Նորից այդ Եղեռնը
Ինչպես միշտ, Ցեղասպանության օրը, մեր հայացքն ուղղված է ոչ թե դաշնակից Բելոռուս կամ Ղազախստան, այլ ̀ Արևմուտք: Հետաքրքիր է, ինչու՞ ենք ազգովի մնացել քաղաքականապես կույր: Ինչու՞ ենք հայացքներս հառած Արևմուտքին ̀ սպասում, թե բրիտանական նավերը ե՞րբ են բարձրանալու մեր լեռները, Վիլսոնի իրավարար վճիռը ե՞րբ է իրականություն դառնալու, ֆրանսիացի երրորդ դասի հերթական պաշտոնյան ե՞րբ է հայերի մասին մի լավ բան ասել, որ թավ տառերով գրենք մեր դասագրքերում: Դաշնակիցներ ունեք, ընկերներ, այն էլ ̀ ռազմավարական: Համատեղ մեծ ընտանիքի մեջ եք, որը կոչվում է ԵԱՏՄ: Համատեղ մի համակարգի մեջ եք, որը կոչվում է ՀԱՊԿ: Պահանջեք նրանցից: Ի՞նչ գործ ունեք «փչացած ու նեխած» Արևմուտքի հետ: Իսկ եթե լուրջ, ապա ոչ մեկից էլ պահանջելու իրավունք չունեք: Չունեք, քանի դեռ Ձեր դպրոցներում «ով մարդկային արդարության ճակատին թքում եք» միայն խոսքերով, բայց ցանկացած պատեհ առիթի պատրաստ եք ծախել ինքներդ Ձեզ: Դա կլինի ընտրություն, սովորական կաշառք, քուչի խուժանի դեմ կզել, թե օրվա իշխանություն հանդուրժել:
Ձեր տղայական մոտեցումներով ու խակ ուղեղներով, որի հոգեբանական ելևէջներն ունակ են միայն դեռահասի ինքնաբավարարման, բերել ողբը դրել եք պետական քաղաքականության հիմքում ու պահանջում եք: Ումի՞ց եք պահանջում, ի՞նչ եք պահանջում, որ ի՞նչ եք պահանջում: Թրամփը Ցեղասպանություն կասի, թե չի ասի: Սիրու՞մ է, չի սիրում: Այս նույն գիտակցումով 800 տարի թափառել եք եվրոպաներում, ռուսաստաններում, ամերիկաներում ու արդարություն փնտրել, օգնություն աղերսել, չգիտակցելով, որ սեփական գոյի փրկությունը սեփական անձի մեջ է: Ոչ մեկ չի բերելու իր լավը Ձեզ տա կամ Ձեր վշտամորմոք աչքերի համար քաղաքական քայլ անի: Ու կմնաք այդպիսին, քանի Ձեր հոգևոր անանիզմի խորքային հանգրվանը բարոյական հաղթանակներն են:
Վահրամ Թոքմաջյան, Armenia24.info