Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Socity

«Գանձ կորցրեցինք ու այսպես մնացինք դատարկ...». Նարեկն այսօր կդառնար 21 տարեկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 9-ը 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Սերոբյանի ծննդյան օրն է, ծնվել է 2001 թ.-ին: «Երբ վարագույրը կիջնի. Նարեկը» գրքում Նարեկի կարճ, բայց իմաստալից կյանքի պատմությունն է` իր տարբեր դրվագներով: Իսկ այս պատումը մի փոքրիկ անդրադարձ է՝ նվիրված նրա տարեդարձին:«Թեպետ օրն անձրևոտ էր, բայց գրկիս մեջ գարուն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրը` տիկին Ռայան՝ հիշելով որդու ծննդյան օրը:No description available.

Տարիների ընթացքում տղան զարմացնում էր բոլորին իր հետաքրքրություններով, իր տարիքից ավելի հասուն մտածելակերպով: «Ընկերասեր էր, բարի, ազնիվ, ընկածին վեր կբարձրացներ, երբեք չէր ծաղրի, մաքուր հոգի ուներ: Բոլորն են սա փաստում, սրանք ուղղակի մոր խոսքեր չեն: Առաջին ուսուցչուհին` ընկեր Հովհաննիսյանն է պատմել. Նարեկը դասերից մեկի ժամանակ նեղսրտել է, որ ընկերը չի հասցնում հանձնարարությունը կատարել, կարո՞ղ է նրան օգնել, ուսուցչուհին թույլատրել է: Արդյունքում ընկերը Նարեկից ավելի բարձր գնահատական է ստացել, այս փաստից նա միայն ուրախացրել է, ուսուցչուհին է անգամ տարակուսել»,-նշում է զրուցակիցս:

Մի օր «Մասիսն իմ աչքերով» վերնագրով շարադրություն են գրում. «Մասիսն ու Սիսը կարծես իրենց մորից որբացած երկու զավակ լինեն, Մասիսի ձյունը գիտե՞ք ինչու չի հալչում, նրանք իրենց մորը շատ են կարոտում, երբ կգրկեն մայր Հայաստանին, կջերմանան, Մասիսի ձյունը կհալչի»,-այսպես է իր մտքերը ձևակերպել Նարեկը:No description available.

«Հայրենիքը բարձրագույն արժեք էր նրա համար: Պատահական չէ, որ իր անվան դասասենյակի բացման ժամանակ առաջին ուսուցչուհին ասաց` Նարեկը կարծես իր այբուբենը սկսել էր սովորել Հ տառից` հայ, Հայաստան, հայրենիք, հայրենասիրություն»,պատմում է տիկին Ռայան: Տղան բարձր առաջադիմություն ուներ, ցանկացած նախաձեռնություն կարողանում էր կյանքի կոչել: Դպրոցական բեմում Կոմիտասի, Մոնթեի, Վահան Տերյանի, Ջալալեդիի կերպարներն այնքան գեղեցիկ է կերտել, որ հրավիրվածները հարցրել են` տղային թատրոնի՞ց եք հրավիրել: Քաղաքապետարանի կողմից արժանացել է «Լավագույն կերպարի մարմնավորում» պատվոգրին` Երևանի բոլոր դպրոցների միջև անցկացված մրցույթում: Ավագ դպրոցում աշակերտական խորհրդի անդամ էր, ինֆորմացիոն բաժնի խմբագիրը: «Գրում էր բոլոր տոներին ընդառաջ, և իր ձայնը պիտի զնգար դպրոցի ողջ տարածքում: Ասմունքում էր, պատվոգրեր ունի: Քաղաքային մի մրցույթի ժամանակ դերասան Գուժ Մանուկյանն ասել էր` երիտասարդ, դուք մեծ բարձունքների կհասնեք, բայց, ցավոք…»,ասում է մայրիկը` հավելելով` որդին միջոցառումներին գույն հաղորդողն էր: Հարցնում եմ` մասնագիտական ուղին տարե ՞լ է դեպի արվեստին առնչվող ուղղություն:No description available.

Տիկին Ռայան արձագանքում է` ոչ, դեպի մաթեմատիկա, ընդունվել է ԵՊՀ, բայց չհասցրեց վայելել ուսանողական կյանքի բերկրանքը:

«Թումոյում էր սովորում, հասցրել էր ծրագրեր գրել: Բացի ծրագրավորումից, նաև հետաքրքրվել է «Նոր մեդիա» և «Ստեղծագրություն» բաժիններով: Տանը գրքի պակաս չկար, բայց ամեն անգամ գրախանութի կողքով անտարբեր չէր անցնում, բանակ ծանրոց ուղարկելիս ամեն անգամ իրեն գիրք ենք ուղարկել: Արկածային գրականությունից, Հարրի Փոթերին վերաբերող շարքից ոգեշնչված՝ «Թումոյում» հեքիաթ է գրել, որը շուտով լույս կտեսնի երկրորդ անգամ` «Գոբլինը և ընկերները»: Հեքիաթը կարդում ես, կարծես Նարեկի կյանքը լինի, գնաց մարդկային կյանքեր փրկելու, պարզապես իր հերոսը հետ եկավ, ինքը` ոչ: 19 տարի ապրեց Նարեկը, բայց այնքան բեղմնավոր կյանք, թե ինչպես հասցրեց, մենք էլ չգիտենք»,նշում է նա:No description available.

Ստեղծագործական «աշխատանքում» ևս գտել էր իրեն: «Վիքիպեդիայում» շուրջ 500 հետաքրքիր հոդված է հեղինակել, եղել է մոտ 1000 հոդվածի համահեղինակ, մոտ 200 հոդված մնացել է ավազարկղում, գրամարաթոն են մեկնարկել վիքիլիականները, և շարունակելու են Նարեկի գործը:No description available. 

Մեր զրույցի այս հատվածում ամեն ինչ այնքան լուսավոր էր, տիկին Ռայայի ձայնի յուրաքանչյուր երանգում զգացվում էր որդու հանդեպ անսահման սերն ու գորովանքը, կարոտը, նրա ձայնը կայուն էր, ընթացքում ժպտում էինք, զրուցում այնպես, կարծես Նարեկը չի էլ «հեռացել»: Իսկ հետո… Հ ետո պիտի խոսենք պատերազմի մասին:No description available.

«2019 թ.-ին զորակոչվեց բանակ, վեց ամիս Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում էր: Իր ստեղծագործելու ձիրքն այնտեղ էլ են նկատել, իր գրած տողերը հիմա էլ փակցված են զորամասի պատերին, ոգեշնչում են զինծառայողներին: Հպարտորեն կրում էր համազգեստը, հայրենիքն իր համար ուրիշ արժեք էր: Այնուհետև տեղափոխվեց Արցախ, ծառայում էր Հադրութի զորամասում: Հասցրեց արձակուրդ գալ, մեր վերջին հանդիպումն էր: Դրանից հետո համարյա մեկ տարի չէինք տեսնվել: Որոշել էինք իր ծննդյան օրը գնալ Արցախ: Բայց հետո կարանտին, հուլիսյան դեպքեր, որի ժամանակ ավելի երկար մնացին դիրքերում: Իջան, մի փոքր հանգստացանք, բայց հետո...»,-դադար է վերցնում տիկին Ռայան:No description available.

Ինչպե՞ս հարցնել պատերազմական օրերի մասին, թվում է, թե արդեն տասնյակ նման զրույցներից հետո պետք է ավելի համարձակ լինել պատերազմի, զինվորի վերջին զանգի մասին հարց ուղղելիս, բայց ես երբեք էլ այդ համարձակությունը ձեռք չեմ բերի: «Երեկոյան ժամերին չէր զանգահարում, միշտ ցերեկը: Այդ օրը զանգահարեց երևի ժամը իննին: Ձայնն այլ էր, վախեցած չէր: Պատճառաբանեց, թե ինժեներական աշխատանքներ են կատարել, հոգնել է: Սեպտեմբերի 27-ին կարծես խելագարված լինեինք, անհասանելի էր: Ամբողջ օրը կռվի մեջ են եղել, հարձակում է եղել դիրքերի վրա: Երեկոյան զանգահարեց: Չէի ուզում պատերազմի անուն տալ, հարցրեցի` ինչ է կատարվում, փոխարենն ինքը հարցրեց` մամ, իսկ էդտեղ ի՞նչ են ասում: «Այստեղ ասում են, որ Արցախը ռմբակոծում են»,եղավ իմ արձագանքը: Երկուսս էլ խուսափում էինք պատերազմի անուն տալուց: Նարեկը հաստատեց իմ ասածը` «նման մի բան, մի վախեցեք, մեզ նահանջ հրաման են տվել, դիրքերից հետ ենք գնում: Մինչև հիմա պահում էինք դիրքերը»: 10 կմ հետ են գնացել, ոմանք զոհվել են «բայրաքթարների» տակ, հետո տեղավորվել են թաքստոցներում, տղաները պատմում են, որ բոլորին ուժ է տվել, ոգևորել, անգամ ասել է, որ նորակոչիկներին չպետք է թողնել, որ դուրս գան թաքստոցներից: Ու ես մտածում եմ` դու իրենց ես պաշտպանել, իսկ քեզ ով պիտի պաշտպաներ, տղես…»,-նորից դադար:

16 օր է տևել Նարեկի կռիվը: Հավաքագրելով բոլորին` այդտեղից ուղարկել են Ֆիզուլի` Կարախամբելին պաշտպանելու` ամենավտանգավոր տեղերից մեկը: ԱԹՍ-ի հարված, թիրախավորել են Նարեկին ու ընկերոջը: ԱԹՍ-ի հարվածից Նարեկը փրկվել է: Հանել են խրամատից, ողջ ճանապարհին խոսել է` Երևանից եմ, Կոմիտասից, ծնողներ ունեմ, ընտանիք, մեծ քույր... Միայն մեկ բեկոր, որը հայտնվել էր թոքի մեջ, պատռվածք և ներքին արյունահոսություն: Չեն հասցրել հիվանդանոց... Հ ոկտեմբերի 13-ին Նարեկը զոհվել է: «Մինչև հոկտեմբերի 12-ը կապի մեջ ենք եղել իր հետ: Երբ հաջորդ օրվանից մի քանի օր շարունակ զանգ չստացա, հասկացա, թե ինչ է կատարվել: Մի փոքրիկ հույս կար, որն էլ վերջում մարեց: Հետո ընկերոջ մահվան բոթը լսելով՝ համոզվեցի` Նարեկս չկա: Հրամանատարի հետ խոսեցինք, ասաց, որ Նարեկը վիրավոր էր, հիվանդանոցներում փնտրեք: Մի ամիս իրեն փնտրել ենք: Մեծամորում հայրը շատ պատահական համակարգչի վրա տեսնում է Նարեկի նկարը: Ո ՞ւր է իմ երեխան, ասում են` մի ամիս է, ինչ այստեղ է»,-շարունակում է տիկին Ռայան:

«Հեռախոսային վերջին խոսակցության ժամանակ կարծես հրաժեշտ տար` լավ մնացեք, մամ ջան, չվախենաք, թուրք շները փոշմանելու են... Հետո քրոջ` Աննայի հետ էր խոսել: Ասաց` Նարեկ, խոսք տուր, որ տուն ես գալու: Քուր ջան, խոսք եմ տալիս, բայց, Ան, մամային լավ կնայես: Աղջիկս վերջերս է ինձ պատմել իրենց զրույցի այս հատվածի մասին: Երևի այնպիսի տեղում է եղել, որ կանխազգացում է ունեցել, որ գուցե այդտեղից չկարողանա դուրս գալ: Շրջափակման մեջ են եղել` առանց սննդի ու ջրի, հետո երբ պատմում են ամենը, ուղղակի խելագարվում ես: Սա պատերազմ չէր, ցեղասպանություն էր: Նարեկը կարծես մեզ ինչ-որ բան սովորեցնելու համար էր ծնվել, գանձ կորցրեցինք, ու այսպես մնացինք դատարկ: Ոչ միայն մենք, այլ հայրենիքը կորցրեց իր զավակներին»,-եզրափակում է տիկին Ռայան:

Հ. Գ. Նարեկ Սերոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով: Կոմիտաս 39 հասցեում նրա անունով հուշաղբյուր է բացվել, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի Ռազմագիտության դասարանն անվանակոչվել է Նարեկի անունով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում