես կործանելը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թ.-ի պետական բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարիներինը»,-«Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, երբ առաջարկում ենք քննարկել պետբյուջեի նախագիծը: «Նախատեսված տնտեսական աճը բավականին համեստ է, որը միշտ բոլոր կառավարությունները նախատեսում են: Ինչի՞ վրա են սովորաբար հիմնվում: Միշտ ասել ենք, որ բիզնեսը, այսինքն՝ տնտեսության իրական հատվածը 5-ից 7 տոկոս աճ, այնուամենայնիվ, պլանավորում է և փորձում է իրականացնել իր համար: Եթե կառավարությունները ոչինչ չանեն ու չխանգարեն տնտեսական հատվածին, ապա յոթ տոկոսը շատ հեշտ ու հանգիստ հնարավոր կլինի ապահովել: Այդքան մեծ աշխատանք չեն կատարել, որ դեռ մի բան էլ յոթ տոկոսի մասին են խոսում: Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտները 300 միլիարդ և ավելիով ավելացնելուն, աստեղ արդեն Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականությունն է:

Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել: Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ մասնավորաբար Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ 300 միլիարդը, որն ավելացնում են բիզնեսի վրա՝ որպես հարկային բեռ, ուղղակի ազդեցություն է ունենալու ապրանքների և ծառայությունների գների բարձրացման վրա: «Զուգահեռ աշխատավարձը չի բարձրացվում, որովհետև բիզնեսն իր շահույթն է հաշվարկում, ու տեսեք, թե ինչ է լինելու: Բիզնեսը տեսնում է, որ շուկայում այդ գնով աշխատող այլևս չի կարողանում գտնել և ոչ թե փորձում է աշխատավարձերի բարձրացում իրականացնել, որի հնարավորությունը շատ դեպքերում օբյեկտիվորեն չունի, այլ հայկական աշխատուժին փոխարինում է հնդկական աշխատուժով: Եթե բիզնեսի համար հնարավորություն չի ստեղծվում, որ նա այնպիսի շահութաբերություն ապահովի և Հայաստանի քաղաքացու աշխատավարձը բարձրացնի, այլ փորձում է բիզնեսը փրկելու և պահելու համար բառիս բուն իմաստով «հնդիկ ներմուծել», արդեն խոսում է 2024 թ.-ի շատ ավելի աղետալի վիճակի մասին: Երկրորդը՝ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչը նույնպես բերելու է գնաճի աշխատավարձի չբարձրացման պայմաններում:

Հաջորդը՝ բյուջեի պլանավորման կապիտալ ծախսերի՝ ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծենք: Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական հնարավորությունները չենք օգտագործում: Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել:

Դասեր չեն քաղում, գուցե սխալ եմ ձևակերպում, որովհետև նպատակ ունեցող մարդն է դասեր քաղում նախորդ տարիների սխալներից: Միգուցե սրանց նպատակը ոչ թե Հայաստանը շենացնելն է, այլ Հայաստանը վերջնականապես կործանելը, դրա համար էլ այդ բյուջեն ուղղված է դրան: Բյուջեն, դրա հոդվածները, դետալներն ու էֆեկտիվությունը քննարկելն անիմաստ զբաղմունք է, քանի որ այն ուղղված չէ Հայաստանի բարեկեցությանը»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը: «Փաստը» Սարգսյանի հետ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած զրույցում անդրադարձել էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին: Նա կարծիք էր հայտնել, որ «եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ», նաև ընդգծել՝ մեր հայրենակիցների համար կարճ ժամանակում պետք է մեկնարկեն երկարաժամկետ ծրագրեր: Կառավարությունն այս ուղղությամբ քայլեր կատարե՞լ է:

«Իհարկե, ոչ: Մեր կանխատեսումներում կա՛մ չենք սխալվել, կա՛մ շատ քիչ ենք սխալվում: Այսօր, ավաղ, շատերի տրամադրություններն ուղղված են Հայաստանից արտագաղթելուն: Նեղ շրջապատում որքան հնարավոր է ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից շատերը չեն ցանկանում այստեղ վերջնականապես հաստատվել: Նույնիսկ Ռուսաստանի այս ծանր վիճակում նախընտրում են իրենց ապագան այնտեղ ստեղծել: Անձամբ տեսել եմ մարդկանց, որոնք պատրաստվում են տեղափոխվել: Արևմտյան որոշ երկրներ են ակտիվացել՝ փորձելով իրենց հետաքրքրող մասնագիտությունների կամ էլ գիտական հատվածի ներկայացուցիչներին տանել իրենց մոտ: Այսքան չարիքի մեջ մի դրական բան կա. մարդիկ ժամանել են Հայաստան, պետք է նրանց գիտելիքներն ու աշխատանքն օգտագործել Հայաստանը հզորացնելու համար, այնուհետև Արցախը վերադարձնելու մասին մտածել, նույնիսկ այդ վերջին շանսերն ենք կորցնում»,-ասում է մեր զրուցակիցը:

«Խաղաղության խաչմերուկ» դառնալը, ըստ իշխանությունների, մեր երկրի համար տնտեսական բում է ապահովելու: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ «խաղաղության դարաշրջանը», «խաղաղության խաչմերուկը» անհասկանալի ձևակերպումներ են: «Դրանք չունեն գիտական հիմնասյուն, չենք կարող բացատրել, թե ինչ տնտեսական, սոցիալական, առողջապահական, անվտանգային էֆեկտներ կարող են ապահովել: Դրանք իրենց կողմից շուկա նետած հերթական դատարկ թեզերն են: Մի բան կարող ենք կանխատեսել և հասկանալ, որ «խաղաղության խաչմերուկ» ասվածը զիջողական և նորից հայաստանակործան ծրագիր է: Եթե «խաղաղության դարաշրջանի» մեկնարկը տրվում էր Արցախի հանձնումով ու հայաթափումով, ապա երկրորդի դեպքում գուցե ինչոր խաչմերուկի բաժանեն, որտեղ հայեր չպիտի բնակվեն, և այդտեղով թուրքերը խաղաղ անցնեն: Նման դեպքում չի կարող լինել տնտեսական բում, խոսք անգամ դրա մասին լինել չի կարող:

Տնտեսությունը խաղաղությունով չի կառուցվում: Անվտանգությունը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար, բայց միակ գործոնը չէ, իսկ անվտանգության ստեղծման համար տնտեսությունն է շատ կարևոր, որպեսզի ֆինանսապես սնուցի այն: Դրանք փոխկապակցված են, բայց մենք չունենք անվտանգություն: Խոսեցինք բյուջեի մասին, այն պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է: Մեր բյուջեն ուղղված չէ ներդրումների ներգրավմանը, տնտեսական պոտենցիալ ի ստեղծմանը, զուգահեռ ներդրումային միջավայրն ավելի ենք տապալում, հարկադրույքները բարձրացնելով, ներդրողներին ասում ենք՝ Հայաստան մի՛ եկեք, սա վատ երկիր է ներդրողների համար, Վրաստանում ներդրում կատարեք: Եվ այստեղ խոսել տնտեսության բումի մասին, ուղղակի զարմանալի է: Այս մարդիկ այսքան ժամանակ չեն ասել, թե սահմանների բացումով ու «խաղաղության խաչմերուկ» լինելով ինչ ենք արտադրելու, որտեղ ենք վաճառելու և ինչ օգուտ ենք ստանալու: Մեր հարցազրույցներն ընթերցելով՝ երևի նրանց զեկուցում են, որ այսպիսի հարցադրումներ կան փորձագիտական հանրույթի կողմից, տվե՛ք սրա պատասխանը: Երբեմն նույնիսկ կառավարության ղեկավարի խոսքում տեսանելի են լինում պատասխաններ այդ դիտարկումներին, բայց դրանք լինում են անբովանդակ և լղոզված: Օրինակ՝ խոսում են գյուղատնտեսության զարգացման, պետական աջակցության տրամադրման մասին, բայց խաղողագործությունը այդքան աջակցություններից հետո այս տարի 20 տոկոս անկում է գրանցել:

Այդպես էլ չհայտարարեցին, թե Թուրքիային և Ադրբեջանին ինչ ենք վաճառելու, բայց հեշտ ու հանգիստ կարողանում են հայտարարել, թե ինչ ենք նրանցից ձեռք բերելու: Ասում են՝ կարող ենք ադրբեջանական գազ, բենզին գնել շատ ավելի մատչելի գներով: Հայաստանի տնտեսությունն այժմ կախված է Ռուսաստանից և ԵԱՏՄ շուկայից, հետո կախվածություն ձեռք կբերի ադրբեջանական և թուրքական շուկաներից: Եթե տնտեսական բոլոր թելերը կապենք նրանց հետ, մի օր այդ թելերը քանդելը շատ ավելի բարդ կլինի: Այդ ժամանակ ոչ թե կասենք՝ ռուսն ինչ ասում է, անում ենք, այլ կասենք՝ թուրքն ու Ադրբեջանն ինչ ասում են, դա էլ անում ենք: Նրանք մի օր կխոսեն գազի անջատման կամ սակագնի էական բարձրացման, բենզինի և գյուղատնտեսական արտադրանքի մատակատարումների դադարի մասին և այլն: Եվ այսպես՝ «խաղաղության խաչմերուկը» երևի կվերաձևակերպվի որպես «չարիքի խաչմերուկ»»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում