Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
Socity

Ու քանի դեռ չունենք պատասխաններ՝ գոնե լռեք․Զոհրաբյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հայրենասիրական պաթոսին մնաց ուղիղ 6 ժամ

Տպավորություն է, որ շատերը վայրկյանաչափը միացրած սպասում էին սեպտեմբերի 27-ին, որ բոլոր հնարավոր վիրտուալ ու ոչ վիրտուալ տիրույթները ողողեն անիմաստ, անկապ, լալահառաչ պաթոսով։ Պաթոսի հիթ-շքերթը սկսվեց երեկվանից ու 6 ժամ անց բոլորը կմոռանան մարդասպան պատերազմը, կմոռանան լեգիտիմ հարցադրումները, որ որեւէ մեկը չի տալիս ու կյանքը կմտնի «День Сурка»-ի տրադիցիոն հունի մեջ։

Ու քանի դեռ այս պատերազմի հարցականները պատասխաններից մի քանի հազար անգամ շատ են, քանի դեռ մենք չենք տվել ու չենք ստացել շատ լուրջ եւ խորքային հարցերի պատասխաններ, քանի դեռ մենք չգիտենք՝ քանի՞ զոհ, քանի՞ ռազմագերի, քանի՞ անհետ կորած ու քանի անթաղ տղա ունենք, էս պաթոսը զզվելի է՝ անճաշակ ու ջղայնացնող։
Ու քանի դեռ չունենք պատասխաններ՝ գոնե լռեք, կամ՝ լռենք։ Բոլորս։

Իմ գործընկերը մի քանի կոնցեպտուալ հարցեր է բարձրացրել, որոնք, իմ վստահ համոզմամբ, պիտի դառնան հանրային առողջ հարթակների քննարկման օրակարգ։ Ու քանի դեռ բավարարվելու ենք ֆեյսբուքներում հալած մոմերի նկարներ դնելով ու՝ «կներեք մեզ, տղերք» տեքստով պաթոսախեղդ անելով, ավելի լավ է սուս մնանք։

Եւ այսպես՝

Հուլիսյան դեպքեր։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

Ինչո՞ւ էր իշխող խմբակցության ղեկավարը պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում, որ Թուրքիան հնարավոր պատերազմին չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում այդ հայտարարությունը։ Ի դեպ, այդ անձը հիմա ԱՄՆ-ում դեսպան է։

Ստվերային բանակցություններ։ Ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ։

Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխվել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ 7700-ը հավի ճուտ չեն, որ աննկատ բերվեն։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ-ի, Մինսկի խմբի հետ։

Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Պետության շահի տեսակետից շատ կարևոր է մասնակիցների անհատական հայտնած կարծիքը կամ անհատական լռությունը. նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոմանք էլ՝ ինքնաինդուլգենցիա ձևակերպած։

Պետության շահի տեսակետից՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է լռելյայն գալ կոնսենսուսի՝ մեղավոր համարել միայն Նիկոլին։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Հ. Գ. Ես միանում եմ բոլոր այս հարցադրումներին եւ ահա՛ սրա շուրջ պիտի լինի հանրային լուրջ դիսկուրս։

Իսկ մնացյալը դատարկ աղմուկ է»։