Մակաբույծն անում է իրենը, ինչքան կարող է
Լրագիր\ Անկախության սկզբին, երբ քաղաքական-հոգեբանականից լրիվ անտեղյակ էի, մտածում էի, թե իշխանավորն էլ է “մարդ”, բա ինքը չի՞ տեսնում- հասկանում, որ իր արածը սխալ է, ու սկսում էի միամիտ-միամիտ իրեն հուշել "ճիշտը"։
Հետո սկսեցի հասկանալ, որ իշխանավորին քո հասկացած “ճիշտը” չէ պետք, այլ իր շահը։ Ու սկսեցի միամիտ-միամիտ ընդդիմադիրին հուշել, թե ոնց իշխանավորի “հախից գա”։
Հետո սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիրին էլ քո հասկացածը չէ պետք, այլ իր նարցիսությունը։ Ու սկսեցի միամիտ-միամիտ դա նկարագրել, որ կողքի ոչ նարցիսները դրա “հախից գան”։
Հետո սկսեցի հասկանալ, որ կողքիններին ոչ նարցիսն է պետք, ոչ դու, ու ոչ էլ ինքն իրեն է պետք, որովհետև ինքը թքած ունի իր ներկայի ու ապագայի վրա, քանի որ 15 դար շարունակ նույնն է եղել, երբ ամեն պահի երևելիները մարդկանց մեջ շարունակաբար սպանել են մարդուն, նսեմացրել նրան, հետապնդել, արտաքսել երկրից ու երբևէ չեն պատժվել։
Մինչ ես իմ միամիտ-միամիտ ու անհեռատես հուշարարությամբ էի զբաղված, այդ տարիներին հայկական հանրային հրապարակում չհայտնվեց մասնագետ մեկը, կամ որևէ կուսակցություն, որը “բոբո” իշխանություններին անատամ միտինգով գցելու փոխարեն մարդկանց մարդ արարածի էության ու քաղաքագիտականի տարրականը կուսուցաներ, մեր արժեքայինի դեֆեկտները ցույց կտար ու կոչ կաներ նորովի մտածելու ու վերակերտվելու։
շարունակությունը՝ կայքում