Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Ուշագրավ մանրամասներ` հայազգի օրենքով գող Արմեն Կանևսկիի մասին

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղի) գերեզմանատանը տեղի ունեցավ միջազգային կրիմինալ աշխարհի «հեղինակություններից» մեկի` Արմեն Հարությունյանի հուղարկավորությունը: Նա ավելի շատ հայտնի էր Արմեն Կանևսկի անունով:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` իրենց «գործընկերոջը» վերջին հրաժեշտը տալու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) կրիմինալ աշխարհի շատ ներկայացուցիչներ, սական գերեզմանատանը ներկա էին միայն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի թոռը և «օրենքով գող» Կամո Սաֆարյանը: Ամեն դեպքում հուղարկավորությանը ներկա շատ ու շատ մարդիկ այդ օրը Հայաստանում գտնվող մի քանի «օրենքով» հայ գողերից ու հեղինակություններից բացի ուրիշ ծանոթ մարդկանց տեսնել չէին կարող: Առավել ևս, որ հուղարկավորությանը, ըստ ավանդույթի և արարողակարգի, ակնդետ հետևում էին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Սա բնական է, և այս արարողակարգը հատուկ է բոլոր երկրների իրավապահներին:

Կրիմինալ աշխարհում կարևորագույն հարցերը լուծվում են գողական հավաքների` «սխոդկաների» ժամանակ, որոնք կազմակերպվում են հանցագործ աշխարհում «հեղինակություն ու երևելի» համարվող մարդու ծննդյան տարեդարձի, հուղարկավորության և մահվան տարելիցի ժամանակ: Այս մասին շատ լավ գիտեն նաև իրավապահները. նրանք փորձում են վերահսկել այդ հավաքները, անհրաժեշտության դեպքում նաև ձերբակալություններ են կատարում: Հատկապես հուղարկավորությունների ժամանակ ներկա են լինում նաև այնպիսի մարդիկ, պետական այնպիսի աստիճանավորներ, որոնց մասնակցության մասին երևակայել անգամ հնարավոր չէ: Այսպես եղավ նաև Արմեն Հարությունյանի` Կանևսկու պարագայում: Հայաստանյան մամուլն սկսեց անչափ եռանդուն, կարելի է ասել չափից ավելի «եռանդուն» աշխատել:

Ով էր Արմեն Հարությունյանը...

Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում, 1970 թվականին: 1997 թվականին նրան շնորհվում է «օրենքով գողի» կոչում: Այս բարձրագույն տիտղոսը նրան շնորհել է խորհրդային և ետխորհրդային շրջանի կրիմինալ աշխարհի հսկաներից մեկը` Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Կրասնոդարում գումարված գողական հավաքի ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանել են «օրենքով գողեր» Չիչխենն ու Վոլչոկը (ազգությամբ թաթար և ռուս այս հեղինակությունները Հարությունյանին տեսել ու փորձել էին ամենածայրահեղ իրավիճակներում): Այդ ժամանակ Հայաստանից հեռացած Արմեն Հարությունյանը ոչ միայն մասնակցել էր առանձին արկածախնդրությունների, այլև արդեն մականուններ ուներ` “Пухлый” («Թմբլիկ», «Փափլիկ») և «Կանևսկոյ»: Առաջին մականվան բացատրությունը կապված է նրա իրոք թմբլիկության հետ, իսկ երկրորդը ստացել է Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասի Կոնևսկոյ շրջկենտրոնում գրանցված լինելու համար: Այս հսկա երկրամասում Դեդ Հասանը և կրիմինալ աշխարհի մյուս հեղինակությունները Արմենին նշանակել էին Կուբանի գյուղատնտեսական տարածքները «նայող»: «Գողական այս պաշտոնը» ստանձնած Պուխլին հետևում էր, որ գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները ժամանակին ու կարգապահ ձևով իրենց եկամուտներից հարկ մուծեին գողական դրամարկղին` «օբշչակին»:

Արմենը աստիճանաբար հետաքրքրություններ ձևավորեց նավթային բիզնեսում (անշուշտ նավթամթերք ձեռք բերելու և վերավաճառելու իմաստով): Այս տարիներին այս բիզնեսում մեծ կարողություններ կուտակեցին հայերը, ովքեր հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ պաշարների սակավությունը` հազարավոր տոննաներով նավթամթերք էին ձեռք բերում Ռուսաստանի հարավային տարածքներում, հատկապես առավել ազատ գործող Կրասնոդարի երկրամասում, և բերում էին Հայաստան: Հասկանալի է, որ այս ներկրողները զգալի եկամուտներ ունեին: Դժգոհ չէին նաև Արմեն Կանևսկին ու նրա գործընկերները Կրասնոդարում: Հասկանալի է, որ Արմեն Հարությունյանն ու նրա ընկերները չէին հրաժարվում կրիմինալ աշխարհում մեծ տարածում գտած ավանդական գործելաոճից` շորթում, մարդկանց առևանգում, զինամթերքի վաճառք, ֆինանսական խաբեություն, թալան, գողություն:

Իհարկե, չէին կարող չբախվել Արմեն Կանևսկու և այլ հեղինակությունների շահերը: Ամենախոշոր բախումը, որքան էլ ցավալի է, տեղի ունեցավ մեր երկու հայրենակիցների` Արմեն Հարությունյանի և Ալիկ Մինալյանի` Ալիկ Սոչինսկու միջև: Ի՞նչ ունեին կիսելու այս երկու հայերը, որ չկարողացան կիսել:

Հիշեցնենք, որ Ալիկ Մինալյանը «թագադրվել է» 2000 թվականին, ամենաազդեցիկ գողեր Դեդ Հասանի և Զախարի Քալաշովի` Շաքրո-կրտսեր հովանավորությամբ (երկուսն էլ` կովկասցի): Մինալյանի «կնքահայրը» քրեական աշխարհում մեծ հարգանք վայելող վրացի «օրենքով գող» (այժմ` հանգուցյալ) Դաթիկո Ցիխելաշվիլին էր` Դաթո Տաշկենտսկին: Թագադրումից անմիջապես հետո Մինալյանը մեկնում է Հայաստան` մասնակցելու գողական հավաքին, որի ժամանակ «օրենքով գող» Արմոն թագազրկվում է: Ալիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իր մահից կարճ ժամանակ առաջ հենց ինքն է հայտնվելու խեղճուկրակ Արմոյի վիճակում:

Մինալյանի մշտական բնակության վայրը Սոչիի Խոստաժի շրջանն էր: Նա Ռուսաստանի հարավի ամենահեղինակավոր և հարուստ գողերից էր: Ալիկը Կրասնոդարում գլխավորում էր տնտեսական և ունեցվածքային ուղղվածության ծանր ու առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու մեջ մասնագիտացված հանցագործ մի խումբ: Ռուս իրավապահների ձեռքի տակ եղած տվյալով` Ալիկ Մինալյանը վերահսկում էր Սոչիում և Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափի հարակից շրջանների առևտրական մի շարք օբյեկտներ, նաև Տուապսե քաղաքի նավահանգստի մի մասը: Իսկ իր մահից քիչ առաջ Մինալյանը փորձում էր «քրեական հսկողություն» իրականացնել Կրասնոդարի երկրամասի ուղղիչ-աշխատանքային հաստատությունների, այսինքն` բանտարգելության վայրերի նկատմամբ:

Ասում են, որ Մինալյանի ավագ «գործընկերները» նրա հետ մեծ հույսեր էին կապում և նրան նախապատրաստում էին հայ «օրենքով գողերին» ու գողական դրամարկղը` «օբշչակը» հսկողի դերի համար: Սակայն նրա ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Բարեկեցությունը և անկախ, երբեմն` ամբարտավան բնավորությունը նրան վերջնականապես հանեցին «գործընկերների» դեմ: Ասում են, որ 2007 թվականի մարտին Կրասնոդար մուտք գործելու ժամանակ Մինալյանի ձերբակալությունը տեղի է ունեցել տեղի «օրենքով գողերի» օգնությամբ, և ազատությունն Ալիկի համար մի կլորիկ գումար է արժեցել: Հասկանալով, որ իր դեմ պատերազմ է հայտարարված` Մինալյանը որոշել է հակառակորդի դեմ պայքարել ձեռներեցի` բիզնեսմենի իր բնույթին ավելի բնորոշ միջոցով, այսինքն` նրանց տնտեսական հիմքերը քայքայելով: Գաղտնիք չէ, որ կրասնոդարցի շատ «օրենքով գողերի» եկամտի հիմնական աղբյուրը թմրանյութերի տարածումն է և դրա վերահսկողությունը: Ալիկ Մինալյանը մեծ պատերազմ հայտարարեց` փակելով մատակարարումների աղբյուրները:

… 2009 թվականի հունվարի 20-ի երեկոյան Կրասնոդարի “CB” սրճարանում հավաքվել էին մոտ մեկ տասնյակ «օրենքով գողեր»: Ալիկը մինչև «սխոդկայի» հավաքվելը զգում էր, որ իր գլխին սև ամպեր էին կուտակվում, սակայն չէր կարող պատկերացնել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: «Գործընկերները» խիստ մեղադրանքներ ներկայացրին. Ալիկը ոչ միայն վնասում է համատեղ «բիզնես-ծրագրերի» ժամանակ, այլև «օբշչակի» փողերն է յուրացնում: Գողական «եղբայրակցության» մեջ սա չլսված, աններելի հանցանք է, որի համար պատիժն էլ խիստ է լինում: «Սխոդկան» նախագահող Արմեն Կանևսկին առաջարկեց պարզապես «խփել Ալիկի ականջին», այսինքն` զրկել «օրենքով գողի» կոչումից: Սա ամենամեծ անպատվությունն էր Սոչինսկու համար: Նա, իհարկե, Սոչիի և Կրասնոդարի երկրամասի ամենասիրված մարդկանց թվում չէր, ավելին` շատերը նրան չէին հարգում (խոսքը շարքային քաղաքացիների և իրավապահների մասին է), սակայն հզոր էր նա, շատ հզոր: Եվ հիմա իր ընկերները, այն մարդիկ, ովքեր իր հետ երկար ճանապարհ էին անցել, իրեն մեղադրում են գողական աշխարհի մահացու մեղքերի մեջ: Ցավալին այն է, որ գլխավոր մեղադրողը Կանևսկի Արմենն է, իր լավագույն ընկերը, նա, ում հետ Ալիկը շատ ու շատ դժվարությունների միջով է անցել: Ալիկն իրեն արժանապատվորեն էր պահում, բայց հայտնվեց բացարձակ փոքրամասնության մեջ: Մինալյանը «թագազրկվեց»: Սակայն նա հույսը չէր կորցրել: Դեռևս կար վերջին դատավորը` Դեդ Հասանը, որի խոսքը վերջնական կլիներ, և որը հովանավորում էր Ալիկին: Ալիկն անմիջապես ուղևորվեց Մոսկվա… Ասում են, որ սպանվելու օրը` 2009 թվականի փետրվարի 6-ին, Մինալյանը մի քանի հանդիպում է ունեցել Մոսկվայի ամենահարգված գողերի հետ: Այդ բանակցությունները, սակայն, արդյունք չտվեցին: Հարցը լուծվեց Մոսկվայի Ինիցիատիվնայա փողոցում հնչած կրակոցներով…

Այս սպանությունից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ վարձու մարդասպանը (իսկ նրա ինքնությունը պարզվեց 6 ամիս անց` 2009-ի հուլիսին) կրակել է Արմեն Կանևսկու հանձնարարությամբ: Սակայն սա մանկամիտ բացատրություն է: Եթե Արմենը ցանկանում էր պատժել «անհնազանդ և անկառավարելի դարձած ջահելին», ապա հասել էր իր նպատակին` «թագազրկելով նրան»: «Օրենքով գողի» համար մահից ավելի դաժան բան է այս կոչումից զրկվելը: