Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Socity

Նա գնաց իր ծնունդը նշելու և իր լուսանկարներով կամ տեսանյութերով հասարակությանը մոլորեցնելու փորձ անելու, թե իբր աշխարհն իրեն ճանաչում է․ Աշոտյանը՝ Փաշինյանի Եվրոպա այցի մասին

Tert.am-ը Հայաստանի Հարապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ զրուցել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 1-2-ին Փարիզ և Բրյուսել աշխատանքային այցերի մասին։ Նրա խոսքով՝  դրսի աշխարհը, արտաքին մեր գործընկերները շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն։ Նրա այցերը զուտ ձևական, կոսմետիկ, դեկորատիվ բնույթ են կրել, որևէ բովադակային հարց խայտառակ եղած, իր երկրի ներսում վերջին հայհոյանքներին արժանացած վարչապետի հետ որևէ լուրջ միջազգային գործընկեր իրականում չի քննարկի՝ հատկապես առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»- ասում է նա։

-Պարո՛ն Աշոտյան, Նիկոլ Փաշինյանը անցած երկու օրերը աշխատանքային այցերով եվրոպական մայրաքաղաքներում էր՝ նախ Փարիզում, հետո՝ Բրյուսելում։ Մինչ յուրաքանչյուրի մասին առանձին խոսելը, նախ Ձեր տպավորությունը կուզեի իմանալ այցերից ընդհանուր առմամբ՝  արդյոք նպատակայի՞ն էր ընտրված պատվիրակության կազմը, ի՞նչ նպատակ ունեին դրանք։

-Նոյեմբերի 9-ի խայռատակ կապիտուլյացիայից հետո ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի լեգիտիմություն՝ ոչ ներքին, ոչ էլ արտաքին։ Նա այլևս իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը: Դրսի աշխարհը, արտաքին մեր գործընկերները շատ լավ գիտեն այդ մասին, և Նիկոլ Փաշինյանը չունի նաև արտաքին լեգիտիմություն։ Նրա այցերը զուտ ձևական, կոսմետիկ, դեկորատիվ բնույթ են կրել, որևէ բովադակային հարց խայտառակ եղած, իր երկրի ներսում վերջին հայհոյանքներին արժանացած վարչապետի հետ որևէ լուրջ միջազգային գործընկեր իրականում չի քննարկի՝ հատկապես առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Ֆիքսեմ նաև, քանիցս ասել եմ, կրկնեմ, որ արտաքին աշխարհի կոնսենսուսն է նաև, որ Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն՝ գոլորշին բաց թողնելու և ի դեմս Հայաստանի ստաբիլ քաղաքական, տարածաշրջանային գործընկեր լինելու համար։ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել այն գործոնը, որը կարող է արտաքին աշխարհում ներկայացնել ստաբիլ, արժանահավատ, կանխատեսելի և քաղաքական առաջորդության լեգիտիմ կերպար։ Չեմ բացառում, որ հասարակության մեջ տարածված այն վարկածը, որ «մարդը գնացել է իր ծնունդը եվրոպաներում նշելու» ամենակենսունակներից մեկն է։ Իհարկե, նա գնացել է դուրս, որպեսզի հասարակությանը ևս մեկ անգամ մոլորեցնի, թե իբր ինքը ունի արտաքին լեգիտիմություն, այնինչ թե՛ բանակցությունների բովանդակությունից, թե՛ հանդիպումներում եղած դատարկությունից պարզ է, որ դա ընդամենը շղարշ էր։

-Առաջին օրվա այցը Փարիզում էր, որտեղ Փաշինյանը հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային Ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերեր Լարշեի, Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ։ Այցի քննարկման գլխավոր թեմաները եղել են ադրբեջանական զինուժի ՀՀ տարածքում տեղակայվելը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մակրոնը մասնավորապես հայտարարել է, որ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի կողմերը դեէսկալացիայի հասնեն, և հաստատվի երկխոսություն»։ Ի՞նչ եք կարծում՝ իրականում ի՞նչ կարող է անել Ֆրանսիան այս հարցում և ի՞նչ է արել մինչ այժմ։

-Ցավում եմ, որ Ֆրանսիայի նման հայ ժողովրդի բարեկամի և Հայաստանի լրջագույն գործընկերոջ «մեսիջները» բաժին են հասել մեր այս իրավիճակում երկիրը դեռևս ներկայացնող այդ ապիկար կապիտուլյանտի հետ հանդիպումներին։ Բայց Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիան օգտագործել է որպես դեկորացիա իր սեփական քաղաքական տարածաշրջանային հավակնությունները  բարձրաձայնելու համար։ Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային կառույցները, գլոբալ Արևմուտքը բավականին լուռ էին, և աշխարհաքաղաքական հետևանքները այս խայտառակ վերջին պատերազմի այնպիսին էին, որ Արևմուտքը դուրս է մղվել այս տարածաշրջանից, իր տեղը զբաղեցրել է Թուրքիան։ Բնական է, որ հատկապես Ֆրանսիան նման քաղաքական բանաձևերով, սատարումներով, հայտարարություններով փորձում է Հայաստանում չկորցնել իր նկատմամբ հասարակական կարծիքը և վերադառնալ տարածաշրջան առնվազն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող և ակտիվ համանախագահ՝ չբացառելով նաև այդ ձևաչափից դուրս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այլ ամբիցիաներ։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է անել Ֆրանսիան, ապա ասեմ, որ առաջինն եմ Հայաստանում բարձրաձայնել դեռևս պատերազմի օրերին և դրանից հետո, որ եթե հավաքական քաղաքակիրթ աշխարհը՝ Արևմուտքը, Ֆրանսիան, ցանկանում են օգտակար  գործ անել, ապա բազմաթիվ հիմքեր կան Ադրբեջանին սանկցիոն ռեժիմի տակ մտցնելու, նրա նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար։ Եվրոպական Միությունն ունի վերջերս ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության համար «Մագնիտսկու ակտ» պատժամիջոցներ (նախատեսում է վիզային պատժամիջոցներ-Tert.am), որի տակ ընկնում են և՛ Ալիևը, և՛ Էրդողանը։ Քաղաքական հայտարարությունները, իհարկե, կարևոր են, բայց Արևմուտքը ունի արդյունավետ գործիքակազմ այդ հայտարարությունները գործողությունների վերածելու՝ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ։ Այս մեխանիզմը պետք է գործարկել, և դրա իրական գործարկմամբ Արևմուտքը կարող է ապացուցել, որ դասեր է քաղել 44-օրյա պատերազմում հայ ժողովրդին և Հայաստանին թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ մեն-մենակ թողնելու հարցում։

- Հայաստանի սուվերեն տարածքներում ադրբեջանական զինված ուժերի տեղակայումից և մասնավորապես Գեղարքունիքում նրանց կողմից վեց հայ զինծառայողի գերեվարումից հետո Փաշինյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որ միջազգային դիտորդներ տեղակայվեն այդ հատվածներում։ Նրա կոչը մասնավորապես ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբին և առանձնապես շեշտվել էր Ռուսաստանի դերը։ Այս այցից ի՞նչ տպավորություն ստացաք․ կոնկրետ առաջարկի հետ կապված ի՞նչ պատասխան է նա ստացել Փարիզում, Բրյուսելում։

-Ես անմիջապես արձագանքել էի այս արկածախնդրությանը, որը նախևառաջ ապացուցում էր, որ Հայաստանի կառավարությունը չունի հսկողություն և չի կարողանում կատարել իր պարտականությունները՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացին, ապա դա լուրջ և երկարատև քննարկումներ պահանջող խնդիր է, բայց բերել, սարքել աշխարհաքաղաքական շիլա-փլավ, այսինքն՝ նոր կոնտիգենտ բերել, որի անունը կլինի՝ «դիտորդներ», որը իրականում կլինի միջազգային նոր խաղաղապահություն, վտանգավոր է։ Առանց այդ էլ խճճված տարածաշրջանում հեռահար նպատակներով կամ հեռահար հաշվարկներ չունենալով՝ բերել բազմազգ խաղաղապահ կոնտիգենտ՝ հղի է վտանգով վերածելու Հայաստանը աշխարհքաղաքական նոր թատերաբեմի, ինչը մեզ արդեն դարձրել են։

-Այցի երկրորդ ուղղություն Բրյուսելում Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Բերլգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ։ Այստեղ ևս բանակցությունների օրակարգի մի մասը նվիրված է եղել հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Պետք է նկատել նաև, որ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դեր կարող է խաղալ Եվրախորհրդարանն իրավիճակի հանգուցալուծման գործում, ի՞նչ է իրականում ցանկանում Եվրոպան։

-Եվրախորհրդարանը Եվրոպական Միության ամենաքաղաքական մարմինն է, և պատահական չէ, որ այստեղի վերջին բանաձևերը, հատկապես հայ ռազմագերիների հետ կապածը, որի մեջ ես էլ ունեմ իմ համեստ, բայց կարևոր լուման, շատ ավելի հնչեղ են։ Բայց Եվրոպական Միությունը միայն Եվրոպական խորհրդարանը չէ։ Եվրոպական հանձնաժողովը, որը գործադիր մարմինն է, ունի գործիքակազմ ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով ապացուցելու իր նվիրվածությունն այն արժեքներին, որոնց մասին եվրոպական հանրույթը տարիներ շարունակ խոսել է Հայաստանում։ Մինչև կոնկրետ գործեր չլինեն, մնացածը պարզապես քաղաքական հայտարարություններ են լինելու։

-Բյուսել այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանը ենթադրելի էր, որ պետք է քննարկում լիներ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի իրականացման, երկկողմանի հարաբերութունների զարգացման հեռանկարի մասին։ Կարծես թե խոսք չի գնացել Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման գործընթացի մասին։ Ձեր տպավորությամբ՝ մենք որտե՞ղ ենք հասել այս երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում, արդյո՞ք իրականացվում են այս հարաբերություններում ՀՀ-ի  համար առաջնային համարվող նպատակները։

-CEPA-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր-Tert.am) առանձին ֆեյլըրն է (ձախողումը-Tert.am) այս ապիկար կառավարության քաղաքականության մեջ, որը ստորագրվել և իրականություն է դարձել Սերժ Սարգսյանի հմուտ, ճկուն քաղաքականության շնորհիվ, և համարվում էր մեր հիմնական ձեռքբերումներից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հետ միասին։ Այն ուժի մեջ էր մտել հայկական կողմից դեռևս 2018 թվականի ապրիլի 1-ից, իսկ եվրոպական կողմից այս համաձայնագրի վավերացման հետաձգումը (իսկ այն վերջնական ուժի մեջ է մտել վերջերս միայն-Ա․Ա․), հայկական կողմից համաձայնագրի իրականացման տոտալ ձախողումը մի բան են նշանակում, որ նրանք դրա իրականացմամբ էլ չեն կարող զբաղվել, և այս ամենը քաղաքական կամքի և նաև՝ կազմակերպչական կարողությունների բացակայության մասին է վկայում։

Իսկ վիզաների ազատականացման մասին կարելի է երկար ժամանակով մոռանալ, քանի դեռ սրանք են իշխանություն։ Հայաստանում վերահաս իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքականության ոլորտում լրջագույն վերանայումների, առաջնահերթությունների սահմանում է ենթադրվում, այդ թվում, ՀՀ-ԵՄ հարաբերություններում․ Գործընկերության գերակայությունների սկզբունքները պետք է վերաբանակցվեն, վերանայվեն՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ կործանանար հետևանքներ է ունեցել պատերազմը Հայաստանի Հանրապետության վրա։ Մենք ունենք նոր առաջնահերթություններ, որոնց շուրջ պետք է ԵՄ-ի հետ վերաբանակցել և մեր շահերը Գործընկերության գերակայություններ փաստաթղթի դրանք դնել որպես անկյունաքարային սկզբունքներ։

- Եթե ամփոփենք մեր խոսակցությունը՝ ի՞նչ եզրակացության կարող ենք գալ՝ ի՞նչ բերեց վարչապետի պաշտոնակատարը Եվրոպայից։ Ի՞նչ դեր կարող են խաղալ Փարիզում, Բրյուսելում եղած բանակցությունները Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործում։

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան
Ավելին․․․